ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Սալվադոր Դալիի բեղերը պահպանել են ձևն ու տեսքը, պատմել են իսպանացի նկարչի աճյունի արտաշիրիմումն իրականացրած դատաբժշկական փորձագետները:
Այդ մասին նախօրեին գրել է The Times-ը, հաղորդում է
lenta.ru-ն:
«Նրա բեղերը մնացել են այնպիսին, ինչպիսին եղել են, ինչպես և նա ցանկանում էր: Դա պարզապես հրաշք է: Նրա մարմինը մումիայի պես է, այն փայտացել է», — ասել է փորձագետներից մեկը:
Դալիի աճյունն արտաշիրիմել են ուրբաթ գիշերն Իսպանիայի Ֆիգերաս քաղաքում` նրա հայրենիքում: Դա կատարվել է 61-ամյա Պիլար Աբելի պահանջով, ով պնդում է, որ նկարչի դուստրն է:
Загружается новость ...
"Право"
Նկարչի մարմնից վերցված կենսաբանական նմուշները կուղարկեն Մադրիդ` ԴՆԹ համեմատական հետազոտություն կատարելու համար, որը ցույց կտա Աբելի և Դալիի միջև արյունակցական կապերի առկայությունը կամ բացակայությունը:
Դալին համարվում է սյուրռեալիզմի առանցքային գործիչներից մեկը: Իսպանիայի կողմից ժառանգված նրա նկարները գնահատվում են 325 միլիոն եվրո: Նա մահացել է 1989 թվականին 84 տարեկան հասակում: Գեղանկարիչը կտակել է իրեն հուղարկավորել այնպես, որ գերեզմանի վրայով մարդիկ կարողանան քայլել` արդյունքում նրա մարմինն ընկղմել են հատակի մեջ և ծածկել սալաքարով: -0-