486.33
+0.12
521.78
+4.16
8.19
+0.04
-6
Եղանակը Երևանում
Հայ
ԱՄՆ. Ռուսաստանը կարող է «անջատել» Ինտերնետն աշխարհով մեկ
10:52
27 Հոկտեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Բազմաթիվ ամերիկացի զինծառայողներ և հատուկ ծառայությունների աշխատողներ վերջին ժամանակներում շատ մտահոգված են ռուսական սուզանավերի և նավերի բարձր ակտիվությամբ այն տարածքներում, որտեղ մեծ խորության վրա գլոբալ–ինտերնետ–տրաֆիկ ապահովող հաղորդակցման օպտիկամանրաթելային մալուխներ են անցնում, հաղորդում է vestifinance–ը` հղում անելով The New York Times–ը։

Պարբերականը նշում է, որ մալուխների վնասվածքների ուղղակի ապացույցներ չկան, սակայն, ԱՄՆ–ն մտահոգություն է արտահայտում ռուսական նավերի ակտիվության վերաբերյալ։

ԱՄՆ ստորջրյա նավատորմի հրամանատար, փոխծովակալ Ֆրեդերիկ Ռեգգեն ասել է, որ ամեն օր մտահոգված է նրանով, թե ռուսներն էլ ինչ կարող են անել։ Ուժայինները հաստատել են պարբերականին, որ այդ իրավիճակը սկսել է գրավել Պենտագոնի ուշադրությունը։ Նրանց խոսքով, իրավիճակին հետևում են Հյուսիսային ծովից մինչև Հյուսիս–Արևելյան Ասիա և նույնիսկ ԱՄՆ–ի ափերից ոչ հեռու։

Մտահոգության պատճառը հիմնականում այն է, որ Ռուսաստանն իբր կարող է կտրել այդ մալուխները հարաբերությունների սրման կամ որևէ հակամարտության դեպքում։

«Այն տեղեկությունը, որ ինչ–որ երկիր ներթափանցում է հաղորդակցության ոլորտ, միշտ մտահոգություն է առաջացնում։ Սակայն ստորջրյա գործողությունների գաղտնի լինելու պատճառով մենք չենք մեկնաբանում մանրամասները»,– պարբերականը մեջբերում է Վաշինգտոնում ԱՄՆ ՌԾՈՒ ներկայացուցիչ Ուիլյամ Մարքսի խոսքը։

Փորձագետները նշում են, որ մալուխը կարող է կտրել ցանկացած երկիր։ «Դա կարելի է անել ամբողջովին գաղտնի` նույնիսկ չունենալով ռազմանավ։ Բավական է անհրաժեշտ տեղում մալուխը կտրելու սարք տեղադրել»։

Մալուխները կտրվում են հիմնականում խարիխսների պատճառով։ Պարզապես դա կատարվում է ափի մոտ, ինչը թույլ է տալիս նորոգել դրանք հաշված օրերի ընթացքում։ Պատահական «գրոհները» վնասում են պակաս կարևոր հաղորդակցության գծերը, բայց նույնպես որոշակի խնդիրներ են ստեղծում։  

Ինչպես գրում է պարբերականը` հղում անելով ԱՄՆ ռազմածովային նավատորմի ներկայացուցիչներին, նախորդ ամիս ռուսական «Յանտար» գիտահետազոտական նավը, որը լրտես նավ է կոչվում, նկատվել է Նահանգների արևելյան ափից դեպի Գուանտանամո ցոծն ուղղվելիս։ ԱՄՆ ՌԾՈՒ ներկայացուցիչները պնդում են, որ «Յանտարի» սարքերն ընդունակ են մալուխներ կտրել մեծ խորության վրա։

Պարբերականն ընդգծում է, որ Պենտագոնի ներկայացուցիչները չեն հաղորդում իրեն գործողությունների մասին Ռուսաստանի հնարավոր գրոհի դեպքում, բայց շատերը հաստատում են, որ գերատեսչությունում հետևում են դրան։–0--
Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:51
23 Հունվարի 2017
Գամբիայի նախկին նախագահը փախել է երկրից` իր հետ վերցնելով ողջ բյուջեն
Գամբիայի նախկին նախագահ Յայա Ջամեն փախել է երկրից` իր հետ տանելով երկրի` 11.4 մլն դոլար կազմող բյուջեն։
12:44
23 Հունվարի 2017
Հայուհի Գլեդիս Բերեջիկլյանը դարձել է Ավստրալիայի նահանգներից մեկի վարչապետը
Ավստրալահայ քաղաքական գործիչ Գլեդիս Բերեջիկլյանը ընտրվել է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ (New South Wales):
20:55
20 Հունվարի 2017
Վաշինգտոնում անցկացվում է Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը (ՈւՂԻՂ)
Վաշինգտոնում այս րոպեներին անցկացվում է ԱՄՆ–ի 45–րդ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը։
13:06
12 Հունվարի 2017
Ծեծկռտուք Թուրքիայի խորհրդարանում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Թուրքական խորհրդարանի պատգամավորները կռվել են երկրի սահմանադրության մեջ նախատեսված լրացումների քննարկման ժամանակ:
18:25
24 Դեկտեմբերի 2016
Թրամփը պատմել է Պուտինի նամակի մասին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը «շատ հաճելի է» համարել ՌԴ նախագահի Վլադիմիր Պուտինի նամակն ու կոչ է արել հետևել այդ նամակում ներկայացված մտքերին։
20:45
20 Դեկտեմբերի 2016
Թուրքիայի ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանությունից հետո
Թուրքական ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանության փաստով։
17:06
20 Դեկտեմբերի 2016
AP-ի լուսանկարիչը` ՌԴ դեսպանի սպանության պահի մասին. «Կարծեցի, թե դա հնարք է»
Associated Press-ի լուսանկարիչ Բուրխան Օզբիլիջին, ով Անկարայում ականատես է եղել ՌԴ դեսպանի սպանությանը և լուսանկարել մարդասպանին հարձակումից անմիջապես հետո, ներկայացրել է տեղի ունեցածի մանրամասները:

15:41
19 Դեկտեմբերի 2016
Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից
Ամերիկացի հայտնի դերասան Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից։
16:48
16 Դեկտեմբերի 2016
ԱՄՆ–ում ներում է շնորհվել թուրք հյուպատոսին սպանած և ցմահ ազատազրկման դատապարտված Հարրի Սասունյանին
ԱՄՆ–ում ներում կշնորհվի Հարրի (Համփիգ) Սասունյանին, ով դատապարտված էր ցմահ ազատազրկման 1982 թ.–ին թուրք հյուպատոս Քեմալ Արիկանի սպանության համար:
14:08
14 Դեկտեմբերի 2016
ՌԴ դաշնային խորհուրդը Սահակ Կարապետյանին նշանակել է ՌԴ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնին
ՌԴ դաշնային  խորհուրդը նշանակել է Սահակ Կարապետյանին ՌԴ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնին թոշակի անցած Ալեքսանդր Զվյագինցևի փոխարեն:
16:30
11 Դեկտեմբերի 2016
ԵՄ–ն ևս կես տարով կերկարացնի հակառուսական տնտեսական պատժամիջոցները
ԵՄ–ն պատրաստվում է կես տարով երկարացնել Ռուսաստանի նկատմամբ կիրառվող տնտեսական պատժամիջոցները ուկրաինական հակամարտության պատճառով։

17:10
10 Դեկտեմբերի 2016
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Reuters- ի օպերատորին ապուշ է անվանել (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Reuters-ի օպերատորին ապուշ է անվանել։ Դա տեղի է ունեցել Համբուրգում Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ–Վալտեր Շտայնմայերի հետ հանդիպման ժամանակ: