482.89
-0.16
541.32
+2.38
8.54
+0.08
+11
Եղանակը Երևանում
Հայ
Ռոբին Ուիլյամսի այրին հայտնել է նրա մահվան պատճառը
11:04
04 Նոյեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ռոբին Ուիլյամսի մահվան հիմնական պատճառը դեպրեսիան չէ, այլ ձեռքբերովի թուլամտության տեսակներից մեկը` Լևի մարմնիկներով թուլամտությունը։ Այդ մասին, ինչպես գրում է ՌԻԱ Նովոստին, հայտնել է ամերիկացի դերասանի այրին՝ Սյուզան Ուիլյամսը։

Դերասանն ինքնասպան է եղել 2014 թվականի օգոստոսի 12–ին Կալիֆոռնիայի Տիբուրոն քաղաքում գտնվող իր տանը։ Մինչ օրս նրա մահվան հիմնական վարկածը խորը դեպրեսիայի պատճառով կատարած ինքնասպանությունն էր։

«Դեպրեսիան չի նրան սպանել։ Դեպրեսիան եղել է միայն 50 ախտանիշներից մեկը»,– ասել է Ուիլյամսը People ամսագրին տված հարցազրույցում։

Նա ավելացրել է, որ Լևի մարմնիկներով թուլամտության այնպիսի ախտանիշները, ինչպես տագնապի զգացումը, հալյուցինացիաները և մոտորիկայի խախտումը սկսել են Ուլյամսի մոտ դրսևորվել մահից մեկ տարի առաջ։

Ամենահարուստ մահացած հայտնիներն ըստ Forbes–ի>>

Համարվում է, որ Լևի մարմնիկներով թուլամտությունն Ալցհայմերի հիվանդությանը զուգընթաց ձեռքբերովի թուլամտության առավել տարածված տեսակներից է։ Ինչպես պարզաբանում է People–ը, Լևի մարմնիկներով դեմենցիայից ողջ աշխարհում տառապում է ավելի քան 1 միլիոն մարդ, բայց այն ախտորոշելը հաճախ շատ դժվար է լինում։ -0-
Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:49
22 Մայիսի 2017
«Տաշիր» խումբն «Իզվեստիա» թերթի շենքում բազմաֆունկցիոնալ համալիր է ստեղծում
«Տաշիր» ընկերությունների խումբը 2017 թվականի փետրվարին ավարտել է «Իզվեստիա» թերթի խմբագրության շենքի գնման գործարքը:
20:06
22 Մայիսի 2017
Դոնալդ Թրամփն ունկնդրել է հայ երգչախմբի կատարումը Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում (ԼՈՒՍԱՆԿԱՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և նրա տիկինն այցելել են Երուսաղեմի Սուրբ Հարության տաճար:
20:27
21 Մայիսի 2017
Գերմանիայում աճուրդի կդրվի Apple-1 հազվագյուտ համակարգիչը
Ամերիկյան Apple ընկերության առաջին անհատական համակարգիչներից մեկը Գերմանիայում աճուրդի է դրվել։
14:01
18 Մայիսի 2017
Մահացել է «Խոստումը» ֆիլմի սաունդտրեկի հեղինակ Քրիս Քորնելը
Դեթրոյթում հինգշաբթի գիշերը մահացել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի սաունդտրեկի հեղինակ Քրիս Քորնելը:  
17:44
15 Մայիսի 2017
Հայ դիզայները դարձել է աշխարհի ամենաազդեցիկ մայրիկներից մեկը
Ամերիկահայ դիզայներ Կարոլին Ռաֆայելյանն ընդգրկվել է «աշխարհի 50 ամենաազդեցիկ մայրիկների» ցուցակում։
15:18
13 Մայիսի 2017
Ամուսնալուծությունը չեղյա՞լ է հայտարարվում. Ջոլին և Փիթը հանդիպում են
Անջելինա Ջոլին և Բրեթ Փիթը պատրաստվում են պահպանել ընտանիքը:
16:57
08 Մայիսի 2017
Անկարայի և Բաքվի ռազմաքաղաքական գործունեությունը սպառնալիք է Ռուսաստանի համար. Վիգեն Սարգսյան
Թուրքիան, ՆԱՏՕ-ի անդամ լինելով, զարգացնում է ռազմաքաղաքական գործունեությունը Ռուսաստանի հարավային սահմաններում՝ վտանգ ստեղծելով Մոսկվայի համար:
14:31
07 Մայիսի 2017
Աֆրիկայում նոր մահացու հիվանդություն է հայտնաբերվել
Արևմտյան Աֆրիկայում գրանցվել են անհայտ հիվանդության դեպքեր, որոնցից մոտ կեսն ունեցել է մահացու ելք։
11:45
07 Մայիսի 2017
Վրաստանի վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ԱՄՆ
Գիորգի Կվիրիկաշվիլին հանդիպում կունենա ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսի և պետքարտուղար Ռեքս Տիլերսոնի հետ։
14:06
05 Մայիսի 2017
Չնիհարած 10 ոստիկաններ Տաջիկստանում ազատվել են աշխատանից
Տաջիկստանում սկսել են աշխատանքից ազատել այն ոստիկաններին, ովքեր ավելորդ քաշ ունեն։
14:31
04 Մայիսի 2017
Գլենդեյլի քաղաքապետ է ընտրվել Վարդան Ղարպետեանը
Վարդան Ղարպետեանը (Vartan Gharpetian) դարձել է Գլենդեյլի (Կալիֆոռնիա, ԱՄՆ) նոր քաղաքապետը:
17:30
29 Ապրիլի 2017
ԱՄՆ–ում գողը առաստաղի միջով մտնում է խանութ ու չի կարողանում դուրս գալ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԱՄՆ–ի Լուիզիանա նահանգի Նոր Օրլեան քաղաքում գողը առաստաղում արված անցքի միջով ներխուժում է հագուստի խանութ, սակայն չի կարողանում դուրս գալ նույն ճանապարհով։