487.19
+0.52
519.34
-1.15
8.11
-0.11
-4
Եղանակը Երևանում
Հայ
Փարիզ. քաղաք, որ խուճապի չի մատնվում
16:10
14 Նոյեմբերի 2015
ՓԱՐԻԶ, 14 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Աշխարհը ցնցած ահաբեկչական աննախադեպ գրոհներից մի քանի ժամ հետո Փարիզը, այնուամենայնիվ, նորմալ կյանքի է վերադառնում:

Երկրում արտակարգ դրության ռեժիմ և եռօրյա սուգ է հայտարարվել, Ֆրանսիայի մայրաքաղաքի փողոցներում ոստիկանական շարասյուներ և զինվորներ են պտտվում, սակայն փարիզցիները, չնայած շոկին, խուճապի չեն մատնվում:

Սովորաբար շաբաթ առավոտյան բազմամարդ փարիզյան հրապարակները, շուկաները և սրճարաններն այսօր այդքան էլ աղմկոտ չեն, փողոցներն էլ բազմամարդ չեն, բայց ոչ էլ` ամայացած:

Ֆրանսիացիները, ովքեր առանձնահատուկ հարգանք ունեն իրավապահ մարմինների նկատմամբ, չեն դժգոհում այսքան մեծ թվով ժանդարմներից և զինվորականներից, ավելի շուտ` հակառակը` նրանց ներկայությունը քաղաքացիներին որոշակի հանգստություն է ներշնչում:

Այնուամենայնիվ, գրեթե բոլոր փարիզյան խանութները, սրճարանները և տաղավարները բացվել են շաբաթ առավոտյան: Գործում է նաև քաղաքային տրանսպորտը, այդ թվում` մետրոն: Չնայած կատարվածի շոկային էֆեկտին` Փարիզի բնակիչները համախմբվել են և տարբեր ակցիաներով փորձում են սատարել միմյանց:

Հայաստանի բնակիչները ծաղիկներ են տանում դեպի Ֆրանսիայի դեսպանություն (Լուսանկարներ)>>

 Ծավալուն ակցիա է անցկացվում Twitter սոցցանցում #PorteOuverte («Բաց դռներ») հեշթեգով:

 Այս ակցիայի շնորհիվ, տարբեր տվյալներով, փողոցներում մնացած արդեն հարյուրավոր մարդիկ ապաստան են գտել սովորական քաղաքացիների տներում և բնակարաններում: Բացի այդ, մեծ թվով տաքսու վարորդներ անհատույց տեղափոխում են մարդկանց, բազմաթիվ սրճարաններ անվճար հյուրասիրում են այցելուներին:

Ակնկալվում է, որ առաջիկայում մարդիկ դուրս են գալու փողոցներ` ահաբեկություններ դեմ բողոք հայտնելու համար:


Փարիզում նախօրեի երեկոյան գրեթե միաժամանակ մի շարք ահաբեկություններ, այդ թվում` պայթյուններ և զինված հարձակումներ արձանագրվեցին, որոնց զոհ դարձավ 150 մարդ, ևս 200-ը վնասվածքներ ստացան: -0-
Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:06
12 Հունվարի 2017
Ծեծկռտուք Թուրքիայի խորհրդարանում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Թուրքական խորհրդարանի պատգամավորները կռվել են երկրի սահմանադրության մեջ նախատեսված լրացումների քննարկման ժամանակ:
18:25
24 Դեկտեմբերի 2016
Թրամփը պատմել է Պուտինի նամակի մասին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը «շատ հաճելի է» համարել ՌԴ նախագահի Վլադիմիր Պուտինի նամակն ու կոչ է արել հետևել այդ նամակում ներկայացված մտքերին։
20:45
20 Դեկտեմբերի 2016
Թուրքիայի ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանությունից հետո
Թուրքական ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանության փաստով։
17:06
20 Դեկտեմբերի 2016
AP-ի լուսանկարիչը` ՌԴ դեսպանի սպանության պահի մասին. «Կարծեցի, թե դա հնարք է»
Associated Press-ի լուսանկարիչ Բուրխան Օզբիլիջին, ով Անկարայում ականատես է եղել ՌԴ դեսպանի սպանությանը և լուսանկարել մարդասպանին հարձակումից անմիջապես հետո, ներկայացրել է տեղի ունեցածի մանրամասները:

15:41
19 Դեկտեմբերի 2016
Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից
Ամերիկացի հայտնի դերասան Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից։
16:48
16 Դեկտեմբերի 2016
ԱՄՆ–ում ներում է շնորհվել թուրք հյուպատոսին սպանած և ցմահ ազատազրկման դատապարտված Հարրի Սասունյանին
ԱՄՆ–ում ներում կշնորհվի Հարրի (Համփիգ) Սասունյանին, ով դատապարտված էր ցմահ ազատազրկման 1982 թ.–ին թուրք հյուպատոս Քեմալ Արիկանի սպանության համար:
14:08
14 Դեկտեմբերի 2016
ՌԴ դաշնային խորհուրդը Սահակ Կարապետյանին նշանակել է ՌԴ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնին
ՌԴ դաշնային  խորհուրդը նշանակել է Սահակ Կարապետյանին ՌԴ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնին թոշակի անցած Ալեքսանդր Զվյագինցևի փոխարեն:
16:30
11 Դեկտեմբերի 2016
ԵՄ–ն ևս կես տարով կերկարացնի հակառուսական տնտեսական պատժամիջոցները
ԵՄ–ն պատրաստվում է կես տարով երկարացնել Ռուսաստանի նկատմամբ կիրառվող տնտեսական պատժամիջոցները ուկրաինական հակամարտության պատճառով։

17:10
10 Դեկտեմբերի 2016
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Reuters- ի օպերատորին ապուշ է անվանել (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Reuters-ի օպերատորին ապուշ է անվանել։ Դա տեղի է ունեցել Համբուրգում Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ–Վալտեր Շտայնմայերի հետ հանդիպման ժամանակ:
14:32
08 Դեկտեմբերի 2016
Լոս Անջելեսում հայ երիտասարդն իր մեքենայով կանգնեցրել է փախուստի դիմող կասկածյալին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Սան Ֆերնանդո քաղաքում հայ երիտասարդը օգնել է ոստիկաններին բռնել մեքենայով փախուստի դիմող կասկածյալին:
16:49
07 Դեկտեմբերի 2016
The Washington Post. ՄԱԿ–ում ԱՄՆ դեսպանը «Ցեղասպանություն» է որակել 1915 թ.–ին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունները
ՄԱԿ–ում ԱՄՆ դեսպան Սամանտա Փաուերը խախտել է «ցեղասպանություն» բառի վրա դրված տաբուն, որը երկարատև ժամանակ գործում է ԱՄՆ–ի պաշտոնատար անձանց համար։
20:25
04 Դեկտեմբերի 2016
Պուտինը հանձնարարել է դյուրացնել ՌԴ անձնագրերի ստացման ընթացակարգը նախկին ԽՍՀՄ քաղաքացիների համար
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է ՌԴ կառավարությանը դյուրացնել Ռուսաստանում գրանցման կամ ՌԴ քաղաքացիություն ստանալու ընթացակարգը հատկապես նախկին ԽՍՀՄ պետությունների քաղաքացիների համար։