482.31
+0.34
573.37
+1.8
8.36
+0.01
-2
Եղանակը Երևանում
Հայ
NASA-ն տիեզերագնացների է հավաքագրում Մարս թռչելու համար
17:38
15 Դեկտեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. NASA ամերիկյան տիեզերական գործակալությունը տիեզերագնացների է հավաքագրում ապագա տիեզերական նախագծերի, այդ թվում` Մարս թռչելու համար, հաղորդում է РБК–ն։

NASA –ի կայքում հրապարակված հաղորդման համաձայն, հավակնորդների հայտերն ընդունվում են մինչև փետրվարի 18–ը։ Թեկնածուների վերջնական ընտրությունը կավարտվի 217 թվականի կեսերին։

Ընտրվածները կկարողանան մասնակցել չորս տիեզերական նախագծերի` Միջազգային տիեզերակայանի թռիչքի, երկու կոմերցիոն տիեզերական թռիչքների, որոնք ներկայում մշակում են ամերիկյան ընկերությունները, ինչպես նաև խորը տիեզերքի յուրացմանն Orion տիեզերանավերով։

«NASA հավակնոտ ճանապարհորդություն է պատրաստում դեպի Մարս, և մենք տարբեր շերտերի և կյանքի բոլոր ոլորներից տաղանդավոր կանանց և տղամարդկանց ենք փնտրում, ովքեր կկարողանան օգնել մեզ իրականացնել այդ նախագիծը,– հաղորդագրությունում բերվում են NASA–ի ղեկավարներից մեկի և նախկին տիեզերագնաց Չարլզ Բոլդենի խոսքը։ – Այսօր մենք հայտեր ենք ընդունում տիեզերագնացների հաջորդ դասի, արտասովոր ամերիկացիների համար, ովքեր հերթական հսկայական թռիչքը կկատարեն այս հետազոտությունում։ Այդ խումբն ԱՄՆ տարածքից բաց կթողնվի տիեզերք ամերիկյան տիեզերական սարքավորումներով և մեր ճանապարհորդության ուղին կշարունակեն Կարմիր մոլորակով»։

NASA-ն կհայտարարի Մարսի վրա կարևոր գիտական հայտնագործության մասին>>

Հաղորդման մեջ նշվում է, որ NASA–ն ընտրություն կկատարի տարբեր մասնագիտությունների ամերիկացիներից` ներառյալ ինժեներների, գիտնականների և բժիշկների։ «LinkedIn պրոֆեսիոնալ ցանցի համաձայն, տիեզերքում աշխատանքի համար նվազագույն ակադեմիական պահանջներին համապատասխանում է մոտ 3 մլն մարդ, ովքեր գրանցվել են այդ կայքում»,– նշել են գործակալությունում։

NASA–ի պահանջների համաձայն, տիեզերագնացների թեկնածուները պետք է ճարտարագիտական գիտությունների, կենսաբանության, ֆիզիկայի, ինֆորմատիկայի կամ մաթեմատիկայի բակալավրի աստիճան ունենան։ Թեկնածուները պետք է իրենց մասնագիտությամբ ոչ պակաս, քան եռամյա փորձ ունենան, կամ, առնվազն, ռեակտիվ ինքնաթիռով 1000 ժամի թռիչք։ Տիեզերագնացների թեկնածուները պետք է NASA–ի ֆիզիկական նախապատրաստության երկարատև ծրագիր անցնեն։

Օգոստոսի վերջին հայտնի է դարձել, որ NASA–ն Հավայան կղզիներում սկսել է միամյա նախապատրաստություն Մարս ուղևորվելու համար։ Նորեկների թիմը պետք է հավայան կղզիների մոտ գտնվող հրաբխի  անպտուղ հողի վրա ապրի։ Վեց մարդ կապրեն փոքրիկ տարածքում, առանց թարմ մթերքի կամ անձնական կյանքի։ Իսկ տարածքից դուրս կարող են գալի միայն սկաֆանդրներով։ Թիմի կազմում են` ֆրանսիացի աստղակենսաբան, գերմանացի ֆիզիկոս և չորս ամերիկացիներ` օդաչու, ճարտարագետ, լրագրող և հողագետ։ -0-




Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:52
22 Դեկտեմբերի 2017
Ճապոնացի ոստիկանը հեծանվով հետապնդել ու հասել է Lamborghini–ով` ՃՈ կանոնները խախտողին (ՎԻԴԵՈ)
Ճապոնիայում ոստիկանը կարողացել է հեծանվով հասնել սպորտային մեքենա վարող վարորդին։
15:19
07 Դեկտեմբերի 2017
Գվատեմալայում Սուրբծննդյան եղևնին «սպանել է» հինգ մարդու
Միջադեպը տեղի է ունեցել արհեստական ծառի և բարձրավոլտ էլեկտրահաղորդման լարերի հպման հետևանքով։
17:10
06 Դեկտեմբերի 2017
ԵԽ նախարարների կոմիտեն աննախադեպ դատավարություն է սկսել Ադրբեջանի նկատմամբ
Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեն աննախադեպ դատաքննություն է սկսել Ադրբեջանի հանդեպ:
16:55
04 Դեկտեմբերի 2017
Շվեյցարական գյուղերից մեկը 25 հազարական ֆրանկ է առաջարկում յուրաքանչյուր նորաբնակի
Ալպիական Ալբինեն գյուղը, որտեղից բնակչության կանոնավոր արտահոսք է դիտվում, որոշել է գումարով պոտեցիալ նորաբնակների ներգրավել։
17:59
03 Դեկտեմբերի 2017
Նոր գերձայնային ինքնաթիռը Լոնդոնից Նյու Յորք կհասնի 3 ժամում (ՎԻԴԵՈ)
Գերձայնային ուղևորատար ինքնաթիռը կարող է Լոնդոնից Նյու Յորք հասնել 3 ժամում։
13:45
22 Նոյեմբերի 2017
Մահացել է հայտնի օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին
56 տարեկանում կյանքից հեռացել է հռչակավոր օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին։
20:26
21 Նոյեմբերի 2017
Անցորդը բռնել է իններորդ հարկից ընկնող կնոջը (ՎԻԴԵՈ)
Չիլիում Հաիթիի ներգաղթյալը փորձել է փրկել բազմահարկ շենքից ընկնող կնոջը։
15:07
20 Նոյեմբերի 2017
Կոտրելով կարծրատիպերը. առաջին անգամ կինը երգել է Սիքստինյան կապելայում (ՎԻԴԵՈ)
Երգչուհի Չեչիլիա Բարտոլին դարձել է առաջին կինը, ով պատվի է արժանացել երգելու Վատիկանի Սիքստինյան կապելայում։
20:15
18 Նոյեմբերի 2017
Աշխարհի հինգ բացառիկ հետիոտնային կամուրջները (ՖՈՏՈ)
Ճարտարագիտական և ճարտարապետական երևակայությունը սահմաններ չի ճանաչում։
13:13
13 Նոյեմբերի 2017
Կենտրոնական Մեքսիկայում «արթնացել է» Պոպոկատեպետլ հրաբուխը (ՎԻԴԵՈ)
Հրաբխի ժայթքման հետևանքով խառնարանից օդ բարձրացած մոխրի սյունը հասել է 2 կմ–ի։
15:48
04 Նոյեմբերի 2017
Թրամփի Twitter–ի էջը ջնջվել է
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Twitter–ի  էջը ջնջվել է:
13:59
29 Հոկտեմբերի 2017
Forbes–ը հրապարակել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկը
Հայտնի են աշխարհի ամենահարուստ մարդիկ։