+12
Եղանակը Երևանում
Հայ

Մոսկվան հայտնել է Անկարայի խնդրանքով Թուրքիային С-400–ի վաղաժամկետ մատակարարման մասին

20:54
29 Մայիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Ղազախստանում լրագրողների հետ զրույցում Կրեմլի ներկայացուցիչն ասել է, որ Թուրքիային ՀՕՊ ռուսական համակարգերի մատակարարման հարցում «ամեն ինչ ընթանում է ըստ ծրագրվածի», հայտնում է РБК–ն` հղում անելով ՏԱՍՍին։ «Որևէ ուշացում չկա»,– ասել է պետության ղեկավարի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Մատակարարումն իրականացվում է ի սկզբանե ծրագրված ժամկետներից շուտ, թուրքական կողմի խնդրանքով։ Ինչ վերաբերում է օրերի, ամիսների հետ կապված նրբություններին, ապա այդ հարցը մեզ չէ ուղղված։ Բայց այնտեղ ամեն ինչ ըստ ծրագրվածի է ընթանում»,– ասել է Պեսկովը։

Նախօրեին Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն ասել է, որ С-400–ի մատակարարումը կարող է հունիսից տեղափոխվել ավելի ուշ ժամկետի։ Միաժամանակ, նա չի բացատրել ժամկետների փոփոխությունը։

Ապրիլին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է, որ Ռուսաստանը կարող է արագացնել С-400–ի մատակարարումները և փոխանցել դրանք մինչև հուլիս, երբ ծրագրված էր մատակարարումը։

Համաձայնագիրը նախատեսում է չորս դիվիզիոն С-400–ի մատակարարում Թուրքիային, պայմանագրի գումարը կազմում է 2.5 մլրդ դոլար։

Գործարքին դեմ է ԱՄՆ–ն, որը պնդում է, որ ռուսական ՀՕՊ համակարգերը չեն կարող ինտեգրվել ՆԱՏՕ–ի համակարգում։ Վաշինգտոնում նաև սպառնում են Անկարային պատժամիջոցներով, այդ թվում` Թուրքիային F-35 կործանիչների արտադրության և մատակարարման ծրագրի դադարեցմամբ։ С-400–ի փոխարեն ԱՄՆ–ն դաշնակցին առաջարկում է ձեռք բերել ամերիկյան արտադրության Patriot ավելի թանկ ՀՕՊ համակարգեր։ -0-

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:49
02 Սեպտեմբերի 2019
Վրաստանի վարչապետը հրաժարական է տվել
Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հրաժարական է տվել:
13:32
28 Օգոստոսի 2019
Նովոսիբիրսկում շենքի պատ է փլուզվել. մարդիկ մնացել են փլատակների տակ (ՎԻԴԵՈ)
Դեպքի վայրում աշխատում է 380 մարդ:
13:28
31 Հուլիսի 2019
Մեքսիկայի և ԱՄՆ–ի սահմանին յուրօրինակ ճոճանակներ են հայտնվել (ՎԻԴԵՈ)
Մեքսիկայի և ԱՄՆ–ի սահմանին յուրօրինակ ճոճանակներ են հայտնվել։
16:47
30 Հուլիսի 2019
Իրանի նախագահի խորհրդականը դատապարտվել է մահապատժի կնոջը սպանելու համար
Նաջաֆին ինքնակամ ներկայացել է ոստիկանություն ու պատմել, որ սպանել է կնոջն ընտանեկան խնդիրների պատճառով։
16:30
30 Հուլիսի 2019
+9,5 աստիճան. Մոսկվայում գրանցվել է հուլիսի ամենացուրտ գիշերը
+9,5 աստիճան. Մոսկվայում գրանցվել է հուլիսի ամենացուրտ գիշերը:
12:22
29 Հուլիսի 2019
ՀՀ–ում ՌԴ նախկին դեսպանը, հնարավոր է, զբաղեցնի ՌԴ ԱԳ նախարարի տեղակալի պաշտոնը
ՀՀ–ում ՌԴ նախկին դեսպան Իվան Վոլինկինը, հնարավոր է, զբաղեցնի ՌԴ ԱԳ նախարարի տեղակալի պաշտոնը։
15:59
23 Հուլիսի 2019
Բորիս Ջոնսոնը կզբաղեցնի Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը
Բորիս Ջոնսոնը կզբաղեցնի Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը:
20:21
20 Հուլիսի 2019
Անգամ Ferrari–ն և Lamborghini–ն են կեղծում. հայտնաբերվել է կեղծ մեքենաների գործարան
Անգամ Ferrari–ն և Lamborghini–ն են կեղծում. հայտնաբերվել է կեղծ մեքենաների գործարան։
19:40
16 Հուլիսի 2019
Հրապարակվել են աշխարհի ամենաթանկ ու էժան երկրները. Հայաստանը ևս ընդգրկված է
Հրապարակվել են աշխարհի ամենաթանկ ու էժան երկրները. Հայաստանը ևս ընդգրկված է:
15:15
10 Հուլիսի 2019
Երկիր մոլորակի վրա մագնիսական փոթորիկ է
Փոթորիկի գագաթնակետը գրանցվել է հուլիսի 9–ի լույս 10-ի գիշերը, սակայն մոլորակի մագնիսական մթնոլորտը շարունակում է ալեկոծված մնալ:
11:50
10 Հուլիսի 2019
Պոզները մեկնաբանել է վրացի լրագրողի սկանդալային պահվածքը
Պոզները մեկնաբանել է վրացի լրագրողի սկանդալային պահվածքը:
16:57
06 Հուլիսի 2019
Մարտիկ Կարեն Փաշիկյանը շշով օրիգինալ չելենջ է գործարկել (ՎԻԴԵՈ)
Ծանր քաշային կարգի մարտիկ Կարեն Փաշիկյանը ոտքի հարվածով շշի փականը բացելու չելենջ է գործարկել: