484.96
+0.3
573.47
-1.05
8.22
-0.04
-2
Եղանակը Երևանում
Հայ
ՄՊՀ-ն գլխավորել է Կենտրոնական Ասիայի և Արևելյան Եվրոպայի լավագույն բուհերի վարկանիշը
12:29
21 Հոկտեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանն առաջին տեղն է զբաղեցրել QS EECA (Emerging Europe & Central Asia) միջազգային վարկանիշում, հաղորդում է Lenta.ru-ն:

Lenta.ru. հաղորդման համաձայն, զարգացող Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների բուհերի լավագույն տասնյակում ռուսական չորս բուհեր են` երկրորդ տեղում Նովոսիբիրսկի պետական համալսարանն է: Առաջին տասնյակում են նաև Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանը (հինգերորդ տեղ) և Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտը (տասներորդ տեղ):

Վարկանիշում են նաև Պրահայի Կառլովի համալսարանը (3-րդ տեղ), Էստոնիայի Տարտուի համալսարանը (4), Վարշավայի համալսարանը (6), Լեհաստանի Յագելոնի համալսարանը (7), Չեխիայի տեխնիկական համալսարանը Պրահայում (8), Մասարիկի համալսարանը (9):

Վարկանիշին մասնակցած 20 երկրներից Ռուսաստանն առաջին տեղում է 23 բուհերով լավագույն հարյուրից: Դրանից հետո Թուրքիան է 12 համալսարաններով և Լեհաստանը տասը բարձրագույն ուսումնական հաստատություններով:

Վարկանիշը կազմելիս QS մասնագետները հաշվի էին առել, որ տարբեր երկրների համալսարանները կարող են զարգացման տարբեր առաջնահերթություններ ունենալ, որոնք տարբերվում են արևմտաեվրոպական կամ ամերիկյան բուհերից: Այդ պատճառով QS EECA վարկանիշի համար, բացի նախկիններից, մշակվել է նոր մեթոդաբանություն, որը հիմնվում է երեք նոր ցուցանիշների վրա`ինտերնետ ռեսուրսների արդյունավետությունն ըստ Webometrics-ի, հրապարակումների ակտիվության համադրությունը պրոֆեսորադասախոսակա կազմի թվին և գիտական աստիճանով աշխատողների թիվը: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:10
06 Դեկտեմբերի 2017
ԵԽ նախարարների կոմիտեն աննախադեպ դատավարություն է սկսել Ադրբեջանի նկատմամբ
Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեն աննախադեպ դատաքննություն է սկսել Ադրբեջանի հանդեպ:
16:55
04 Դեկտեմբերի 2017
Շվեյցարական գյուղերից մեկը 25 հազարական ֆրանկ է առաջարկում յուրաքանչյուր նորաբնակի
Ալպիական Ալբինեն գյուղը, որտեղից բնակչության կանոնավոր արտահոսք է դիտվում, որոշել է գումարով պոտեցիալ նորաբնակների ներգրավել։
17:59
03 Դեկտեմբերի 2017
Նոր գերձայնային ինքնաթիռը Լոնդոնից Նյու Յորք կհասնի 3 ժամում (ՎԻԴԵՈ)
Գերձայնային ուղևորատար ինքնաթիռը կարող է Լոնդոնից Նյու Յորք հասնել 3 ժամում։
13:45
22 Նոյեմբերի 2017
Մահացել է հայտնի օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին
56 տարեկանում կյանքից հեռացել է հռչակավոր օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին։
20:26
21 Նոյեմբերի 2017
Անցորդը բռնել է իններորդ հարկից ընկնող կնոջը (ՎԻԴԵՈ)
Չիլիում Հաիթիի ներգաղթյալը փորձել է փրկել բազմահարկ շենքից ընկնող կնոջը։
15:07
20 Նոյեմբերի 2017
Կոտրելով կարծրատիպերը. առաջին անգամ կինը երգել է Սիքստինյան կապելայում (ՎԻԴԵՈ)
Երգչուհի Չեչիլիա Բարտոլին դարձել է առաջին կինը, ով պատվի է արժանացել երգելու Վատիկանի Սիքստինյան կապելայում։
20:15
18 Նոյեմբերի 2017
Աշխարհի հինգ բացառիկ հետիոտնային կամուրջները (ՖՈՏՈ)
Ճարտարագիտական և ճարտարապետական երևակայությունը սահմաններ չի ճանաչում։
13:13
13 Նոյեմբերի 2017
Կենտրոնական Մեքսիկայում «արթնացել է» Պոպոկատեպետլ հրաբուխը (ՎԻԴԵՈ)
Հրաբխի ժայթքման հետևանքով խառնարանից օդ բարձրացած մոխրի սյունը հասել է 2 կմ–ի։
15:48
04 Նոյեմբերի 2017
Թրամփի Twitter–ի էջը ջնջվել է
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Twitter–ի  էջը ջնջվել է:
13:59
29 Հոկտեմբերի 2017
Forbes–ը հրապարակել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկը
Հայտնի են աշխարհի ամենահարուստ մարդիկ։
19:27
28 Հոկտեմբերի 2017
Չինաստանում բորտուղեկցորդուհին ընկել է ինքնաթիռից, երբ վերջինս պատրաստվել է թռիչքի (ՎԻԴԵՈ)
Չինաստանում բորտուղեկցորդուհին ընկել է ինքնաթիռից, երբ վերջինս պատրաստվում էր օդ բարձրանալ:
18:02
28 Հոկտեմբերի 2017
Ամենամատչելի ավտոմեքենաների լավագույն հնգյակը
Ավտոմոբիլային շուկայի մասնագետները կազմել են ամենամատչելի մեքենաների վարկանիշը` ավտոնոմ  ֆունկցիայով: