ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Ծանր քաշային կարգի մարտիկ Կարեն Փաշիկյանը ոտքի հարվածով շշի փականը բացելու չելենջ է գործարկել: Նախկինում Փաշիկյանը կատակների և մեմերի օբյեկտ էր, իսկ հիմա` թրենդերի հեղինակ, գրում է sport24.ru-ն:
Ինչպես նշում է պարբերականը, մեծամասնությունը ենթադրում է, որ չելենջը գործարկել է հայտնի դիզայներ Էռոլսոն Հյուն: Հենց նա է էստաֆետը փոխանցել UFC կիսաթեթև քաշային կարգի չեմպիոն Մաքս Հոլոուեին: Մարտիկի էջում հրապարակած տեսանյութը երկու միլիոն դիտում է հավքել, UFC-ի էջինը` գրեթե հինգ միլիոն:
Իրականում այդ չելենջը մեկնարկել է Ղազախստանում Կարեն Փաշիկյանի «թեթև ոտքով»:
Փաշիկյանը մարտահրավերն ընդունել է թաեկվոնդոյի աշխարհի չեմպիոն Ֆարաբի Դավլեթչինը: Էրոլսոն Հյուն միացել է չելենջին, և չելենջն արդեն այնքան հայտնի է դարձել, որ հասել է Քոնոր Մքգրեգորին, Ջեյսոն Սթեթհեմին և ընդհանրապես ամբողջ ինստագրամին:
Ինչո՞վ է հայտնի Փաշիկյանը
Փաշիկյանը հայտնի է դարձել նեղ շրջանակներում 2014 թվականին: ՎԿոնտակտե-ում հրապարակվել է Կարենի գոտեմարտերից մեկը, որի մեկնաբանություններից մեկում ինքը` Կարենը գրել է` «Իմ չեմպիոնական ММА գոտեմարտը պրոֆեսիոնալների Ֆյոդոր Եմելյանենկոյի վարկածով»:
Այդ ժամանակից ի վեր Կարենը դարձել է բազմաթիվ մեմերի հեղինակ: Նա բավականին կոշտ է արձագանքել կատակներին:
Նրա Instagram-ի պրոֆիլում նշված է, որ ինքը մինչև 93 կգ քաշային կարգի պրոֆեսիոնալ մարտիկ է:
Առայժմ նա ունի գրեթե 6 հազար բաժանորդ Ինստագրամում, բայց, հնարավոր է, շուտով Փաշիկյանն ավելի հայտնի դառնա, քանի որ նրան կրկնօրինակում է ամբողջ ինստագրամը: -0-