477.88
-0.42
573.6
-0.5
8.31
+0.05
+20
Եղանակը Երևանում
Հայ
Լյուքսեմբուրգը մեկ զինվոր կուղարկի Մալի` խաղաղապահների թիվը հասցնելով երկուսի
12:37
16 Դեկտեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Լյուքսեմբուրգն արձագանքել է Ֆրանսիայի` ծայրահեղականների դեմ պայքարին օժանդակելու կոչին և որոշել է կրկնապատկել իր զինվորական համակազմը Մալիում` այնտեղ ուղարկելով երկրորդ զինվորին, հայտնում է Ինտերֆաքսը` հղում անելով Al Bawaba–ին։

Ինչպես պարզաբանում է Luxemburger Wort–ը, երկրորդ զինվորը մարզական առաքելությամբ Մալիում տեղակայման վայր կմեկնի 2016 թվականին։

Լյուքսեմբուրգը, որի բնակչությունը կազմում է կես միլիոնից մի փոքր պակաս, խոստացել է նաև 2 մլն եվրո հատկացնել մալիացի զինվորականներին որպես աջակցություն ահաբեկիչների դեմ պայքարում։ Գումարները կուղղվեն ուսուցմանն ու մարզումներին, սարքավորումներ և բուժսարքեր գնելուն, ինչպես նաև առավելապե երեխաներին և երիտասարդությանն ուղղված քարոզչությանը` արմատականների նկատմամբ համակրանքի աճը կանխելու նպատակով։

Ֆրանսիան օգնության կոչ է արել Փարիզում համակարգված ահաբեկությունների ալիքից հետո։ Ֆրանսիայի իշխանությունները հիմք են ընդունել Լիսաբոնի պայմանագրի 42.7 կետը, որը նախատեսում է, որ ԵՄ անդամ պետությունները պետք է օգնության գան այն երկրին, որը դրա կարիքն ունի։

Լյուքսեմբուրգն արձագանքել է և մեկ զինվոր է ուղարկել։

Սակայն շուտով սոցցանցերում կատակներ են հայտնվել Լյուքսեմբուրգի` միջազգային ահաբեկության և «Ւսլամական պետության» դեմ պայքարի գործում ավանդի նշանակալի լինելու վերաբերյալ։ Մասնավորապես, Թվիթերում հայտնվել են ծաղրական բովանդակության գրառումներ` «Դողացեք, ահաբեկիչներ», «ԻԼԻՊ, խաղն ավարտված է» կամ «ԴԱԻՇ, պատրաստվիր, Լյուքսեմբուրգն է գալիս»։ -0-
Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:59
22 Սեպտեմբերի 2017
Արևադարձային ապոկալիպսիս. «Մարիա» փոթորիկը Պուերտո Ռիկոյում հանգեցրել է բլեքաութի (ՎԻԴԵՈ)
Հզորագույն «Մարիա» արևադարձային փոթորիկն ամբողջությամբ հոսանքազրկել է Պուերտո Ռիկոն։
11:33
21 Սեպտեմբերի 2017
Միջազգային հանրությունը քննարկում է Ալիևի դստեր սկանդալային պահվածքը ՄԱԿ–ում Ալիևի ելույթի ժամանակ (ՎԻԴԵՈ)
Միջազգային բազմաթիվ ԶԼՄ–ների ուշադրությունից չի վրիպել Ալիևի դստեր պահվածքը հոր ելույթի ժամանակ։
14:31
20 Սեպտեմբերի 2017
Ժնևի դատախազությունը գտել է 500 եվրո թղթադրամներով զուգարանները խցանած անձանց
Ժնևի դատախազությունը գտել է այն անձանց, ովքեր բանկերից մեկի ու երեք ռեստորանների զուգարանները խցանել են 500 եվրո արժողությամբ թղթադրամներով:
01:05
20 Սեպտեմբերի 2017
Երկրաշարժ է գրանցվել Մեքսիկայում. զոհերի թիվը հասնում է 42-ի (ՎԻԴԵՈ)
Երկրաշարժ է գրանցվել Մեքսիկայի Մորելոս նահանգում:
17:55
19 Սեպտեմբերի 2017
Ժնևում բանկի և ռեստորանների զուգարանները խցանվել են 500 եվրո արժողությամբ թղթադրամներով
Ժնևի բանկերից մեկի և երեք ռեստորանների զուգարանները խցանվել են 500 եվրո արժողությամբ թղթադրամներով` 100 հազար դոլար ընդհանուր արժեքով:
19:01
15 Սեպտեմբերի 2017
Որմզդեղնն իսկական իրարանցում է առաջացրել Մոսկվայում (ՎԻԴԵՈ)
Սկզբում կենդանուն նկատել են Մոսկվայի կենտրոնական փողոցներում։
20:05
09 Սեպտեմբերի 2017
Չինաստանում կինը ծննդաբերել է փողոցում և շարունակել ճանապարհը նորածնին գրկած (ՎԻԴԵՈ)
Չինաստանի Յունֆու քաղաքում կինը ծննդաբերել է հենց փողոցում և շարունակել ճանապարհը։
15:29
07 Սեպտեմբերի 2017
Հայտնի են Սալվադոր Դալիի հայրության ԴՆԹ թեստի արդյունքները
Իսպանացի նկարիչ Սալվադոր Դալիի ԴՆԹ թեստի արդյունքներն արդեն հայտնի են։
14:10
06 Սեպտեմբերի 2017
Սուրենյանը հրապարակել է ԱՄՆ–ին մոտեցող «Իրմա» թայֆունի տեսանյութը (ՎԻԴԵՈ)
Քամու արագությունը թայֆունում հասնում է 300կմ/ժ-ի։
13:56
04 Սեպտեմբերի 2017
Թրամփը պատրաստ է միջուկային զենք կիրառել Հյուսիսային Կորեայի դեմ
Թրամփի խոսքով, Հյուսիսային Կորեայի ղեկավարությունը շարունակում է ապակայունացնող և սադրիչ գործողությունները։
11:55
04 Սեպտեմբերի 2017
Մերկել. Թուրքիան տեղ չունի ԵՄ–ի կազմում
ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը կարծում է, որ Թուրքիան տեղ չունի ԵՄ–ի կազմում։
14:48
02 Սեպտեմբերի 2017
Սերենա Ուիլյամսն ու Ալեքսիս Օհանյանը ծնողներ են դարձել
Ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը մայր է դարձել: