438.46
4.38
402.63
+7
Եղանակը Երևանում
Հայ

Կիսելյով. մեզ ռուսամետ մեդիա–ռեսուրսներ պետք չեն

13:30
30 Նոյեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. «Ռոսիա սեգոդնյա» ՄԼԳ-ի գլխավոր տնօրեն Դիմիտրի Կիսելյովը հայտարարել է, որ Ռուսաստանին հարկավոր չեն ռուսամետ մեդիա–ռեսուրսներ։

«Մեզ որևէ տեղ հարկավոր չեն ռուսամետ ռուսուրսներ։ Մեզ անհրաժեշտ են ռեսուրսներ, որոնք կարտացոլեն յուրաքանչյուր երկրի ազգային շահերը», – ասաց Կիսելյովը «Ռոսիա սեգոդնյա» ՄԼԳ–ում կազմակերպված օտարերկրյա ԶԼՄ–ների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, որի նպատակն էր քննարկել ԶԼՄ–ների դերը միջազգային հումանիտար համագործակցության զարգացման գործում Ռոսսոտրուդնիչեստվոյի 90–ամյակին նվիրված մոսկովյան համաժողովի շրջանակում։

Կիսելյովը նաև նշեց, որ լրագրության մեջ օբյեկտիվություն գոյություն չունի, և բոլոր լրագրողներն աշխատում են եռաշերտ պայմաններում։ Առաջին շերտը, նրա խոսքով, ինչ–որ մեկի կողմից ընտրված, իսկ դա նշանակում է` արդեն սուբյեկտիվ տեղեկատվությունն է, երկրորդ շերտն այն տեղեկատվությունն է, որն ընտրում է լրագրողը` հաշվի առնելով իր ԶԼՄ–ի խմբագրական քաղաքականությունը, և այն ևս սուբյեկտիվ է։ Իսկ երրորդ շերտն անխուսափելիորեն առաջանում է այն ժամանակ, երբ երևույթները կոչվում են իրենց անուններով (մեկի համար` ահաբեկիչներ, մյուսի համար` ապստամբներ)։

Միաժամանակ Կիսելյովը նշեց, որ Ռուսաստանում հաջողվել է լրագրությունը դարձնել հարթակ ամենալայն գաղափարները քննարկելու համար։

«Հազվագյուտ բացառության դեպքում, բանավեճն ընթանում է բարյացակամ մթնոլորտում։ Չկան սահմանափակումներ, չնայած լինում է այնպես, որ լրագրողական հանրությունն ու քաղաքացիական հասարակությունը վրդովվում են ինչ–որ արտահայտությունների կապակցությամբ», – նշեց ռուսական գործակալության ղեկավարը։

«Ժողովրդական դիվանագիտության դերը հումանիտար համագործակցության զարգացման գործում» խորագրով համաժողովը նվիրված էր Ռոսզարուբեժցենտր–Ռոսսոտրուդնիչեստվո համակարգի 90–ամյակին, այն անցկացվեց նոյեմբերի 26–ին Մոսկվայում։

Համաժողովին մասնակցում էին աշխարհի 100 երկրներից ժամանած շուրջ 500 պատվիրակներ, որոնց թվում էին Ռուսաստանի հետ արտասահմանյան երկրների բարեկամության կազմակերպությունների, պետական իշխանության մարմինների, ԶԼՄ–ների ներկայացուցիչներ, պատգամավորներ, մշակութային գործիչներ, ռուսաց լեզվի և գրականության մասնագետներ։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:10
27 Փետրվարի 2024
Չի կարելի բացառել արևմտյան երկրների զորքերի ուղարկումը Ուկրաինա․ Ֆրանիայի վարչապետ
Ֆրանսիայի վարչապետը հայտարարել է, որ չի կարելի բացառել արևմտյան երկրների զորքերի ուղարկումը Ուկրաինա
15:33
16 Փետրվարի 2024
Մահացել է Ալեքսեյ Նավալնին
Այսօր մահացել է Ալեքսեյ Նավալնին
22:00
30 Հունվարի 2024
Իլոն Մասկի ընկերությունը պատմության մեջ առաջին անգամ մարդու ուղեղում անլար չիպ է տեղադրել
Իլոն Մասկի ընկերությունը պատմության մեջ առաջին անգամ մարդու ուղեղում անլար չիպ է տեղադրել
16:23
22 Հունվարի 2024
Մագնիսական փոթորիկը կծածկի Երկիրը
Մագնիսական փոթորիկ է սպասվում
11:50
12 Հունվարի 2024
ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան հարվածներ են հասցրել Եմենին
Հութիների դիրքերի ուղղությամբ հարվածներն իրականացվել են ինքնաթիռներից, նավերից և սուզանավերից
09:32
11 Հունվարի 2024
Հայուհի Թենի Մելիդոնյանը նշանակվել է «Օսկար»-ի գլխավոր տնօրեն
Հայուհի Թենի Մելիդոնյանը նշանակվել է «Օսկար»-ի գլխավոր տնօրեն
15:32
10 Հունվարի 2024
Սանկտ Պետերբուրգի նավահանգստում 11մլրդ ռուբլու 1 տոննա կոկաին է հայտնաբերվել
11մլրդ ռուբլու 1 տոննա կոկաին է հայտնաբերվել
19:37
27 Դեկտեմբերի 2023
ԱՄՆ–ում 6–ամյա տղան կրկնել է «Տանը մենակ» ֆիլմի սյուժեն․ ի՞նչ է տեղի ունեցել նրա հետ
ԱՄՆ–ում 6–ամյա տղան կրկնել է «Տանը մենակ» ֆիլմի սյուժեն
14:29
26 Դեկտեմբերի 2023
«Слово пацана» սերիալի դերասանը կալանավորվել է սպանության կասկածանքով
«Слово пацана» սերիալի դերասանը կալանավորվել է սպանության կասկածանքով
14:40
19 Դեկտեմբերի 2023
Ելիսեյան այգու մի մասը կանվանվի Շառլ Ազնավուրի անունով (ՖՈՏՈ)
Ելիսեյան այգու մի մասը կանվանվի Շառլ Ազնավուրի անունով․ ՖՈՏՈ
10:36
30 Նոյեմբերի 2023
Մահացել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը․ նա 100 տարեկան էր
100 տարեկանում մահացել է ԱՄՆ պետքարտուղար Հենրի Քիսինջերը
19:37
20 Նոյեմբերի 2023
Sunexpress–ի օդանավը Փարիզում «մոռացել է» 30 ուղևորի և օդաչուին
Արտակարգ միջադեպ է տեղի ունեցել Փարիզի Շառլ դը Գոլ օդանավակայանում