437.27
4.41
404.32
+8
Եղանակը Երևանում
Հայ

«Իսկական բոմբինյաս». սենատորի կոստյումը ցնցել է բրազիլացիներին (ՖՈՏՈ)

15:34
07 Փետրվարի 2019

ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Բրազիլիայի նորընտիր սենատոր Անա Պաուլա դա Սիլվան ցնցել է սոցցանցի օգտատերերին և երդմնակալության արարողության մասնակիցներին։

44–ամյա կինը հայտնվել է միջոցառմանն ալ կարմիր կոստյումով, ինչով արդեն առանձնացել է տղամարդկանց «մուգ կապույտ զանգվածից», գրում է gazeta.ru–ն։

Սակայն մեծ արձագանք է ստացել կոստյումի վերին հատվածը։ 

да Силва

Պիջակի տակ, որը դա Սիլվան ինչ–որ պահի հանել է, հայտնվել է բարակ ուսակապերով տոպիկ, որը գրեթե ամբողջությամբ մերկացնում էր նրա կուրծքն ու մեջքը։

Օգտատերերի կարծիքները կիսվեցին, ոմանք ուրախանում էին, որ կառավարությունում կհայտնվի այդքան համարձակ և գրավիչ կին, իսկ մյուսները չափազանց անպարկեշտ համարեցին կնոջ կերպարը։

Արարողությունը հեռարձակող բրազիլական ԶԼՄ–ներին ևս բարկացրել է դա Սիլվայի կերպարը։ Նրանք կնոջը քննադատել են չափազանց գրգռիչ տեսքի համար, սակայն, դատելով նստերի դահլիճում արված լուսանկարներից, բավականին երիտասարդ քաղաքական գործիչը շատ լավ գիտեր, թե ինչ արձագանքի է արժանանալու շրջապատողների կողմից։

Սենատորն իր կարծիքը հայտնել է ավելի ուշ` նշելով, որ զգեստապահարանը ծառայում է բացառապես ֆեմինիստական նպատակների համար` հիշեցնել արական սեռի ներկայացուցիչներին կանանց ազատ ընտրելու իրավունքի մասին։

Մամուլի կտրուկ արձագանքից հետո սենատորը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ իր Instagram–ում։ Նա հրապարակել է լուսանկար` աղմկահարույց կոստյումով  և նշել ձեռքբերումները։ Գրառման մեջ նաև նշվում է. «Մի փոքր տեղեկություն իմ պատմությունից նրանց համար, ովքեր ինձ չեն ճանաչում...»։

бамбинья

«Սիրում եմ գեղեցիկ հագնվել, ինչն իր հերթին որևէ ընդհանուր բան չունի իմ աշխատանքի հետ։ Չեմ պատրաստվում փոխել կենսակերպս այն պատճառով, որ դարձել եմ պատգամավոր», – նշել է դա Սիլվան։

Ավելի վաղ Անա Պաուլա դա Սիլվան զբաղեցրել է Բրազիլիայի Սանտա–Կատարինա նահանգի Բոմբինյաս քաղաքի քաղաքապետի պաշտոնը։ 2018թ.–ի հոկտեմբերի 7–ին կայացած ընտրությունների ժամանակ Անան ընտրվել է նահանգի ներկայացուցիչ 19–րդ գումարման խորհրդարանում Աշխատավոր դեմոկրատական կուսակցությունից։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:10
27 Փետրվարի 2024
Չի կարելի բացառել արևմտյան երկրների զորքերի ուղարկումը Ուկրաինա․ Ֆրանիայի վարչապետ
Ֆրանսիայի վարչապետը հայտարարել է, որ չի կարելի բացառել արևմտյան երկրների զորքերի ուղարկումը Ուկրաինա
15:33
16 Փետրվարի 2024
Մահացել է Ալեքսեյ Նավալնին
Այսօր մահացել է Ալեքսեյ Նավալնին
22:00
30 Հունվարի 2024
Իլոն Մասկի ընկերությունը պատմության մեջ առաջին անգամ մարդու ուղեղում անլար չիպ է տեղադրել
Իլոն Մասկի ընկերությունը պատմության մեջ առաջին անգամ մարդու ուղեղում անլար չիպ է տեղադրել
16:23
22 Հունվարի 2024
Մագնիսական փոթորիկը կծածկի Երկիրը
Մագնիսական փոթորիկ է սպասվում
11:50
12 Հունվարի 2024
ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան հարվածներ են հասցրել Եմենին
Հութիների դիրքերի ուղղությամբ հարվածներն իրականացվել են ինքնաթիռներից, նավերից և սուզանավերից
09:32
11 Հունվարի 2024
Հայուհի Թենի Մելիդոնյանը նշանակվել է «Օսկար»-ի գլխավոր տնօրեն
Հայուհի Թենի Մելիդոնյանը նշանակվել է «Օսկար»-ի գլխավոր տնօրեն
15:32
10 Հունվարի 2024
Սանկտ Պետերբուրգի նավահանգստում 11մլրդ ռուբլու 1 տոննա կոկաին է հայտնաբերվել
11մլրդ ռուբլու 1 տոննա կոկաին է հայտնաբերվել
19:37
27 Դեկտեմբերի 2023
ԱՄՆ–ում 6–ամյա տղան կրկնել է «Տանը մենակ» ֆիլմի սյուժեն․ ի՞նչ է տեղի ունեցել նրա հետ
ԱՄՆ–ում 6–ամյա տղան կրկնել է «Տանը մենակ» ֆիլմի սյուժեն
14:29
26 Դեկտեմբերի 2023
«Слово пацана» սերիալի դերասանը կալանավորվել է սպանության կասկածանքով
«Слово пацана» սերիալի դերասանը կալանավորվել է սպանության կասկածանքով
14:40
19 Դեկտեմբերի 2023
Ելիսեյան այգու մի մասը կանվանվի Շառլ Ազնավուրի անունով (ՖՈՏՈ)
Ելիսեյան այգու մի մասը կանվանվի Շառլ Ազնավուրի անունով․ ՖՈՏՈ
10:36
30 Նոյեմբերի 2023
Մահացել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը․ նա 100 տարեկան էր
100 տարեկանում մահացել է ԱՄՆ պետքարտուղար Հենրի Քիսինջերը
19:37
20 Նոյեմբերի 2023
Sunexpress–ի օդանավը Փարիզում «մոռացել է» 30 ուղևորի և օդաչուին
Արտակարգ միջադեպ է տեղի ունեցել Փարիզի Շառլ դը Գոլ օդանավակայանում