478.51
-0.06
560.91
-1.27
8.03
+0.05
+20
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի վարչապետը Վրաստանի վարչապետի հետ այցելել է վրաց-ռուսական սահմանին գտնվող սահմանային անցակետ
21:57
27 Հուլիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիի հետ հուլիսի 27-ին այցելել է վրաց-ռուսական սահմանին տեղակայված Դարիալի (Կազբեկի) սահմանանային անցակետ, հայտնում է Հայաստանի կառավարության հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Հովիկ Աբրահամյանն աշխատանքային այցով գտնվում էր Վրաստանում։

Ըստ հաղորդագրության, երկու երկրների կառավարության ղեկավարները տեղում ծանոթացել են սահմանային անցակետի աշխատանքներին, զրուցել աշխատակիցների հետ: Վարչապետ Հովիկ Աբրահամյանին մասնավորապես հետաքրքրել է, թե ինչ խնդիրներ են ունենում Վրաստանի տարածքով Հայաստանից Ռուսաստան մեկնող մեքենաները, որքան ժամանակ է անհրաժեշտ փաստաթղթերը զննելու ու համապատասխան ընթացակարգերն անցնելու համար:

Վարչապետ Աբրահամյանը զրուցել է նաև անցակետով Ռուսաստանի Դաշնություն մեկնող Հայաստանի քաղաքացիների հետ:

Շրջայցից հետո, երկու երկրների վարչապետներն ամփոփել են այցի արդյունքները: Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, վրաց-ռուսական սահմանի Դարիալի անցակետի աշխատանքը կերկարացվի ևս 3,5 ժամով, այսինքն՝ վերջին մեկ ամսվա ընթացքում 6.5 ժամով, և նոր պայմանավորվածության համաձայն կգործի 05.30-24.00-ն:

Մոտ մեկ ամիս առաջ ևս, երկու վարչապետների քննարկման արդյունքում աշխատանքային գրաֆիկը 3 ժամով ավելացել էր (06.00-18.00-ի փոխարեն սահմանվել էր 06.00-21.00):

«Կողմերը քննարկել են վրացական անցակետում հայկական բեռնատարների խցանումները նվազագույնի հասցնելու, ինչպես նաև՝ Հայաստանից վրացական անցակետով կազմակերպվող արտահանումների գործընթացը դյուրացնելու հետ կապված մի շարք հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև հայ-վրացական սահմանին կառուցվելիք «Բարեկամության» կամուրջի շինարարության հարցին: Կողմերը պայմանավորվել են արագ ժամկետներում սկսել կառուցման գործընթացը:

Երկու երկրների վարչապետների քննարկման օրակարգում էր նաև Վրաստանը Ռուաստանին կապող մայրուղու այն հատվածների հարցը, որտեղ մշտապես սողանքների, քարաթափման վտանգ կա»,– նշվում է հաղորդագրությունում։ 

Վրացական կողմը տեղեկացրել է, որ նախատեսում է քայլեր ձեռնարկել ճանապարհահատվածն առավել անվտանգ դարձնելու ուղղությամբ: Այդ նպատակով, մասնավորապես, նախատեսվում է իրականացնել ճանապարհի լայնացման, ինչպես նաև լուսավորման հետ կապված աշխատանքներ:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունն այսօր վերադարձել է Հայաստան:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:10
14 Օգոստոսի 2017
ԱՄԷ–ում ձերբակալված ռեժիսոր Արիկ Մանուկյանի ընկերներն օգնություն են խնդրել Ռամզան Կադիրովից (ՎԻԴԵՈ)
Մանուկյանն ու իր ընկերներնն արդեն Կադիրովից պատասխան են ստացել։  
15:51
12 Օգոստոսի 2017
Հնէաբանները գտել են մարդու և կապիկի ընդհանուր նախահոր գանգը
Մարդու և կապիկի ընդհանուր նախահայրն ապրել է 13 մլն տարի առաջ:
17:46
10 Օգոստոսի 2017
Գեղեցկության մրցույթում Ղրղըզղտանը ներկայացնող հայուհին` սկանդալի պատճառ (ՖՈՏՈ)
«Միսս Ղրղըզստան 2017» մրցույթի հայազգի մասնակից Սուսաննա Եգորյանը դարձել է մասնակիցների վերջին ելույթից հետո սկանդալի պատճառ։
16:23
06 Օգոստոսի 2017
Ինչո՞ւ էին հին եգիպտացիները այդքան տարօրինակ պատկերում մարդկանց
Եգիպտական նկարչության մեջ պատկերը պայմանական էր համարվում:
16:38
05 Օգոստոսի 2017
Ինչ տեսք ունի սպիտակ շնաձկան հարձակումը (ՎԻԴԵՈ)
Գիշատիչը չի գնահատել իր հանդեպ մարդու ցուցաբերած ուշադրությունը և որոշել է քշել ձանձրալի պապարացիին:
17:32
04 Օգոստոսի 2017
Ամերիկացիները հայուհիներին աշխարհում ամենագրավիչն են համարում. հարցում
Այս մասին են վկայում Miss Travel զբոսաշրջային կայքի հարցումները: .
20:49
02 Օգոստոսի 2017
5–ամյա որդու սպանության համար մեղադրվող Արամազդ Անդրեսյանը խոստովանել է մեղքը
Կալիֆոռնիայում 5-ամյա որդու սպանության համար մեղադրվող Արամազդ Անդրեսյանը նախօրեին դատարանում ընդունել է իր մեղքը:
19:25
29 Հուլիսի 2017
Աշխարհը սև–սպիտակ երանգներով. ինչպես են այն տեսնում գունային կուրությամբ տառապողները (ՎԻԴԵՈ)
Խաղաղ օվկիանոսում գտնվող Պինգելապ կղզու բնակիչների շուրջ 10%–ը տառապում է գունային կուրությամբ։
15:28
28 Հուլիսի 2017
Հայաստանի 48-ամյա քաղաքացին փորձել է Բելառուս մուտք գործել ճահճի միջով
«Նովայա Գուտա»անցակետի մերձակայքից Հայաստանի քաղաքացին ցանկացել  է սահմանն անցնել դժվարանցանելի տեղանքով։  
21:11
26 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինն արտահանձնման խնդրագիր է ներկայացրել
Ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինն Իսրայել արտահանձնման խնդրագիր է ներկայացրել:
17:19
24 Հուլիսի 2017
4 տոննա ոսկի է հայտնաբերվել խորտակված նացիստական նավում
Բրիտանացի ջրասուզակները Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների խորտակված գերմանական բեռնատար նավում ոսկով լի արկղ են գտել: