478.3
+0.07
574.1
-0.3
8.31
+0.05
+18
Եղանակը Երևանում
Հայ
«Տոշիբա մեդիկալ սիսթեմսը» հայկական ընկերությունների հետ համագործակցությունը զարգացնելու մտադրություն ունի
21:54
26 Մայիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. «Տոշիբա մեդիկալ սիսթեմս» ընկերությունը մտադիր է զարգացնել Հայաստանի հետ համագործակցությունը էներգետիկայի և սեյսմոլոգիայի ոլորտներում։ Այդ մասին երեքշաբթի ասել է ընկերության նախագահ և գործադիր տնօրեն Սատոշի Ցունակավան Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ընթացքում, հայտնում է երկրի ղեկավարի մամուլի ծառայությունը։

Ցունակավան գոհունակությամբ է ընդգծել, որ Հայաստանում «Տոշիբա մեդիկալ սիսթեմսի» գործունեությունն ընդլայնվում է։ Նա ընդգծել է, որ իր ղեկավարած ընկերությունը շարունակելու է աջակցություն տրամադրել Հայաստանում առողջապահության զարգացմանը:

Նա նաև նշել է, որ ընկերությունը հետաքրքրված է մի շարք այլ ուղղություններով ևս, որոնք ընկերության գործունեության մաս են կազմում, ինչպիսիք են, օրինակ, միջուկային էներգետիկան, սեյսմոլոգիան։ Նրա խոսքով` այդ ոլորտներում ընկերությունը կզարգացնի համագործակցությունը Հայաստանի հետ և կփորձի փոխանակում իրականացնել:

Սարգսյանն իր հերթին կարևորել է տարբեր բնագավառներում հայ-ճապոնական հարաբերությունների զարգացման համար Ճապոնիայի և Հայաստանի դեսպանությունների ակտիվ աշխատանքը:

Հանդիպման ժամանակ նախագահը հյուրին ներկայացրել է Հայաստանում գործարար և ներդրումային բարենպաստ միջավայրը, օտարերկրյա ներդրումների ներգրավման համար երկրում ստեղծված պայմանները, որոնք «Տոշիբա» ընկերության համար ևս կարող են հետաքրքիր լինել:

ՀՀ նախագահը և «Տոշիբա մեդիկալ սիսթեմս» ընկերության նախագահը երկուստեք մեծապես կարևորել են առողջապահության ոլորտում արդիական տեխնոլոգիաների կիրառմամբ որակյալ ծառայությունների մատուցման, այդպիսով՝ մարդկանց առողջության պահպանման և կյանքի մակարդակի բարձրացման ուղղությամբ իրականացվող աշխատանքն ու համագործակցության զարգացումը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:59
22 Սեպտեմբերի 2017
Արևադարձային ապոկալիպսիս. «Մարիա» փոթորիկը Պուերտո Ռիկոյում հանգեցրել է բլեքաութի (ՎԻԴԵՈ)
Հզորագույն «Մարիա» արևադարձային փոթորիկն ամբողջությամբ հոսանքազրկել է Պուերտո Ռիկոն։
11:33
21 Սեպտեմբերի 2017
Միջազգային հանրությունը քննարկում է Ալիևի դստեր սկանդալային պահվածքը ՄԱԿ–ում Ալիևի ելույթի ժամանակ (ՎԻԴԵՈ)
Միջազգային բազմաթիվ ԶԼՄ–ների ուշադրությունից չի վրիպել Ալիևի դստեր պահվածքը հոր ելույթի ժամանակ։
14:31
20 Սեպտեմբերի 2017
Ժնևի դատախազությունը գտել է 500 եվրո թղթադրամներով զուգարանները խցանած անձանց
Ժնևի դատախազությունը գտել է այն անձանց, ովքեր բանկերից մեկի ու երեք ռեստորանների զուգարանները խցանել են 500 եվրո արժողությամբ թղթադրամներով:
01:05
20 Սեպտեմբերի 2017
Երկրաշարժ է գրանցվել Մեքսիկայում. զոհերի թիվը հասնում է 42-ի (ՎԻԴԵՈ)
Երկրաշարժ է գրանցվել Մեքսիկայի Մորելոս նահանգում:
17:55
19 Սեպտեմբերի 2017
Ժնևում բանկի և ռեստորանների զուգարանները խցանվել են 500 եվրո արժողությամբ թղթադրամներով
Ժնևի բանկերից մեկի և երեք ռեստորանների զուգարանները խցանվել են 500 եվրո արժողությամբ թղթադրամներով` 100 հազար դոլար ընդհանուր արժեքով:
19:01
15 Սեպտեմբերի 2017
Որմզդեղնն իսկական իրարանցում է առաջացրել Մոսկվայում (ՎԻԴԵՈ)
Սկզբում կենդանուն նկատել են Մոսկվայի կենտրոնական փողոցներում։
20:05
09 Սեպտեմբերի 2017
Չինաստանում կինը ծննդաբերել է փողոցում և շարունակել ճանապարհը նորածնին գրկած (ՎԻԴԵՈ)
Չինաստանի Յունֆու քաղաքում կինը ծննդաբերել է հենց փողոցում և շարունակել ճանապարհը։
15:29
07 Սեպտեմբերի 2017
Հայտնի են Սալվադոր Դալիի հայրության ԴՆԹ թեստի արդյունքները
Իսպանացի նկարիչ Սալվադոր Դալիի ԴՆԹ թեստի արդյունքներն արդեն հայտնի են։
14:10
06 Սեպտեմբերի 2017
Սուրենյանը հրապարակել է ԱՄՆ–ին մոտեցող «Իրմա» թայֆունի տեսանյութը (ՎԻԴԵՈ)
Քամու արագությունը թայֆունում հասնում է 300կմ/ժ-ի։
13:56
04 Սեպտեմբերի 2017
Թրամփը պատրաստ է միջուկային զենք կիրառել Հյուսիսային Կորեայի դեմ
Թրամփի խոսքով, Հյուսիսային Կորեայի ղեկավարությունը շարունակում է ապակայունացնող և սադրիչ գործողությունները։
11:55
04 Սեպտեմբերի 2017
Մերկել. Թուրքիան տեղ չունի ԵՄ–ի կազմում
ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը կարծում է, որ Թուրքիան տեղ չունի ԵՄ–ի կազմում։
14:48
02 Սեպտեմբերի 2017
Սերենա Ուիլյամսն ու Ալեքսիս Օհանյանը ծնողներ են դարձել
Ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը մայր է դարձել: