480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+18
Եղանակը Երևանում
Հայ
Սնոուդենին սպասում են Նորվեգիայում, որպեսզի անձամբ հանձնեն խոսքի ազատության մրցանակը
16:46
02 Հունիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Նորվեգիայի գրականության ակադեմիան, որը մրցանակ է շնորհել ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենին, սպասում է, որ մրցանակակիրը սեպտեմբերին կայցելի Նորվեգիա և անձամբ կստանա իր մրցանակը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Ինչպես գրում է Local տեղեկատվական պորտալը, ակադեմիան արդեն նամակ է ուղարկել երկրի վարչապետ Էռնա Սոլբերգին և արդարադատության նախարար Անդերս Անուդսենին` խնդրելով հնարավորություն ընձեռել Սնոուդենին այցելել Նորվեգիա այն երաշխիքով, որ նրան հետ չեն ուղարկի ԱՄՆ։ Եթե հաջողվի, ապա Սնոուդենն առաջին անգամ դուրս կգա ՌԴ–ի սահմաններից, որտեղ գտնվում է 2013թ.–ից։

Երկրի ամենահեղինակավոր ընկերություններից մեկի` Schjødt–ի փաստաբանները, որոնց հետ խորհրդակցել են ակադեմիայի ներկայացուցիչները, նշել են, որ գործող օրենքների համաձայն` Նորվեգիայի իշխանությունները Սնոուդենին հանձնելու իրավունք չեն ունենա։

«Կարծում ենք, որ հանցագործությունը, որի մեջ մեղադրվում է Սնոուդենը, բացառապես ուղղված է ԱՄՆ–ի կառավարության շահերի դեմ։ Սա պետք է նաև իրավաբանական տեսանկյունից ավելի շատ ընկալվի որպես քաղաքական հանցագործություն, ինչը Նորվեգիային իրավունք չի տալիս հանձնելու նրան ԱՄՆ–ի իշխանություններին», – տեղական ԶԼՄ–ները մեջբերում են փաստաբան Էմանուել Ֆեյնբերգի խոսքերը։

Օսլոյում գտնվող Խաղաղության խնդիրների ուսումնասիրության ինստիտուտի տնօրեն Քրիստիան Բերգ Հարփվիկենի (Kristian Berg Harpviken) խոսքով` Նորվեգիան Սնոուդենին անվտանգության երաշխիքներ տրամադրելու հնարավորություն չի ունենա։

«Կարծում եմ, որ գրեթե զրոյի է հավասար այն հնարավորությունը, որ Սնոուդենը 2015թ.–ին կայցելի Նորվեգիա` մրցանակը ստանալու համար։ Գրեթե անհնար է, որ Նորվեգիան կարողանա Սնոուդենի համար ուղի հարթել, որին Նորվեգիայի ամենասերտ դաշնակիցներից մեկը մեղադրում է լրտեսության մեջ և դավաճան է համարում», – լրատվական պորտալը մեջբերում է Հարփվիկենի խոսքը։

2013թ.–ի հունիսին Սնոուդենը Washington Post և Guardian թերթերին մի շարք գաղտնի նյութեր էր փոխանցել, որոնք վերաբերում էին համացանցում ԱՄՆ–ի և Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունների լրտեսական ծրագրերին։ Այնուհետև Սնոուդենը մեկնել էր Հոնկոնգ, 2013թ.–ի հունիսի 23–ից նա գտնվում էր Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանի տարանցիկ գոտում։ Օգոստոսին նա մեկ տարով ապաստան ստացավ Ռուսաստանում։2014 թվականի օգոստոսի 1-ին նա Ռուսաստանում երեք տարի բնակվելու իրավունք ստացավ, ինչը ոչ միայն Ռուսաստանում, այլև երկրի սահմաններից դուրս ճանապարհորդելու հնարավորություն է տալիս։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:57
25 Հունիսի 2017
Թուրքիայի նախագահն ուշագնաց է եղել Ուրազա բայրամի աղոթքի ժամանակ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը թուլություն է  զգացել Ուրազա բայրամ տոնին նվիրված աղոթքի ժամանակ:
20:29
19 Հունիսի 2017
Ֆրանսիայում ցուլը պոզահարել է ցլամարտիկին
Իսպանացի ցլամարտիկ Իվան Ֆանդինոն Ֆրանսիայում կայացած ցլամարտի ժամանակ վնասվածք է ստացել ցլի պոզահարումից։
15:49
14 Հունիսի 2017
Համացանցում հայտնվել է Բրյուս Լիի իրական մենամարտի միակ պահպանված տեսանյութը (ՎԻԴԵՈ)
Համացանցում հայտնվել է արևելյան մարտարվեստների մեծագույն վարպետ, ամերիկյան և հոնկոնգյան կինոդերասան Բրյուս Լիի իրական մենամարտի միակ տեսանյութը:
18:53
06 Հունիսի 2017
Պուտինն առաջարկել է Պետդումային երդում սահմանել ՌԴ քաղաքացիություն ստացողների համար
Վլադիմիր Պուտինն առաջարկել է Պետդումային մտածել երդմնակալության արարողության ներդրման շուրջ այն մարդկանց համար, ովքեր ՌԴ քաղաքացիություն են ստանում
18:12
05 Հունիսի 2017
Քաթարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզել է ևս 2 հանրապետություն
Քաթարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզած երկրներին միացել է ևս երկուսը։
15:25
05 Հունիսի 2017
Բահրեյնը, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը և ԱՄԷ-ն խզել են դիվանագիտական կապերը Քաթարի հետ
Բահրեյնի Թագավորությունը, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը և Միացյալ Արաբական Էմիրությունները խզել են դիվանադիտական հարաբերությունները Քաթարի հետ:
14:33
05 Հունիսի 2017
Զգուշացում. Մոսկվայում տեղատարափ անձրև ու քամու ուժգնացում է կանխատեսվում
Օդերևութաբանները զգուշացնում են, որ Մոսկվայում կանխատեսվում է տեղատարափ անձրև ու քամու ուժգնացում։
12:02
05 Հունիսի 2017
ԻՊ–ն ստանձնել է շաբաթ գիշերը Լոնդոնում գրանցված ահաբեկչության պատասխանատվությունը
«Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումը ստանձնել է Լոնդոնում գրանցված ահաբեկչության պատասխանատվությունը։
14:30
02 Հունիսի 2017
Եղանակի քմահաճությունը կամ հունիսյան ձյուն Մոսկվայում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Թաց ձյուն է տեղացել Մոսկվայի կենտրոնում:
19:54
29 Մայիսի 2017
Մոսկվայում մրրիկը 11 մարդու կյանք է տարել (ԼՈՒՍԱՆԿԱՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մոսկվայում մրրիկի հետևանքով 11 մարդ է զոհվել:
12:36
29 Մայիսի 2017
ԱՄՆ նախագահը ստիպում է ամերիկացիներին անհանգստանալ ապագային համար
Դոնալդ Թրամփի վարչակազմի շուրջ սկանդալները բացասական ազդեցություն են ունենում ԱՄՆ քաղաքացիների հոգեբանական վիճակի վրա
11:42
29 Մայիսի 2017
Մոսկվայում վտանգի «դեղին» մակարդակ է հայտարարված
Մոսկվայի օդանավակայաններում ավելի քան 30 չվերթ է հետաձգվել։