481.35
+0.03
565.97
-1.55
8.4
-0.01
+7
Եղանակը Երևանում
Հայ
Հունաստանում մտադիր են վերականգնել «Աշխարհի յոթ հրաշալիքներից» մեկը
19:45
28 Դեկտեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հույն ճարտարապետների թիմը ներկայացրել է Հռոդոսի կոթողի անտիկ արձանի վերականգնման նախագիծ։

Նախագծի գլխավոր ճարտարապետ Արիս Պալասի խոսքով, նոր արձանը պետք է խորհրդանշի հունական տնտեսության վերականգնումը։

«Մենք ուզում ենք ցույց տալ, որ Հունաստանը կարող է կրկին ոտքի կանգնել, որ նա ուժ ունի դա անելու, որ նրա տնտեսությունը կարող է վերականգնել»,– պատմում է Պալասը «Թայմս» թերթին տված հարցազրույցում, հաղորդում է Բի–բի–սի–ն։

Ճարտարապետների մտահղացմամբ, նոր կոթողը հինգ անգամ մեծ կլինի բնօրինակից և կհասնի 135 մետր բարձրության։ Նոր հսկային կտեղադրեն հնի տեղում` Հռոդոս նավահանգստային քաղաքի ծովային մուտքի մոտ։

Քաղաք մտնող նավերն ինչպես անտիկ ժամանակներում կշարժվեն հսկայի ոտքերի մոտով։

«Մենք չենք ցանկանում կրկնօրինակել անտիկ Հսկային։ Մենք ցանկանում ենք կենդանացնել այն, ինչ նա խորհրդանշել է։ Մարդկային և ֆինանսական ռեսուրսներ կհավաքենք ողջ աշխարհով։ Այսպիսով, այն կդառնա գլոբալացման խորհրդանիշ և միաժամանակ մեզ կկապի հունական անտիկ մշակույթի հետ»,– ասում է Պալասը։

Կոթողը ծածկված կլինի բրոնզագույն արևային մարտկոցներով։ Դրա ներսում տեղադրված կլինի անտիկ ժամանակահատվածի թանգարան և գրադարան։ Ստեղծողների հաշվարկներով, կոթողի վերականգնումը կարժենա 250 մլն եվրո (273 մլն դոլար)։ Այդ գումարը պետք է վերադարձնի ծախսերը մոտ յոթ տարվա ընթացքում` հեղինակների հաշվարկներով, Հռոդոսի հսկան տարեկան մոտ 35 եվրոյի շահույթ կբերի զբոսաշրջիկների ներգրավման հաշվին։

Նախագիծը ֆինանսավորման կոնկրետ աղբյուրներ չունի։ Ճարտարապետները հույս ունեն ներգրավել ինչպես մասնավոր հովանավորների, այնպես էլ պետբյուջեի ռեսուրսներ։

Հռոդոսի կոթողն Արևի` Հելիոսի հին հունական աստծո արձանն է, որը կանգնած էր Էգեյան ծովի համանուն կղզու Հռոդոս նավահանգստային քաղաքում։ Համարվում է աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը։


Հսկան կանգնած է եղել վաթսունհինգ տարի։ Մեր թվարկությունից առաջ 222 կամ 226 թվականին կոթողն ավերվել է Հռոդոսի երկրաշարժի հետևանքով։ -0-
Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:24
02 Հոկտեմբերի 2017
Կատալոնացիների 90%–ն «այո» է ասել Իսպանիայից անկանխանալուն
Կատալոնիան անկախ հանրապետություն դառնալու իրավունք է նվաճել հանրաքվեի արդյունքում։
15:49
01 Հոկտեմբերի 2017
Ամերիկացի լրագրողը սկսել է ծննդաբերել ուղիղ եթերում (ՎԻԴԵՈ)
Ամերիկյան NBC հեռուստաալիքի հաղորդավարուհին սկսել է ծննդաբերել ուղիղ եթերում:
19:49
29 Սեպտեմբերի 2017
Վարկով գնված iPhone 8 Plus-ը պայթել է լիցքավորման ժամանակ (ՖՈՏՈ)
Թայվանում նոր վաճառքի հանված iPhone 8 Plus-ը պայթել է լիցքավորման ժամանակ։
21:09
28 Սեպտեմբերի 2017
Անհամբեր հնդիկը ծեծել է ապագա զոքանչին և փախցրել նրա աղջկան (ՎԻԴԵՈ)
Հնդկաստանի հարավային Ռաջասթխան նահանգի գյուղերից մեկում անչափահաս աղջկան փախցրել են նրա մոր և եղբոր աչքի առաջ։
12:40
28 Սեպտեմբերի 2017
ՌԴ–ն ՀՀ–ից օրինակ է վերցնում. ցանկանում են շախմատի առարկան ներդնել դպրոցներում
ՌԴ–ն ԿԳ նախարարն աջակցել է շախմատը դպրոցական ծրագրում ներառելու գաղափարին։
20:50
24 Սեպտեմբերի 2017
Գյուտարարը մեքենան ձևափոխել է ջակուզիի (ՎԻԴԵՈ)
Գյուտարար և ինժեներ Քոլին Ֆերզը (Colin Furze) ձևափոխել է հին BMW-ն շարժական ջակուզիի:
17:57
24 Սեպտեմբերի 2017
«Միսս Թուրքիա 2017»–ը զրկվել է տիտղոսից դաշտանի մասին Twitter–ում արված գրառման պատճառով
«Միսս Թուրքիա 2017» Իտիր Էսենը զրկվել է տիտղոսից դաշտանի մասին Twitter–ում արված գրառման պատճառով։
13:59
24 Սեպտեմբերի 2017
Պրահայում պարաշյուտիստն անհաջող վայրէջք է կատարել. տուժածների թվում երեխա կա (ՎԻԴԵՈ)
Պրահայում անցկացվող ռազմական ավիաշոուի ժամանակ պարաշյուտիստ-դեսանտայինը մխրճվել է ավիաշոուի հանդիսականների բազմության մեջ:
12:59
22 Սեպտեմբերի 2017
Արևադարձային ապոկալիպսիս. «Մարիա» փոթորիկը Պուերտո Ռիկոյում հանգեցրել է բլեքաութի (ՎԻԴԵՈ)
Հզորագույն «Մարիա» արևադարձային փոթորիկն ամբողջությամբ հոսանքազրկել է Պուերտո Ռիկոն։
11:33
21 Սեպտեմբերի 2017
Միջազգային հանրությունը քննարկում է Ալիևի դստեր սկանդալային պահվածքը ՄԱԿ–ում Ալիևի ելույթի ժամանակ (ՎԻԴԵՈ)
Միջազգային բազմաթիվ ԶԼՄ–ների ուշադրությունից չի վրիպել Ալիևի դստեր պահվածքը հոր ելույթի ժամանակ։
14:31
20 Սեպտեմբերի 2017
Ժնևի դատախազությունը գտել է 500 եվրո թղթադրամներով զուգարանները խցանած անձանց
Ժնևի դատախազությունը գտել է այն անձանց, ովքեր բանկերից մեկի ու երեք ռեստորանների զուգարանները խցանել են 500 եվրո արժողությամբ թղթադրամներով: