535.52
7.56
476.48
+30
Եղանակը Երևանում
Հայ

Հրանտ Դինքի որդուն մեղադրանք են առաջադրել Թուրքիայում, նրան մինչև 5 տարի ազատազրկում է սպառնում

10:25
21 Հունիսի 2019
ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Թուրքիայում մեղադրանք է առաջադրվել «Ակօս» թերթի գլխավոր խմբագիր, 2007 թվականին սպանված Հրանտ Դինքի որդուն` Արատ Դինքին։ Այս մասին հայտնում է shantnews.am–ը` հղում անելով Ermenihaber հրատարակչությանը։

Արատին մեղադրում են Թուրքիայի իշխանությունների կողմից հետապնդվող ինտելեկտուալների հրապարակած «Խաղաղության դեկլարացիա» կոչվող փաստաթղթի տակ ստորագրելու համար։

Ինչպես նշում է աղբյուրը, ըստ մեղադրանքի՝ դեկլարացիայի հեղինակը Քրդական Աշխատավորական կուսակցությունն է, որը Թուրքիայում համարվում է ահաբեկչական կազմակերպություն:

Արատ Դինքին սպառնում է 1-5 տարվա ազատազրկում:

Դատական առաջին նիստում պաշտպանները պահանջել են արդարացնող վճիռ կայացնել, նաև դատարանին ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել՝ նշելով, որ դատավորները կողմնակալ են, սակայն դատարանը միջնորդությունները մերժել է։

Հայտնի հայազգի լրագրողն ու հասարակական գործիչը սպանվեց ազգայնամոլի արձակած կրակոցից Ստամբուլում գտնվող իր գրասենյակի շեմին։ Այս սպանությունը մեծ արձագանք ստացավ ոչ միայն Թուրքիայում և Հայաստանում։ Դինքի հուղարկավորությունը վերածվեց բազմահազար ակցիայի, որին մասնակցեցին մի շարք երկրների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Նրանք խստորեն դատապարտեցին այս հանցագործությունը։ -0-
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:40
16 Հուլիսի 2019
Հրապարակվել են աշխարհի ամենաթանկ ու էժան երկրները. Հայաստանը ևս ընդգրկված է
Հրապարակվել են աշխարհի ամենաթանկ ու էժան երկրները. Հայաստանը ևս ընդգրկված է:
15:15
10 Հուլիսի 2019
Երկիր մոլորակի վրա մագնիսական փոթորիկ է
Փոթորիկի գագաթնակետը գրանցվել է հուլիսի 9–ի լույս 10-ի գիշերը, սակայն մոլորակի մագնիսական մթնոլորտը շարունակում է ալեկոծված մնալ:
11:50
10 Հուլիսի 2019
Պոզները մեկնաբանել է վրացի լրագրողի սկանդալային պահվածքը
Պոզները մեկնաբանել է վրացի լրագրողի սկանդալային պահվածքը:
16:57
06 Հուլիսի 2019
Մարտիկ Կարեն Փաշիկյանը շշով օրիգինալ չելենջ է գործարկել (ՎԻԴԵՈ)
Ծանր քաշային կարգի մարտիկ Կարեն Փաշիկյանը ոտքի հարվածով շշի փականը բացելու չելենջ է գործարկել:
21:11
04 Հուլիսի 2019
Արամ Խաչատրյանի որդին ապացուցել է, որ իր հոր երաժշտությունն անօրինական են կատարել
Մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի որդին դատի է տվել այն թատրոնները, որոնք «Սպարտակ» բալետը ցույց են տվել առանց իր թույւլտվության։
20:35
02 Հուլիսի 2019
Բոլիվիայում անհայտ մահացու վիրուս է տարածվել
Բոլիվիայում անհայտ մահացու վիրուս է տարածվել:
15:02
02 Հուլիսի 2019
Վրաստանում ՀՀ դեսպանատունը հայտնել է Դավիթ Գրիգորյանի առողջական վիճակի մասին
Վրաստանում ՀՀ դեսպանատունը հայտնել է Դավիթ Գրիգորյանի առողջական վիճակի մասին:
11:45
02 Հուլիսի 2019
Լոնդոնում երկնքից բնակչի վրա դի է ընկել
Դին ընկել է արևային լոգանք ընդունող տղամարդուց մեկ մետր հեռավորության վրա։
12:51
01 Հուլիսի 2019
Տարվա սկզբից Ավստրալիայում գրիպից ավելի քան 200 մարդ է մահացել
Ավստրալիայում գրիպից մահացածների թիվն այս տարի գերազանցել է 200 մարդ:
10:16
21 Հունիսի 2019
Ոստիկանությունը ցրել է Թբիլիսիում հակառուսական ցույցը, կան տուժածներ
Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ բազմահազարանոց ակցիան ավարտվել է ցուցարարների ցրմամբ։
16:53
08 Հունիսի 2019
Նյու Յորքում կկառուցվի ֆուտուրիստական ոճի երկնաքեր, որտեղ կարող է տեղափոխվել Facebook-ը (ՖՈՏՈ)
Նյու-Յորքում կկառուցվի ամենաբարձր և ֆուտուրիստական երկնաքերերից մեկը:
16:46
31 Մայիսի 2019
Սիմֆերոպոլի օդանավակայանը պաշտոնապես կկրի Այվազովսկու անունը
Սիմֆերոպոլի միջազգային օդանավակայանին պաշտոնապես տրվել է մեծանուն ծովանկարիչ Հովհաննես (Իվան) Այվազովսկու անունը: