483.99
+0.93
563.46
+1.42
8.32
+0.02
+13
Եղանակը Երևանում
Հայ
Հայտնի է դարձել Ամանորը դիմավորելու համար ամենաթանկ քաղաքը
20:24
22 Դեկտեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Դուբայը ճանաչվել է Նոր տարին դիմավորելու համար ամենաթանկ քաղաքը։ Այդ մասին, ինչպես գրում է Lenta.ru–ն, նշվում է Travelex ընկերության ուսումնասիրության մեջ` Arabian Business–ի վկայակոչմամբ։

Ըստ ուսումնասիրության տվյալների, Դուբայում ամանորի երեկոն յուրաքանչյուր հյուրի համար միջինը կարժենա 1 635 դիրհամ (445 դոլար)։

Travelex–ը համեմատել է մեկ մարդուն բաժին ընկած տոնական ընթրիքի, մեկ շիշ շամպայնի, ինչպես նաև գիշերային ակումբի հրավիրատոմսի և գարեջրի արժեքը։ Փոխադրման և տեղավորման արժեքը հաշվի չի առնվել։

World Travel Awards–ն ընտրել է 2015թ.–ի լավագույն զբոսաշրջային ուղղությունը>>

Երկրորդ տեղում Նյու Յորքն է։ Այստեղ ճանապարհորդը կծախսի մոտ 426 դոլար։

Нью-Йорк

Եռյակը եզրափակում է Փարիզը 312 դոլարով։

Париж

Հնգյակում են նաև Բեռլինը և Ամստերդամը։

Берлин

Ամենաէժան տոնական ուղղությունն Էդինբուրգն է` Ամանորը դիմավորելն այստեղ զբոսաշրջիկի համար կարժենա 195 դոլար։

Эдинбург
Գնային այսպիսի տարբերությունը բացատրվում է ԱՄԷ դիրհամի փոխանակման փոխարժեքով, որը կապված է ԱՄՆ դոլարի հետ։

Նշվում է, որ 2014 թվականի դեկտեմբերի համեմատ դիրհամի փոխարժեքն ավստրալական դոլարի նկատմամբ աճել է 15 տոկոսով։
Դեկտեմբերի 14–ին Դուբայը ճանաչվել է 2015 թվականի զբոսաշրջային լավագույն ուղղությունն ըստ World Travel Awards–ի
Հաղորդվել է, որ հատուկ ռուսական շուկայի համար Դուբայի լավագույն հյուրանոցները ձմեռային ժամանակահատվածում ռուսներին առաջարկել են մինչև 30-40 տոկոսանոց զեղչեր։ Սակայն, չնայած դրան, Դուբայի օդանավակայանում անտուրք առևտրի խանութների օպերատոր Dubai Duty Free–ն հաշվարկել է, որ 2015 թվականի արդյունքներով, ռուս զբոսաշրջիկների հոսքի կրճատման պատճառով վնասները կկազմեն 50 միլիոն դոլար։ -0-
Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:59
29 Հոկտեմբերի 2017
Forbes–ը հրապարակել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկը
Հայտնի են աշխարհի ամենահարուստ մարդիկ։
19:27
28 Հոկտեմբերի 2017
Չինաստանում բորտուղեկցորդուհին ընկել է ինքնաթիռից, երբ վերջինս պատրաստվել է թռիչքի (ՎԻԴԵՈ)
Չինաստանում բորտուղեկցորդուհին ընկել է ինքնաթիռից, երբ վերջինս պատրաստվում էր օդ բարձրանալ:
18:02
28 Հոկտեմբերի 2017
Ամենամատչելի ավտոմեքենաների լավագույն հնգյակը
Ավտոմոբիլային շուկայի մասնագետները կազմել են ամենամատչելի մեքենաների վարկանիշը` ավտոնոմ  ֆունկցիայով:
16:57
28 Հոկտեմբերի 2017
ԱՄՆ–ի համալսարանում «մարիխուանագետներ» կպատրաստեն
ԱՄՆ–ի համալսարանում մարիխուանայի մասնագետներ կպատրաստեն:
18:44
27 Հոկտեմբերի 2017
ԱՄՆ–ում ոստիկանները մասշտաբային հետապնդում են կազմակերպել 10 տարեկան «մրցարշավորդի» նկատմամբ (ՎԻԴԵՈ)
ԱՄՆ–ում ոստիկանները մասշտաբային հետապնդում են կազմակերպել երեխայի նկատմամբ։
21:17
25 Հոկտեմբերի 2017
Մերկ ակտիվիստուհին հակաադրբեջանական ակցիա է կազմակերպել Ուկրաինայում սեքս–տուրիզմի դեմ
Մերկ աղջիկը, ոչխարի կերպարով, դիմավորել է Բաքվից ժամանող ուղևորներին։
20:24
25 Հոկտեմբերի 2017
Atlassian ընկերության հիմնադիրները մեկ օրում հարստացել են 1,4 մլրդ դոլարով. Forbes
Atlassian ավստրալական կորպորատիվ ծրագրային ընկերության համահիմնադիրները մեկ օրում հարստացել են 1,4 մլրդ դոլարով։
19:00
23 Հոկտեմբերի 2017
Մոսկվայի պետական համալսարանի շենքում տարհանում է իրականացվել հնարավոր պայթյունի հաղորդման պատճառով
Անանուն հաղորդագրություն է ստացվել Լենինսկիե գոռի, 1–ին շենքի պայթյունի վտանգի մասին:
16:58
21 Հոկտեմբերի 2017
Թրամփը նախագահության մեկ տարում կորցրել է 600 մլն դոլար` դառնալով Forbes–ի վարկանիշի գլխավոր անհաջողակը
Forbes–ի վարկանիշի գլխավոր անհաջողակը ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփն է։
11:24
02 Հոկտեմբերի 2017
Կատալոնացիների 90%–ն «այո» է ասել Իսպանիայից անկանխանալուն
Կատալոնիան անկախ հանրապետություն դառնալու իրավունք է նվաճել հանրաքվեի արդյունքում։
15:49
01 Հոկտեմբերի 2017
Ամերիկացի լրագրողը սկսել է ծննդաբերել ուղիղ եթերում (ՎԻԴԵՈ)
Ամերիկյան NBC հեռուստաալիքի հաղորդավարուհին սկսել է ծննդաբերել ուղիղ եթերում: