478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+24
Եղանակը Երևանում
Հայ
«Հավի տոտիկ» կանցնի Երկրի կողքով ճրագալույցին
10:10
16 Դեկտեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Սուրբ ծնունդի նախօրեին` դեկտեմբերի 24–ին, մեր մոլորակի կողքով ձևով հավի տոտիկ հիշեցնող հսկայական աստերոիդ կանցնի, հայտնում է moya-planeta.ru–ն։

Գիտնականները ենթադրում են, որ 2003 SD220 (163899) երկնային մարմինն իրենից ներկայացնում է ածխային քոնդրիտ (С-քոնդրիտ), այսինքն, երկաթի բարձր պարունակությամբ մուգ երանգի աստերոիդ։

Գիտնականների հաշվարկով, 2003 SD220–ը շարժվում է 101 000 կմ/ժ արագությամբ և դանդաղ պտտվում է։ Ենթադրվում էր, որ աստերոիդի երկարությունը կազմում է 1.1–ից 2.5 կմ։ Այժմ աստղաբանները վստահ են, որ այն կազմում է 2 կմ, իսկ ինքը` երկնային մարմինը, հավի տոտիկ է հիշեցնում։

Երկնային մարմինը կանցնի 11 մլն կմ հեռավորության վրա, ինչը 28 անգամ ավելի է մինչև Լուսին ընկած հեռավորությունից։

Դժբախտաբար, անզեն աչքով աստերոիդը տեսնել հնարավոր չէ։

ՆԱՍԱ–ի մասնագետները վստահ են, որ 2003 SD220–ը մոլորակի համար վտանգ չի ներկայացնի ևս երկու հարյուրամյակների ընթացքում։ Հաջորդ անգամ աստերոիդը Երկրի կողքով կանցնի 2018 թվականին։ Աստղագետները շարունակում են հետևել երկնային մարմնի շարժմանը, հայտնում է lenta.ru-ն։

Վերջին ժամանակահատվածում հսկայական երկնային մարմիններն այցելության են գալիս մեր մոլորակ յուրաքանչյուր կարևոր տոնի։ Այսպես, հոկտեմբերի 31–ին, երբ նշվում է Հելոուինը, Երկրին ինը տարիների ընթացքում ռեկորդային մոտ հեռավորությամբ մոտեցավ մի հսկայական աստերոիդ, որն իր տեսքով գանգ էր հիշեցնում։ -0-
Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:12
18 Օգոստոսի 2017
Հայազգի կալանավորը փորձել է յուրահատուկ կերպով փախչել տամբովյան «Շաուշենկոյից»
Արկադի Գրիգորյանը քողարկվելով փորձել է փախչել Տամբովի բանտից։
19:15
17 Օգոստոսի 2017
Արևի` ռեկորդային երկար խավարումը տեղի կունենա օգոստոսի 21–ին
Օգոստոսի 21–ին տեղի կունենա բացառիկ երևույթ` Արեգակի խավարում։
14:10
14 Օգոստոսի 2017
ԱՄԷ–ում ձերբակալված ռեժիսոր Արիկ Մանուկյանի ընկերներն օգնություն են խնդրել Ռամզան Կադիրովից (ՎԻԴԵՈ)
Մանուկյանն ու իր ընկերներնն արդեն Կադիրովից պատասխան են ստացել։  
15:51
12 Օգոստոսի 2017
Հնէաբանները գտել են մարդու և կապիկի ընդհանուր նախահոր գանգը
Մարդու և կապիկի ընդհանուր նախահայրն ապրել է 13 մլն տարի առաջ:
17:46
10 Օգոստոսի 2017
Գեղեցկության մրցույթում Ղրղըզղտանը ներկայացնող հայուհին` սկանդալի պատճառ (ՖՈՏՈ)
«Միսս Ղրղըզստան 2017» մրցույթի հայազգի մասնակից Սուսաննա Եգորյանը դարձել է մասնակիցների վերջին ելույթից հետո սկանդալի պատճառ։
16:23
06 Օգոստոսի 2017
Ինչո՞ւ էին հին եգիպտացիները այդքան տարօրինակ պատկերում մարդկանց
Եգիպտական նկարչության մեջ պատկերը պայմանական էր համարվում:
16:38
05 Օգոստոսի 2017
Ինչ տեսք ունի սպիտակ շնաձկան հարձակումը (ՎԻԴԵՈ)
Գիշատիչը չի գնահատել իր հանդեպ մարդու ցուցաբերած ուշադրությունը և որոշել է քշել ձանձրալի պապարացիին:
17:32
04 Օգոստոսի 2017
Ամերիկացիները հայուհիներին աշխարհում ամենագրավիչն են համարում. հարցում
Այս մասին են վկայում Miss Travel զբոսաշրջային կայքի հարցումները: .
20:49
02 Օգոստոսի 2017
5–ամյա որդու սպանության համար մեղադրվող Արամազդ Անդրեսյանը խոստովանել է մեղքը
Կալիֆոռնիայում 5-ամյա որդու սպանության համար մեղադրվող Արամազդ Անդրեսյանը նախօրեին դատարանում ընդունել է իր մեղքը:
19:25
29 Հուլիսի 2017
Աշխարհը սև–սպիտակ երանգներով. ինչպես են այն տեսնում գունային կուրությամբ տառապողները (ՎԻԴԵՈ)
Խաղաղ օվկիանոսում գտնվող Պինգելապ կղզու բնակիչների շուրջ 10%–ը տառապում է գունային կուրությամբ։
15:28
28 Հուլիսի 2017
Հայաստանի 48-ամյա քաղաքացին փորձել է Բելառուս մուտք գործել ճահճի միջով
«Նովայա Գուտա»անցակետի մերձակայքից Հայաստանի քաղաքացին ցանկացել  է սահմանն անցնել դժվարանցանելի տեղանքով։