ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Եվրախորհրդարանը հավանություն է տվել այն բանաձևին, որը Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյին երկրի նախագահի պաշտոնակատար է ճանաչում։ Փաստաթղթի վերաբերյալ քվեարկությունը կայացել է հինգշաբթի Եվրախորհրդարանում, հայտնում է ՏԱՍՍը։
«Եվրախորհրդարանը կողմ է քվեարկել Գուայդոյին երկրի լեգիտիմ նախագահ ճանաչելուն»,– ասել է խորհրդարանի ղեկավար Անտոնիո Տայանին լրագրողներին քվեարկության ավարտից անմիջապես հետո։
Փաստաթղթին հավանություն է տվել եվրապատգամավորների մեծ մասը` 439 մարդ։ Դեմ է արտահայտվել 104 պատգամավոր։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում