ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Թուրքիայում ապրիլի 16-ին անցկացված սահմանադրական բարեփոխումների հանրաքվեում հաղթանակ են տարել օրենսդրական այդ փոփոխությունների կողմնակիցները, հայտնում է
ՏԱՍՍ-ը:
Երկրի իշխանավարման արմատական փոփոխության օգտին քվեարկածների թիվը մեծ էր հակառակ ճամբարի թվից ընդամենը 1.25 միլիոնով: Թուրքիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սադի Գյուվենի հայտարարությամբ, այս պահին քվեների հաշվարկը «գրեթե ավարտված է, և մնում է մշակել ևս մոտ 600 հազար քվեաթերթիկ: Այսպիսով, հանրաքվեի արդյունքը փաստացի պարզ է: Ըստ նախնական արդյունքների, հանրաքվեին «այո» է ասել 1.25 մլն-ով ավելի մարդ՝ 24,5 մլն: Վերջնական արդյունքները կհնչեցվեն 11-12 օր անց»,- ասել է Գյուվենը: -0-