481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+13
Եղանակը Երևանում
Հայ
Աշխարհի ամենաթանկ փողոցների տասնյակը
10:51
21 Նոյեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Cushman & Wakefield ընկերությունը կազմել է 2015 թվականին աշխարհի ամենաթանկ փողոցների տասնյակն իր ամենամյա հետազոտության արդյունքներով, գրում է aif.ru-ն:

Վարկանիշը կազմվել է ամբողջ աշխարհում առևտրային տարածքների վարձակալության գների համեմատության հիման վրա` հեղինակները համեմատել են աշխարհի 500 փողոցներում մեկ քառակուսի մետր մակերեսի վարձակալության գները:

Աշխարհի ամենաթանկ փողոցը հերթական անգամ դարձել է Նյու Յորքի հինգերորդ ավենյուն, որտեղ անշարժ գույքի, ռեստորանների և գրասենյակների արժեքը շատ բարձր է: Հետազոտության համաձայն, Հինգերորդ ավենյուում մեկ քառակուսի մետր տարածքն արժե տարեկան միջինը 37,6 հազար դոլար:

Козуэй-Бэй в Гонконге

 Վարկանիշի երկրորդ հորիզոնականում Հոնկոնգի Կոզուեյ Բեյ փողոցն է: Այստեղ մեկ քառակուսի մետր տարածքի վարձակալությունն արժե միջինը 25.8 հազար դոլար:

Елисейские Поля в Париже

Վարկանիշի եռյակը եզրափակում են Փարիզի Ելիսեյան դաշտերը: Այս փողոցում մեկ քառակուսի մետր տարածքը կարելի է վարձակալել տարեկան 14.7 հազար դոլարով:

лондонская Бонд-стрит

Չորրորդ տեղում հայտնվել է Լոնդոնի Բոնդ սթրիթը, հինգերորդում` Միլանի Վիա Մոնտենապոլեոնեն:

Виа Монтенаполеоне

Վեցերորդ տեղը բաժին է ընկել Ցյուրիխի Բանհոֆշտրասեն, իսկ ահա յոթերորդը Տոկիոյի Գինդզա թաղամասն է: Ութերորդ հորիզոնականում է Սեուլի Մենդոն փողոցը: Նախավերջին հորիզոնականում Վիեննայի Կոլմարկտն է, իսկ տասներորդ տեղը կիսում են Մյունխենի Նոյհաուզեշտրասեն և Կաուֆինգեշտրասեն:

Банхофштрассе

квартал Гиндза в Токио
 
улица Мендон в Сеуле

Кольмаркт

Кауфингерштрассе в Мюнхене

Պարբերականը նշում է, որ նախորդ տարվա վարկանիշի իններորդ տեղը զբաղեցրած Մոսկվայի Ստոլեշնիկով փակուղին դուրս է մնացել այս տարվա վարկանիշից` հայտնվելով 12-րդ տեղում ռուբլու փոխարժեքի կրճատման հետևանքով: -0-
Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:17
24 Մայիսի 2017
Հսկա զմրուխտ է հայտնաբերվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մեծ չափերի զմրուխտ են հայտնաբերել բրազիլացի հանքափորները։  
18:18
23 Մայիսի 2017
Հայտնի է Մանչեսթերում ահաբեկչության մեջ կասկածվող մահապարտի ինքնությունը
Մեծ Բրիտանիայի ոստիկանությունն ու հատուկ ծառայությունները պարզել են «Մանչեսթեր Արենայում» գրանցված ահաբեկչության մեջ կասկածվող անձի ինքնությունը:
20:49
22 Մայիսի 2017
«Տաշիր» խումբն «Իզվեստիա» թերթի շենքում բազմաֆունկցիոնալ համալիր է ստեղծում
«Տաշիր» ընկերությունների խումբը 2017 թվականի փետրվարին ավարտել է «Իզվեստիա» թերթի խմբագրության շենքի գնման գործարքը:
20:06
22 Մայիսի 2017
Դոնալդ Թրամփն ունկնդրել է հայ երգչախմբի կատարումը Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում (ԼՈՒՍԱՆԿԱՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և նրա տիկինն այցելել են Երուսաղեմի Սուրբ Հարության տաճար:
20:27
21 Մայիսի 2017
Գերմանիայում աճուրդի կդրվի Apple-1 հազվագյուտ համակարգիչը
Ամերիկյան Apple ընկերության առաջին անհատական համակարգիչներից մեկը Գերմանիայում աճուրդի է դրվել։
14:01
18 Մայիսի 2017
Մահացել է «Խոստումը» ֆիլմի սաունդտրեկի հեղինակ Քրիս Քորնելը
Դեթրոյթում հինգշաբթի գիշերը մահացել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի սաունդտրեկի հեղինակ Քրիս Քորնելը:  
17:44
15 Մայիսի 2017
Հայ դիզայները դարձել է աշխարհի ամենաազդեցիկ մայրիկներից մեկը
Ամերիկահայ դիզայներ Կարոլին Ռաֆայելյանն ընդգրկվել է «աշխարհի 50 ամենաազդեցիկ մայրիկների» ցուցակում։
15:18
13 Մայիսի 2017
Ամուսնալուծությունը չեղյա՞լ է հայտարարվում. Ջոլին և Փիթը հանդիպում են
Անջելինա Ջոլին և Բրեթ Փիթը պատրաստվում են պահպանել ընտանիքը:
16:57
08 Մայիսի 2017
Անկարայի և Բաքվի ռազմաքաղաքական գործունեությունը սպառնալիք է Ռուսաստանի համար. Վիգեն Սարգսյան
Թուրքիան, ՆԱՏՕ-ի անդամ լինելով, զարգացնում է ռազմաքաղաքական գործունեությունը Ռուսաստանի հարավային սահմաններում՝ վտանգ ստեղծելով Մոսկվայի համար:
14:31
07 Մայիսի 2017
Աֆրիկայում նոր մահացու հիվանդություն է հայտնաբերվել
Արևմտյան Աֆրիկայում գրանցվել են անհայտ հիվանդության դեպքեր, որոնցից մոտ կեսն ունեցել է մահացու ելք։
11:45
07 Մայիսի 2017
Վրաստանի վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ԱՄՆ
Գիորգի Կվիրիկաշվիլին հանդիպում կունենա ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսի և պետքարտուղար Ռեքս Տիլերսոնի հետ։
14:06
05 Մայիսի 2017
Չնիհարած 10 ոստիկաններ Տաջիկստանում ազատվել են աշխատանից
Տաջիկստանում սկսել են աշխատանքից ազատել այն ոստիկաններին, ովքեր ավելորդ քաշ ունեն։