ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Օգոստոսի 21–ին տեղի կունենա բացառիկ երևույթ` Արեգակի խավարում։
Արևի ամենաերկար խավարումը կտևի 2 րոպե 41 վայրկյան։ Տևողությամբ նմանատիպ խավարումը վերջին անգամ գրանցվել է 1918 թվականի հունիսի 8–ին։ Այս երևույթին կարող են հետևել ԱՄՆ 14 նահանգների բնակիչներ։ Մոլորակի մյուս կետերում արևի խավարմանը կարելի կլինի հետևել առցանց հեռարձակումներով, հայտնում է NASA –ն, գրում է
tvkultura.ru–ն։
Загружается новость ... "Лево"
NASA–ի գիտնականները նշում են, որ հետաքրքրություն է ներկայացնում ոչ միայն մոլորակի ընկղմումը բացարձակ խավարի մեջ։ Այդ օրը հետազոտողները կկարողանան հետևել ուլտրամանուշակագույն ուժեղ ճառագայթմանը։
Փորձագետները ծրագրում են որոշել արևի խավարման ազդեցությունը Երկրի մթնոլորտի ամենաբարակ վերին շերտի` իոնոլորտի վրա։ Այդ նպատակով ԱՄՆ–ում կգործարկվեն 11 աստղադիտակներ։ -0-