ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. ԱՄՆ–ի նախագահի աշխատակազմը պատրաստվում է հասնել ամբողջ աշխարհում միասեռականության ապաքրեականացմանը։
Ինչպես հայտնում է
lenta.ru–ն, հղում անելով NBC News–ին, ԱՄՆ–ն գործարկում է գլովալ արշավ, որն ուղղված է այն երկրներին, որտեղ միասեռականությունը մինչ օրս հանցագործություն է համարվում։
Ծրագիրը կղեկավարի Գերմանիայում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Գրենելը` նախագահի աշխատակազմի բարձրաստիճան ամենաբաց միասեռականը։
Արշավի կապակցությամբ Միացյալ Նահանգները Բեռլինի իրենց դեսպանատուն են հրավիրվել Եվրոպայի տարբեր երկրների ԼԳԲՏ ակտիվիստների, թեև նախաձեռնության նպատակը` հիմնականում Մերձավոր Արևելքում, Աֆրիկայում և Կարիբյան ավազանում գտնվող երկրներն են։
Загружается новость ... "Лево"
Աշխարհում կա 72 պետություն, որտեղ օրենքով պատժվում է միասեռական կողմնորոշումը, դրանցից 8–ում դրա համար նախատեսված է մահապատիժ։
Համարվում է, որ ծրագրի գործարկման պատճառն Իրանում երիտասարդի մահապատիժն էր` նրան կախել են միասեռականության համար։ Իրանն ԱՄՆ–ի վաղեմի քաղաքական հակառակորդն է, բայց ամերիկացիների նաև մերձավորարևելյան դաշնակիցները դժվար թե ուրախ լինեն` Սաուդյան Արաբիայում, Պակիստանում, ԱՄԷ–ում և Աֆղանստանում միասեռականներին նույնպես օրենքով պատիժ է սպասում, նշում է NBC News–ը։
Այս պահին 24 պետություններ աշխարհում ընդունում են միասեռական ամուսնությունները, ևս 28ժում կարելի է քաղաքացիական միություն գրանցել։ Ինչպես գրում է NBC News–ը, ԱՄՆ–ում միասեռականներին ինչ–որ կերպ հետապնդող օրենքները չեղարկվել են Գերագույն Դատարանի կողմից 2003 թվականին։ 2015 թվականին միասեռական ամուսնությունները թույլատրվել են բոլոր նահանգներում։ -0-