484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+11
Եղանակը Երևանում
Հայ
Ամալ Քլունին և 100 LIVES-ը կրթաթոշակ են սահմանել Հայաստանում լիբանանցի աղջիկների ուսման համար
20:00
19 Դեկտեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. 100 LIVES նախաձեռնությունը հայտնի իրավապաշտպան Ամալ Քլունիի գործընկերությամբ հայտարարում է «Ամալ Քլունիի կրթաթոշակ» (Amal Clooney Scholarship) ծրագրի մեկնարկի մասին: Դա ամենամյա դրամաշնորհ է, որը թույլ կտա Լիբանանից ժամանած աղջիկներին կրթություն ստանալ UWC Dilijan միջազգային քոլեջում, ասվում է նախաձեռնության կայքում:

Ծրագրի նպատակը խաչաձև կրթության առաջխաղացումն է և միջազգային փոխըմբռնման խորացումը սոցիալական և բարեգործական նախագծերի համատեղ իրագործման միջոցով:

Ինչպես նշեց 100 LIVES-ի համահիմնադիր և UWC Dilijan College-ի գործընկեր հիմնադիր Ռուբեն Վարդանյանը, հայտնի փաստաբան և մարդու իրավունքների պաշտպանության ջատագով Ամալ Քլունին ամբողջ աշխարհի կանանց համար առաջին օրինակն է այդ գործում:

«Նա աշխարհի իսկական քաղաքացի է` սկզբունքային, սրտակից և իր գործի նվիրյալ: Այլ մշակույթների ներկայացուցիչներին հասկանալու կարողությունը շատ կարևոր է, հատկապես ապագա սերունդների համար: Եվ մենք ձգտում ենք կրթությունը վերածել ուժի, որը միավորում է մարդկանց, ազգեր և մշակույթներ հանուն խաղաղության և կայուն ապագայի` Դիլիջանի մեր դպրոցում հավաքելով տաղանդավոր և սոցիալապես ակտիվ դեռահասների տարբեր երկրներից»,- ասաց Վարդանյանը:

100 LIVES-ի կրթաթոշակային նոր ծրագիրը թույլ կտա ամեն տարի միջոցներ հատկացնել լիբանանյան ծագումով մի ուսանողուհու ուսմանը UWC Dilijan College-ում բակալավրիատի երկամյա միջազգային ծրագրով (IB Diploma):
Դրամաշնորհ ստանալու թեկնածուների ընտրության սկզբունքներից են լինելու` նրանց ակադեմիական բարձր առաջադիմությունը և հետագայում միջազգային հարաբերությունների և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում կարիերան շարունակելու ցանկությունը: Թեկնածուներին կընտրի Լիբանանում UWC ազգային կոմիտեն UWC-ի պահանջների և «Ամալ Քլունիի կրթաթոշակ» ծրագրի սկզբունքների հիման վրա: -0-
Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
17:30
29 Ապրիլի 2017
ԱՄՆ–ում գողը առաստաղի միջով մտնում է խանութ ու չի կարողանում դուրս գալ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԱՄՆ–ի Լուիզիանա նահանգի Նոր Օրլեան քաղաքում գողը առաստաղում արված անցքի միջով ներխուժում է հագուստի խանութ, սակայն չի կարողանում դուրս գալ նույն ճանապարհով։
19:38
27 Ապրիլի 2017
Ադրբեջանը ԲՏՌ-82Ա զրահափոխադրիչներ է ստացել Ռուսաստանից
Նախօրեին Ադրբեջանը Ռուսաստանից ստացել է սպառազինության և ռազմական տեխնիկայի խմբաքանակ։
17:26
22 Ապրիլի 2017
Կանադայի բնակչի անձնագիրը օդանավակայանում պատռել են և տուն ուղարկել
Տորոնտոյում բնակվող ամուսնական զույգը մեղադրում է Air Canada ավիաընկերությանը երկար սպասված արձակուրդը խափանելու մեջ։
21:00
21 Ապրիլի 2017
ԵՄ–ն կպաշտպանի «Եհովայի վկաներին» Ռուսաստանում
ԵՄ–ի կարծիքով, կազմակերպության անդամները պետք է առանց խոչընդոտի օգտվեն հավաքներ կազմակերպելու իրավունքից։
16:45
17 Ապրիլի 2017
ԱՄՆ դեսպանատունը երեք ամսական փոքրիկին հարցաքննել է որպես ահաբեկիչ
Լոնդոնում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները հարցաքննության են կանչել երեք ամսական փոքրիկին:
14:12
17 Ապրիլի 2017
Էրդողանը հաղթել է. Թուրքիան անցնում է նախագահական իշխանավարման
Թուրքիայում  անցկացված սահմանադրական բարեփոխումների հանրաքվեում հաղթանակ են տարել օրենսդրական այդ փոփոխությունների կողմնակիցները:
18:45
16 Ապրիլի 2017
Թայվանում կարգելեն ուտել շներին և կատուներին
Թայվանի խորհրդարանը ընդունել է լրացումներ կենդանիների պաշտպանության օրենքում, որն արգելում է ուտել շներ և կատուներ, ինչպես նաև վաճառել նրանց միսը:
17:34
13 Ապրիլի 2017
Շերը կոչ է արել Լոնդոնին ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Ամերիկահայ երգչուհի և դերասանուհի Շերը կոչ է արել Լոնդոնին ճանաչել 1915 թ.-ի Հայոց ցեղասպանությունը:

18:33
11 Ապրիլի 2017
United Airlines–ի ուղևորին քարշ տալով հանել են օդանավից, քանի որ այնտեղ տեղ չի եղել ավիաընկերության աշխատակիցների համար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
United Airlines ամերիկյան ավիաընկերության ուղևորին քարշ տալով դուրս են հանել օդանավից, քանի որ ինքնաթիռում տեղ չի եղել ավիաընկերության աշխատակիցների համար։
12:51
11 Ապրիլի 2017
ԱՄՆ-ի կոնգրեսականները կոչ են արել Թրամփին արժանի հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԱՄՆ-ի Հանրապետական և Դեմոկրատական կուսակցությունների մի խումբ կոնգրեսականներ հանդես են եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ուղղված կոչով:
11:35
07 Ապրիլի 2017
ԱՄՆ–ն սկսել է հրթիռակոծել Սիրիան
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի հայտարարել է, որ հրաման է տվել հարված հասցնել Սիրիայի ավիակայանին:
14:23
27 Փետրվարի 2017
Վրաստանի քաղաքացիները կարող են առանց վիզա 90 օրով մեկնել ԵՄ
ԵՄ Խորհուրդը հավանություն է տվել ԵՄ երկրների և Վրաստանի միջև առանց վիզայի ռեժիմի ներդրմանը։