478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+24
Եղանակը Երևանում
Հայ
«Ալ Քաիդան» ահաբեկություններ է խոստացել Իտալիայում և Իսպանիայում
11:00
08 Հունվարի 2016
ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. «Ալ Քաիդան իսպանական Մագրիբում» ահաբեկչական կազմակերպությունը հունվարի 7–ին տեսանյութ է տարածել, որում սպառնում է, որ նոր ահաբեկություններ կիրականացնի Նեապոլում, Հռոմում և Մադրիդում, հայտնում է Lenta.ru-ն` հղում անելով Europa Press գործակալությանը։

«Այսօր նրանք մեր հողի վրա են, բայց Աստծո օրհնությամբ կգա այն օրը, երբ մենք կոչնչացնենք նրանց իրենց հողում` Նեապոլում, Հռոմում, Մադրիդում»,– ասվում է տեսանյութում։

Տեսանյութը նաև կադրեր է պարունակում Մալիում տեղակայված խմբավորման անդամների մասնակցությամբ, նշում է գործակալությունը։ Նրանց թվում բացահայտել են Մելիլիայից իսպանացի մի քաղաքացու, ով ընդունել է Աբու ալ Նուր այ Անդալուսի իսլամական անունը։

Տեսանյութի տևողությունը 13 րոպե է։ Այնտեղ օգտագործվել են արդեն կատարած ահաբեկությունների կադրեր։ Անվտանգության իսպանական ուժերը զբաղվում են այդ տեսանյութի ուսումնասիրությամբ։

«Ալ Քաիդան իսպանական Մագրիբում» ահաբեկչական խմբավորում է, որի կենտրոնակայանը տեղակայված է Ալժիրում։ Կասկածվում է «Ալ Քաիդայի» հետ կապի մեջ։ ՌԴ գերագույն դատարանը կազմակերպությունն ահաբեկչական է ճանաչել և արգելել է նրա գործունեությունը Ռուսաստանի Դաշնության տարածքում։ ԱՄՆ անվտանգության խորհուրդն «Ալ Քաիդայի» հետ կապված բոլոր խմբավորումները միջազգային խաղաղության և անվտանգության սպառնալիք է համարում։ -0-
Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:00
19 Օգոստոսի 2017
Երկրին է մոտենում դիտարկումների ժամանակներից ի վեր խոշորագույն աստերոիդը
Ֆլորենս օբյեկտը (3122) մոլորակից նվազագույն հեռավորության վրա կլինի 2017 թվականի սեպտեմբերի 1-ին:
20:12
18 Օգոստոսի 2017
Հայազգի կալանավորը փորձել է յուրահատուկ կերպով փախչել տամբովյան «Շոուշենկից»
Արկադի Գրիգորյանը քողարկվելով փորձել է փախչել Տամբովի բանտից։
19:15
17 Օգոստոսի 2017
Արևի` ռեկորդային երկար խավարումը տեղի կունենա օգոստոսի 21–ին
Օգոստոսի 21–ին տեղի կունենա բացառիկ երևույթ` Արեգակի խավարում։
14:10
14 Օգոստոսի 2017
ԱՄԷ–ում ձերբակալված ռեժիսոր Արիկ Մանուկյանի ընկերներն օգնություն են խնդրել Ռամզան Կադիրովից (ՎԻԴԵՈ)
Մանուկյանն ու իր ընկերներնն արդեն Կադիրովից պատասխան են ստացել։  
15:51
12 Օգոստոսի 2017
Հնէաբանները գտել են մարդու և կապիկի ընդհանուր նախահոր գանգը
Մարդու և կապիկի ընդհանուր նախահայրն ապրել է 13 մլն տարի առաջ:
17:46
10 Օգոստոսի 2017
Գեղեցկության մրցույթում Ղրղըզղտանը ներկայացնող հայուհին` սկանդալի պատճառ (ՖՈՏՈ)
«Միսս Ղրղըզստան 2017» մրցույթի հայազգի մասնակից Սուսաննա Եգորյանը դարձել է մասնակիցների վերջին ելույթից հետո սկանդալի պատճառ։
16:23
06 Օգոստոսի 2017
Ինչո՞ւ էին հին եգիպտացիները այդքան տարօրինակ պատկերում մարդկանց
Եգիպտական նկարչության մեջ պատկերը պայմանական էր համարվում:
16:38
05 Օգոստոսի 2017
Ինչ տեսք ունի սպիտակ շնաձկան հարձակումը (ՎԻԴԵՈ)
Գիշատիչը չի գնահատել իր հանդեպ մարդու ցուցաբերած ուշադրությունը և որոշել է քշել ձանձրալի պապարացիին:
17:32
04 Օգոստոսի 2017
Ամերիկացիները հայուհիներին աշխարհում ամենագրավիչն են համարում. հարցում
Այս մասին են վկայում Miss Travel զբոսաշրջային կայքի հարցումները: .
20:49
02 Օգոստոսի 2017
5–ամյա որդու սպանության համար մեղադրվող Արամազդ Անդրեսյանը խոստովանել է մեղքը
Կալիֆոռնիայում 5-ամյա որդու սպանության համար մեղադրվող Արամազդ Անդրեսյանը նախօրեին դատարանում ընդունել է իր մեղքը:
19:25
29 Հուլիսի 2017
Աշխարհը սև–սպիտակ երանգներով. ինչպես են այն տեսնում գունային կուրությամբ տառապողները (ՎԻԴԵՈ)
Խաղաղ օվկիանոսում գտնվող Պինգելապ կղզու բնակիչների շուրջ 10%–ը տառապում է գունային կուրությամբ։