486.78
-0.64
574.01
+0.22
8.17
+0.03
+6
Եղանակը Երևանում
Հայ
Երգչուհի Ադելին արգելել են ինքնուրույն միկրոբլոգ վարել
13:50
09 Նոյեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Բրիտանացի երգչուհի Ադելին արգելել են անձնական բլոգ վարել Twitter–ում, ինչի պատճառը գրառումներն են, որոնք երգչուհին արել է ոչ սթափ վիճակում, հաղորդում է vesti.ru–ն։Երգչուհու գործակալները որոշել են, որ նրա գրառումները պետք է նայի խմբագիրը և միայն դրանից հետո որոշի` հրապարակել, թե ոչ։

Երգչուհին ներկայացրել է իր վիրտուալ կյանքի մանրամասները։ BBC–ին տված հարցազրույցում Ադելը խոստովանել է, որ մի քանի տարի առաջ «քիչ էր մնում հայտնվեր անախորժությունների մեջ համացանցում հրապարակած գրառումների պատճառով»։ Դրանից հետո նա որոշել է վարձել հատուկ մարդկանց, ովքեր կստուգեն միկրոբլոգում հրապարակվող գրառումները։ Երգչուհին վստահեցրել է, որ նրանք միայն հետևում են գրառումների բովանդակությանը, և իր փոխարեն որևէ բան չեն գրում։

Ադելի նոր տեսահոլովակը YouTube–ում դիտումների ռեկորդ է սահմանել>>

«Այլևս չեմ խմում, սակայն երբ Twitter–ը նոր էր հայտնվել, ես «հարբած» գրառումներ էի կատարում։ Այնպես որ իմ մենեջերները որոշել են, որ երկու մարդ ստուգելու են իմ գրառումները, որոնք անձամբ ես եմ գրում, ոչ ոք իմ փոխարեն չի գրում, նրանք պարզապես հրապարակում են», – նշել է Ադելը։

27–ամյա Ադելն արժանացել է «Օսկար» մրցանակի Skyfall երգի համար, որը «007. Սքայֆոլի կոորդինատները» ֆիլմի սաունդթրեքն է։ 2013 թ.–ին երգչուհին արժանացել է Բրիտանական կայսրության շքանշանին։ –0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:15
18 Նոյեմբերի 2017
Աշխարհի հինգ բացառիկ հետիոտնային կամուրջները (ՖՈՏՈ)
Ճարտարագիտական և ճարտարապետական երևակայությունը սահմաններ չի ճանաչում։
13:13
13 Նոյեմբերի 2017
Կենտրոնական Մեքսիկայում «արթնացել է» Պոպոկատեպետլ հրաբուխը (ՎԻԴԵՈ)
Հրաբխի ժայթքման հետևանքով խառնարանից օդ բարձրացած մոխրի սյունը հասել է 2 կմ–ի։
15:48
04 Նոյեմբերի 2017
Թրամփի Twitter–ի էջը ջնջվել է
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Twitter–ի  էջը ջնջվել է:
13:59
29 Հոկտեմբերի 2017
Forbes–ը հրապարակել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկը
Հայտնի են աշխարհի ամենահարուստ մարդիկ։
19:27
28 Հոկտեմբերի 2017
Չինաստանում բորտուղեկցորդուհին ընկել է ինքնաթիռից, երբ վերջինս պատրաստվել է թռիչքի (ՎԻԴԵՈ)
Չինաստանում բորտուղեկցորդուհին ընկել է ինքնաթիռից, երբ վերջինս պատրաստվում էր օդ բարձրանալ:
18:02
28 Հոկտեմբերի 2017
Ամենամատչելի ավտոմեքենաների լավագույն հնգյակը
Ավտոմոբիլային շուկայի մասնագետները կազմել են ամենամատչելի մեքենաների վարկանիշը` ավտոնոմ  ֆունկցիայով:
16:57
28 Հոկտեմբերի 2017
ԱՄՆ–ի համալսարանում «մարիխուանագետներ» կպատրաստեն
ԱՄՆ–ի համալսարանում մարիխուանայի մասնագետներ կպատրաստեն:
18:44
27 Հոկտեմբերի 2017
ԱՄՆ–ում ոստիկանները մասշտաբային հետապնդում են կազմակերպել 10 տարեկան «մրցարշավորդի» նկատմամբ (ՎԻԴԵՈ)
ԱՄՆ–ում ոստիկանները մասշտաբային հետապնդում են կազմակերպել երեխայի նկատմամբ։
21:17
25 Հոկտեմբերի 2017
Մերկ ակտիվիստուհին հակաադրբեջանական ակցիա է կազմակերպել Ուկրաինայում սեքս–տուրիզմի դեմ
Մերկ աղջիկը, ոչխարի կերպարով, դիմավորել է Բաքվից ժամանող ուղևորներին։
20:24
25 Հոկտեմբերի 2017
Atlassian ընկերության հիմնադիրները մեկ օրում հարստացել են 1,4 մլրդ դոլարով. Forbes
Atlassian ավստրալական կորպորատիվ ծրագրային ընկերության համահիմնադիրները մեկ օրում հարստացել են 1,4 մլրդ դոլարով։
19:00
23 Հոկտեմբերի 2017
Մոսկվայի պետական համալսարանի շենքում տարհանում է իրականացվել հնարավոր պայթյունի հաղորդման պատճառով
Անանուն հաղորդագրություն է ստացվել Լենինսկիե գոռի, 1–ին շենքի պայթյունի վտանգի մասին:
16:58
21 Հոկտեմբերի 2017
Թրամփը նախագահության մեկ տարում կորցրել է 600 մլն դոլար` դառնալով Forbes–ի վարկանիշի գլխավոր անհաջողակը
Forbes–ի վարկանիշի գլխավոր անհաջողակը ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփն է։