486.36
+0.03
522.35
+0.57
8.22
+0.03
-7
Եղանակը Երևանում
Հայ
Սպասվող ընտրություններով պայմանավորված Թուրքիայում ծայրաստիճան սրվել է իրավիճակը. փորձագետ
14:58
28 Հոկտեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Թուրքիայում ծայրաստիճան սրվել է իրավիճակը, որը պայմանավորված է սպասվող խորհրդարանական ընտրություններով, որոնք կայանալու են նոյեմբերի 1-ին, չորեքշաբթի  լրագրողներին ասաց թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանը:

«Հունիսի 7–ից սկսած ժամանակահատվածն ամենալարվածն է Թուրքիայի նորագույն պատմության ընթացքում ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականության տեսակետից։ Լարվածությունը հասել է բարձրագույն կետին, երբ երկրում ակտիվացավ քրդական գործոնը։ Թուրքիայում ավելի վաղ երբեք չեն եղել նման թվով ահաբեկչական ակտեր և լարված իրավիճակ», – նշեց Խուդավերդյանը։

Նա ընդգծեց, որ Թուրքիայում սրվել են միջկուսակցական հարաբերությունները, մասնավորապես, իշխող Արադարություն և զարգացում կուսակցության և ընդդիմադիր կուսակցությունների միջև, իսկ ամենավառ իրադարձությունը դարձավ թուրք–քրդական հակամարտության սրումը, որը քաղաքական հարթությունից տեղափոխվեց էթնիկ հարթություն։

Փորձագետի խոսքով` հունիսի 7–ից սկսած Թուրքիայում աննախադեպ թվով ոստիկաններ են սպանվել (մոտ 60 ոստիկան)։ Հոկտեմբերի 9–ին գրանցված խոշոր ահաբեկչությունից հետո իշխանությունների վարկանիշը, որն առանց այդ էլ թույլ էր, ավելի շատ նվազեց։

«Այդ ժամանակահատվածում Թուրքիայում իրավիճակը շարունակում էին սրել տեղական ԶԼՄ–ները։ Առավել ցնցող էր «Milliyet» թուրքական թերթի տարածած տեղեկատվությունն այն մասին, որ մամուլի ասուլիսներից մեկի ժամանակ ամենահզոր ընդդիմադիր կուսակցություններից մեկի` Ժողովրդահանրապետական կուսակցության պատգամավոր Էրեն Էրդեմը և նույն կուսակցության քարտուղար  Գյուրսել Տեկինը հայտարարել են, որ Արդարություն և զարգացում կուսակցությունը ոչ միայն սերտ կապերի մեջ է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ, այլ նաև նրանց քիմիական զենք է մատակարարում», – նշեց Խուդավերդյանը։

Թուրքագետի խոսքով` Էրդեմը նաև նշել է, որ թուրքական իշխանությունները նախօրոք գիտեին Անկարայում պատրաստվող ահաբեկչության մասին։

«Հակաէրդողական հայտարարություններով ամեն օր հանդես է գալիս քրդական «Ժողովրդադեմոկրատական կուսակցության» ղեկավար Սելախաթին Դեմիրթաշը, ով նշում է, որ Թուրքիայի ողջ պատմության ընթացքում նա Էրդողանից ավելի թույլ ղեկավար չի տեսել», – ընդգծեց Խուդավերդյանը։

Նա նաև ավելացրեց, որ Թուրքիայում անցկացվող սոցիոլոգիական հարցումների արդյունքների համաձայն` իշխող Արդարություն և զարգացում կուսակցությունն ընտրություններում չի հավաքում ձայների ավելի քան 41,5 տոկոսը։ Ըստ հարցումների` ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցությունը կստանա ձայների մոտ 25 տոկոսը, քրդերը կպահպանեն իրենց 15 տոկոսը։

Թուրքիայում իշխող Արդարություն և զարգացում կուսակցությունը հաղթեց հունիսի 7–ին տեղի ունեցած ընտրություններում, սակայն 2002 թ.–ից հետո առաջին անգամ կորցրեց խորհրդարանական մեծամասնությունը և չկարողացավ միայնակ կառավարություն ձևավորել։ Էրդողանը նաև հայտարարեց անցումային կառավարություն ստեղծելու մասին։ Այս շաբաթվա սկզբին Թուրքիայի նախագահն առաջարկեց վարչապետ Ահմեդ Դավութօղլուին ձևավորել ժամանակավոր կառավարություն։

Երկու ամսում չհաջողվեց այլ կուսակցությունների հետ կոալիցիա ստեղծելու համաձայնագիր ձեռք բերել։ Թուրքիայի նախագահը հույս ունի, որ նոր ընտրությունների արդյունքում նրա գլխավորած Արդարություն և զարգացում կուսակցությունը կկարողանա ամրապնդել իր դիրքերը խորհրդարանում և ձևավորել մեկ կուսակցությունից բաղկացած կառավարություն։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:51
23 Հունվարի 2017
Գամբիայի նախկին նախագահը փախել է երկրից` իր հետ վերցնելով ողջ բյուջեն
Գամբիայի նախկին նախագահ Յայա Ջամեն փախել է երկրից` իր հետ տանելով երկրի` 11.4 մլն դոլար կազմող բյուջեն։
12:44
23 Հունվարի 2017
Հայուհի Գլեդիս Բերեջիկլյանը դարձել է Ավստրալիայի նահանգներից մեկի վարչապետը
Ավստրալահայ քաղաքական գործիչ Գլեդիս Բերեջիկլյանը ընտրվել է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ (New South Wales):
20:55
20 Հունվարի 2017
Վաշինգտոնում անցկացվում է Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը (ՈւՂԻՂ)
Վաշինգտոնում այս րոպեներին անցկացվում է ԱՄՆ–ի 45–րդ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը։
13:06
12 Հունվարի 2017
Ծեծկռտուք Թուրքիայի խորհրդարանում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Թուրքական խորհրդարանի պատգամավորները կռվել են երկրի սահմանադրության մեջ նախատեսված լրացումների քննարկման ժամանակ:
18:25
24 Դեկտեմբերի 2016
Թրամփը պատմել է Պուտինի նամակի մասին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը «շատ հաճելի է» համարել ՌԴ նախագահի Վլադիմիր Պուտինի նամակն ու կոչ է արել հետևել այդ նամակում ներկայացված մտքերին։
20:45
20 Դեկտեմբերի 2016
Թուրքիայի ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանությունից հետո
Թուրքական ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանության փաստով։
17:06
20 Դեկտեմբերի 2016
AP-ի լուսանկարիչը` ՌԴ դեսպանի սպանության պահի մասին. «Կարծեցի, թե դա հնարք է»
Associated Press-ի լուսանկարիչ Բուրխան Օզբիլիջին, ով Անկարայում ականատես է եղել ՌԴ դեսպանի սպանությանը և լուսանկարել մարդասպանին հարձակումից անմիջապես հետո, ներկայացրել է տեղի ունեցածի մանրամասները:

15:41
19 Դեկտեմբերի 2016
Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից
Ամերիկացի հայտնի դերասան Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից։
16:48
16 Դեկտեմբերի 2016
ԱՄՆ–ում ներում է շնորհվել թուրք հյուպատոսին սպանած և ցմահ ազատազրկման դատապարտված Հարրի Սասունյանին
ԱՄՆ–ում ներում կշնորհվի Հարրի (Համփիգ) Սասունյանին, ով դատապարտված էր ցմահ ազատազրկման 1982 թ.–ին թուրք հյուպատոս Քեմալ Արիկանի սպանության համար:
14:08
14 Դեկտեմբերի 2016
ՌԴ դաշնային խորհուրդը Սահակ Կարապետյանին նշանակել է ՌԴ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնին
ՌԴ դաշնային  խորհուրդը նշանակել է Սահակ Կարապետյանին ՌԴ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնին թոշակի անցած Ալեքսանդր Զվյագինցևի փոխարեն:
16:30
11 Դեկտեմբերի 2016
ԵՄ–ն ևս կես տարով կերկարացնի հակառուսական տնտեսական պատժամիջոցները
ԵՄ–ն պատրաստվում է կես տարով երկարացնել Ռուսաստանի նկատմամբ կիրառվող տնտեսական պատժամիջոցները ուկրաինական հակամարտության պատճառով։

17:10
10 Դեկտեմբերի 2016
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Reuters- ի օպերատորին ապուշ է անվանել (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Reuters-ի օպերատորին ապուշ է անվանել։ Դա տեղի է ունեցել Համբուրգում Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ–Վալտեր Շտայնմայերի հետ հանդիպման ժամանակ: