481.32
+0.33
567.52
-1.39
8.41
+0.07
+4
Եղանակը Երևանում
Հայ
Թուրքական ընդդիմությունը հաշվարկել է ռուսական պատժամիջոցներից սպասվող հնարավոր վնասը
18:36
21 Դեկտեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Մոսկվայի և Անկարայի հարաբերություններում առկա ճգնաժամի պատճառով Թուրքիայի տնտեսությանը հասցված վնասը կարող է կազմել 8.5-12.2 միլիարդ դոլար։ Այսպիսի կանխատեսում են հրապարակել Ժողովրդա–հանրապետական ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչները, հաղորդում է Lenta.ru–ն` հղում անելով Cumhuriet–ին։

Կուսակցության զեկույցում, մասնավորապես, նշվում է, որ ուղիղ վնասները կկազմեն առնվազն 6.5 միլիարդ դոլար։ ԺՀԿ–ի գնահատականներով, եթե ճգնաժամը չհաջողվի կարգավորել, ապա չորս տարվա ընթացքում Անկարայի կորուստները կհասնեն 52.5 միլիարդ դոլար։

Զեկույցում ասվում է նաև, որ էներգետիկայի բնագավառում գործակցության դադարեցման դեպքում Թուրքիան կարող է հայտնվել բարդ իրավիճակում։ Երկիրը ռուսական գազի այլընտրանք չունի` այդ վառելիքի ամբողջ ծավալի կեսից ավելին մատակարարում է Մոսկվան։

Բացի այդ, Թուրքիան լուրջ վնասներ կկրի Ռուսաստանում զբոսաշրջիկներ կորցնելու պատճառով։ «Տարեկան երկիր է այցելում շուրջ 3.5 միլիոն զբոսաշրջիկ, ովքեր 2.9 միլիարդ դոլար են ծախսում»,– ասվում է զեկույցում։

Դեկտեմբերի 7–ին Թուրքիայի կառավարությունը գնահատել է ռուսական պատժամիջոցներից ստացված վնասը 9 միլիարդ դոլար։

Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները փչացան նրանից հետո, երբ նոյեմբերի 24–ին թուրքական կործանիչները խոցեցին Սու-24 ռուսական ճակատային ռմբակոծիչը սիրիա–թուրքական սահմանում։ Անձնակազմի ղեկավարը զոհվեց, օդաչուներից մեկը ողջ է մնացել։ Բացի այդ, ռմբակոծման անձնակազմի որոնմանը մեկնած ուղղաթիռի գնդակոծման հետևանքով զոհվեց ևս մեկ ծովային հետևազորային զինվոր։

Մոսկվան ի պատասխան դրան Անկարայի նկատմամբ պատժամիջոցներ սահմանեց, որոնք, մասնավորապես, վերաբերում են զբոսաշրջային ոլորտին և մի շարք մթերքների մատակարարմանը, ինչպես նաև չեղյալ է հայտարարել առանց մուտքի արտոնագրի ռեժիմը միակողմանի կարգով։-0-
Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:24
02 Հոկտեմբերի 2017
Կատալոնացիների 90%–ն «այո» է ասել Իսպանիայից անկանխանալուն
Կատալոնիան անկախ հանրապետություն դառնալու իրավունք է նվաճել հանրաքվեի արդյունքում։
15:49
01 Հոկտեմբերի 2017
Ամերիկացի լրագրողը սկսել է ծննդաբերել ուղիղ եթերում (ՎԻԴԵՈ)
Ամերիկյան NBC հեռուստաալիքի հաղորդավարուհին սկսել է ծննդաբերել ուղիղ եթերում:
19:49
29 Սեպտեմբերի 2017
Վարկով գնված iPhone 8 Plus-ը պայթել է լիցքավորման ժամանակ (ՖՈՏՈ)
Թայվանում նոր վաճառքի հանված iPhone 8 Plus-ը պայթել է լիցքավորման ժամանակ։
21:09
28 Սեպտեմբերի 2017
Անհամբեր հնդիկը ծեծել է ապագա զոքանչին և փախցրել նրա աղջկան (ՎԻԴԵՈ)
Հնդկաստանի հարավային Ռաջասթխան նահանգի գյուղերից մեկում անչափահաս աղջկան փախցրել են նրա մոր և եղբոր աչքի առաջ։
12:40
28 Սեպտեմբերի 2017
ՌԴ–ն ՀՀ–ից օրինակ է վերցնում. ցանկանում են շախմատի առարկան ներդնել դպրոցներում
ՌԴ–ն ԿԳ նախարարն աջակցել է շախմատը դպրոցական ծրագրում ներառելու գաղափարին։
20:50
24 Սեպտեմբերի 2017
Գյուտարարը մեքենան ձևափոխել է ջակուզիի (ՎԻԴԵՈ)
Գյուտարար և ինժեներ Քոլին Ֆերզը (Colin Furze) ձևափոխել է հին BMW-ն շարժական ջակուզիի:
17:57
24 Սեպտեմբերի 2017
«Միսս Թուրքիա 2017»–ը զրկվել է տիտղոսից դաշտանի մասին Twitter–ում արված գրառման պատճառով
«Միսս Թուրքիա 2017» Իտիր Էսենը զրկվել է տիտղոսից դաշտանի մասին Twitter–ում արված գրառման պատճառով։
13:59
24 Սեպտեմբերի 2017
Պրահայում պարաշյուտիստն անհաջող վայրէջք է կատարել. տուժածների թվում երեխա կա (ՎԻԴԵՈ)
Պրահայում անցկացվող ռազմական ավիաշոուի ժամանակ պարաշյուտիստ-դեսանտայինը մխրճվել է ավիաշոուի հանդիսականների բազմության մեջ:
12:59
22 Սեպտեմբերի 2017
Արևադարձային ապոկալիպսիս. «Մարիա» փոթորիկը Պուերտո Ռիկոյում հանգեցրել է բլեքաութի (ՎԻԴԵՈ)
Հզորագույն «Մարիա» արևադարձային փոթորիկն ամբողջությամբ հոսանքազրկել է Պուերտո Ռիկոն։
11:33
21 Սեպտեմբերի 2017
Միջազգային հանրությունը քննարկում է Ալիևի դստեր սկանդալային պահվածքը ՄԱԿ–ում Ալիևի ելույթի ժամանակ (ՎԻԴԵՈ)
Միջազգային բազմաթիվ ԶԼՄ–ների ուշադրությունից չի վրիպել Ալիևի դստեր պահվածքը հոր ելույթի ժամանակ։
14:31
20 Սեպտեմբերի 2017
Ժնևի դատախազությունը գտել է 500 եվրո թղթադրամներով զուգարանները խցանած անձանց
Ժնևի դատախազությունը գտել է այն անձանց, ովքեր բանկերից մեկի ու երեք ռեստորանների զուգարանները խցանել են 500 եվրո արժողությամբ թղթադրամներով: