481.79
+0.02
538.93
-1.33
8.53
+0.03
+27
Եղանակը Երևանում
Հայ
Թուրքական ՌՕՈւ–ն խոցել է երկրի օդային տարածքը խախտած ինքնաթիռը. Թուրքիայի ԳՇ
14:10
24 Նոյեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Թուրքիայի գլխավոր շտաբն այսօր հայտարարել է երկրի օդային տարածքը խախտած ինքնաթիռի խոցման մասին։ Ինչպես նշվում է Թուրքիայի գլխավոր շտաբի տարածած հայտարարության մեջ, խոցված ինքնաթիռին 10 անգամ զգուշացրել են տարածքը խախտելու մասին, ինչից հետո միջամտել են Թուրքիայի F-16 տիպի երկու կործանիչները։

«Նոյեմբերի 24–ին ժամը 9։20–ին Խաթայ շրջանի Յայլադաղի գավառում անհայտ ինքնաթիռը հինգ րոպե շարունակ տասն անգամ նախազգուշացվել է, սակայն, չնայած դրան, խախտել է Թուրքիայի օդային տարածքը։ Արձագանքման կանոնների շրջանակում մեր երկու F-16 ինքնաթիռները, որոնք այդ տարածքում հերթապահում էին, դիմադրություն են ցույց տվել այդ ինքնաթիռին», – նշվում է հայտարարության մեջ, հաղորդում է ՏԱՍՍ–ը։

Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է ռուսական ավիախմբին պատկանող Սու–24 ինքնաթիռի հետ կապված միջադեպի մասին։ Ըստ ՌԴ ՊՆ–ի` ինքնաթիռը կործանվել է Սիրիայի տարածքում, ենթադրվում է, որ դա տեղի է ունեցել գետնից գրանցված գնդակոծման հետևանքով։ Ինքնաթիռը գտնվել է 6 հազար մետր բարձրության վրա։ Օդաչուների ճակատագիրը պարզվում է։ Նախնական տվյալներով` նրանց հաջողվել է կատապուլտով դուրս նետվել։

«Պարզվում են նաև ռուսական ինքնաթիռի վթարի հանգամանքները։ ՌԴ պաշտպանության նախարարությունը նշում է, որ թռիչքի ողջ ընթացքում ինքնաթիռը գտնվել է բացառապես Սիրիայի տարածքում։ Այդ ամենն արձանագրվել է վերահսկման օբյեկտիվ միջոցներով», – նշել են ՌԴ ՊՆ–ից։–0–
Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:54
29 Մայիսի 2017
Մոսկվայում մրրիկը 11 մարդու կյանք է տարել (ԼՈՒՍԱՆԿԱՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մոսկվայում մրրիկի հետևանքով 11 մարդ է զոհվել:
12:36
29 Մայիսի 2017
ԱՄՆ նախագահը ստիպում է ամերիկացիներին անհանգստանալ ապագային համար
Դոնալդ Թրամփի վարչակազմի շուրջ սկանդալները բացասական ազդեցություն են ունենում ԱՄՆ քաղաքացիների հոգեբանական վիճակի վրա
11:42
29 Մայիսի 2017
Մոսկվայում վտանգի «դեղին» մակարդակ է հայտարարված
Մոսկվայի օդանավակայաններում ավելի քան 30 չվերթ է հետաձգվել։
21:17
24 Մայիսի 2017
Հսկա զմրուխտ է հայտնաբերվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մեծ չափերի զմրուխտ են հայտնաբերել բրազիլացի հանքափորները։  
18:18
23 Մայիսի 2017
Հայտնի է Մանչեսթերում ահաբեկչության մեջ կասկածվող մահապարտի ինքնությունը
Մեծ Բրիտանիայի ոստիկանությունն ու հատուկ ծառայությունները պարզել են «Մանչեսթեր Արենայում» գրանցված ահաբեկչության մեջ կասկածվող անձի ինքնությունը:
20:49
22 Մայիսի 2017
«Տաշիր» խումբն «Իզվեստիա» թերթի շենքում բազմաֆունկցիոնալ համալիր է ստեղծում
«Տաշիր» ընկերությունների խումբը 2017 թվականի փետրվարին ավարտել է «Իզվեստիա» թերթի խմբագրության շենքի գնման գործարքը:
20:06
22 Մայիսի 2017
Դոնալդ Թրամփն ունկնդրել է հայ երգչախմբի կատարումը Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում (ԼՈՒՍԱՆԿԱՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և նրա տիկինն այցելել են Երուսաղեմի Սուրբ Հարության տաճար:
20:27
21 Մայիսի 2017
Գերմանիայում աճուրդի կդրվի Apple-1 հազվագյուտ համակարգիչը
Ամերիկյան Apple ընկերության առաջին անհատական համակարգիչներից մեկը Գերմանիայում աճուրդի է դրվել։
14:01
18 Մայիսի 2017
Մահացել է «Խոստումը» ֆիլմի սաունդտրեկի հեղինակ Քրիս Քորնելը
Դեթրոյթում հինգշաբթի գիշերը մահացել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի սաունդտրեկի հեղինակ Քրիս Քորնելը:  
17:44
15 Մայիսի 2017
Հայ դիզայները դարձել է աշխարհի ամենաազդեցիկ մայրիկներից մեկը
Ամերիկահայ դիզայներ Կարոլին Ռաֆայելյանն ընդգրկվել է «աշխարհի 50 ամենաազդեցիկ մայրիկների» ցուցակում։
15:18
13 Մայիսի 2017
Ամուսնալուծությունը չեղյա՞լ է հայտարարվում. Ջոլին և Փիթը հանդիպում են
Անջելինա Ջոլին և Բրեթ Փիթը պատրաստվում են պահպանել ընտանիքը:
16:57
08 Մայիսի 2017
Անկարայի և Բաքվի ռազմաքաղաքական գործունեությունը սպառնալիք է Ռուսաստանի համար. Վիգեն Սարգսյան
Թուրքիան, ՆԱՏՕ-ի անդամ լինելով, զարգացնում է ռազմաքաղաքական գործունեությունը Ռուսաստանի հարավային սահմաններում՝ վտանգ ստեղծելով Մոսկվայի համար: