482.84
+0.58
521.61
+4.72
7.62
+0.05
-6
Եղանակը Երևանում
Հայ
Պուտինը Փարիզում ուշացել է լուսանկարվելուց` Թուրքիայի նախագահին չտեսնելու համար
17:04
30 Նոյեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Փարիզում ուշացել է լուսանկարվելուց, որ չտեսնի Էրդողանին։ Այսպիսի ենթադրություններ են արել ՄԱԿ–ի կլիմայի` այսօր մեկնարկող գագաթնաժողովից առաջ առաջատար համաշխարհային ԶԼՄ–ների մի շարք լրագրողներ։

 Փարիզում այսօր մեկնարկում է ՄԱԿ–ի կլիմայի համաշխարհային համաժողովը, որին կմասնակցեն գրեթե 140 երկրների ղեկավարներ և ներկայացուցիչներ։ Գագաթնաժողովի նպատակն է` ընդունել մոլորակի նոր բազմակողմանի համաձայնագիր կլիմայի վերաբերյալ, որը 2020 թվականից հետո կփոխարինի Կիոտի աևձանագրությանը, հաղորդում է lifenews.ru–ն։

Երկրները հույս ունեն պայմանավորվածության հասնել ջերմոցային գազերի արտանետումները նվազեցնելու վերաբերյալ կլիմայի փոփոխությունը կանխելու համար, ինչպես նաև նախաձեռնել տարեկան մինչև 100 միլիարդ դոլարի հանգանակություն կլիմայի փոփոխության դեմ պայքարում զարգացող երկրներին աջակցելու համար։

Սակայն մի շարք փորձագետներ և լրագրողներ կարծում են, որ բնապահպանությունը քննարկումների ընթացքում կմղվի երկրորդ պլան, և կկարևորվի քաղաքականությունը։ Ֆրանսիայի գագաթնաժողովն անցկացվում է աշխարհի անհանգիստ դրության և, մասնավորապես, ռուսական Սու-24 ռմբակոծիչի խոցման հետ կապված միջադեպի ֆոնին։

Որոշ համաշխարհային առաջնորդներ արդեն ժամանել են Փարիզ և մասնակցել լուսանկարման պաշտոնական արարողությանը։ Այն փաստը, որ, մինչ քաղաքական գործիչները լուսանկարվում էին, նախագահ Վլադիմիր Պուտինի ինքնաթիռը նոր էր վայրէջք կատարում, լրագրողներին քննարկման առիթ տվեց, թե գագաթնաժողովի կազմակերպիչները հատուկ են այդպես դասավորվել, որ Պուտինն ու Էրդողանը միմյանց չհանդիպեն։ Ենթադրություններ են եղել նաև, որ Ռուսաստանի նախագահը գիտակցաբար է ուշացել Փարիզ մեկնել, որ չտեսնի իր թուրք գործընկերոջը։

Հիշեցնենք, որ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այսօր հայտարարել է, որ Կրեմլում չեն ծրագրում բանակցություններ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև ՄԱԿ–ի կլիմայական գագաթնաժողովի շրջանակում։ Միաժամանակ, պետության նախագահի տեղակալ Դմիտրի Պեսկովը չի բացառել, որ ռուս առաջնորդը կարող է հանդիպել իր ամերիկացի գործընկեր Բարաք Օբամայի հետ։ -0-
Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:32
08 Դեկտեմբերի 2016
Լոս Անջելեսում հայ երիտասարդն իր մեքենայով կանգնեցրել է փախուստի դիմող կասկածյալին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Սան Ֆերնանդո քաղաքում հայ երիտասարդը օգնել է ոստիկաններին բռնել մեքենայով փախուստի դիմող կասկածյալին:
16:49
07 Դեկտեմբերի 2016
The Washington Post. ՄԱԿ–ում ԱՄՆ դեսպանը «Ցեղասպանություն» է որակել 1915 թ.–ին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունները
ՄԱԿ–ում ԱՄՆ դեսպան Սամանտա Փաուերը խախտել է «ցեղասպանություն» բառի վրա դրված տաբուն, որը երկարատև ժամանակ գործում է ԱՄՆ–ի պաշտոնատար անձանց համար։
20:25
04 Դեկտեմբերի 2016
Պուտինը հանձնարարել է դյուրացնել ՌԴ անձնագրերի ստացման ընթացակարգը նախկին ԽՍՀՄ քաղաքացիների համար
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է ՌԴ կառավարությանը դյուրացնել Ռուսաստանում գրանցման կամ ՌԴ քաղաքացիություն ստանալու ընթացակարգը հատկապես նախկին ԽՍՀՄ պետությունների քաղաքացիների համար։
18:30
04 Դեկտեմբերի 2016
Բաքվում մահապարտ ահաբեկիչ է ոչնչացվել
Ադրբեջանի հատուկ ծառայությունները ոչնչացրել են ահաբեկչի, ով փորձել է մահապարտի գոտի պայթեցնել Բաքվի առևտրի կենտրոններից մեկի մոտակայքում։
17:25
03 Դեկտեմբերի 2016
Երկրագնդի բնակչության թիվը գերազանցել է 7,4 միլիարդը
Երկրագնդի բնակչության թիվը 2016 թ.–ին հասել է մոտ 7, 433 միլիարդի։
22:10
01 Դեկտեմբերի 2016
Instagram-ը հեռացրել է Կադիրովի կողմից հրապարակված ՈՒՀԱ-ի երկու տեսանյութերը
Instagram սոցիալական ցանցը Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովի էջից հեռացրել է ՈՒՀԱ-ի հոբելյանական երեկոյի ժամանակ Միխայիլ Գալուսյտյանի ելույթի երկու տեսանյութերը:
12:33
30 Նոյեմբերի 2016
Եվրոպայի բնակիչների մեկ քառորդը պատրաստ է արդարացնել բռնաբարությունը. հարցում
Եվրոպայում բնակվող մարդկանց մեկ քառորդը կարծում է, որ բռնաբարությունը կարող է արդարացվել որոշ հանգամանքների դեպքում:
23:16
29 Նոյեմբերի 2016
Էրդողան. թուրքական բանակը ներխուժել է Սիրիա Ասադին գահընկեց անելու համար
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը հայտարարել է, որ թուրքական զորքը ներխուժել է Սիրիա «Ասադի բռնապետական և սարսափելի իշխանությանը վերջ դնելու համար»։
19:09
29 Նոյեմբերի 2016
Ազատազրկում` Ադրբեջանի նախագահին վիրավորելու համար
Ադրբեջանի Միլլի Մեջլիսն ընդունել է Ադրբեջանի քրեական օրենսգրքում կատարված փոփոխությունները, որոնք նախատեսում են քրեական պատասխանատվություն համացանցում Ադրբեջանի նախագահի պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու համար։
16:02
29 Նոյեմբերի 2016
«Քարդաշյանների ընտանիքը» ռեալիթի շոուն եթեր չի հեռարձակվի Քանյե Ուեսթի հոգեկան խանգարման պատճառով
Աստղային ընտանիքին և մասնավորապես Քիմ Քարդաշյանին մեծ համբավ բերած «Քարդաշյանների ընտանիքը» ("Keeping Up with the Kardashians") ռեալիթի շոուն այլև չի ցուցադրվի։
12:00
28 Նոյեմբերի 2016
Երիտասարդը 12 հազար եվրո կվճարի հեռուստասերիալի մեկ սերիայի ներբեռնման համար
Սերիալի իրավունքները պատկանում են HBO ամերիկյան հեռուստաընկերությանը։
20:34
22 Նոյեմբերի 2016
Կալիֆոռնիան պատրաստվում է անկախության հանրաքվեի
Կալիֆոռնիայի անկախացման կողմնակիցները նահանգի դատախազություն են փոխանցել հայտ` ԱՄՆ–ի կազմից դուրս գալու մասին հանրաքվե անցկացնելու առաջարկով։