478.82
+0.2
557.59
+7.08
8.14
+0.04
+25
Եղանակը Երևանում
Հայ
17 ամյա Լոլա Ուզունյանի ծնողները հաստատել են նրա մահը
12:57
18 Նոյեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. 17 ամյա հայուհի Լոլա Ուզունյանի ծնողները հաստատել են նրա մահը Փարիզի «Բատակլան» համերգասրահի ահաբեկության ժամանակ, հաղորդում է  Asbarez հայ-ամերիկյան թերթը:

Լոլան նոյեմբերի 13-ին հոր հետ գնացել էր «Բատակլան» համերգասրահում կազմակերպված Eagles of Death Metal խմբի համերգին: Ահաբեկիչները գրոհել էին «Բատակլան» համերգասրահը, պատանդ վերցրել սրահում գտնվողներին: Ավելի քան 100 մարդ էր սպանվել ահաբեկչության ժամանակ, կան բազմաթիվ վիրավորներ և անհետ կորածներ:

Երեքշաբթի, մի շարք հայկական պարբերականներ  հայտնել էին աղջկա դին գտնելու մասին, սակայն նրա հարազատներն այդ տեղեկությունը չեն հաստատել։

«Նովոստի–Արմենիա» գործակալության զրուցակիցն ասել էր, որ զոհվածների թվում եղել են երեք մարմիններ, որոնք նման են աղջկա պարամետրերին, սակայն վերջնական պատասխանը կտա փորձաքննությունը։

«Աղջկա ծնողները հրավիրվել էին դիակի ճանաչման համար, և հաստատել են, որ իրենց աղջիկը մահացել է, նույնականացվել են նրա մարմնի մասնիկները»,-նշում է հրատարակչությունը:

Աղջկա հուղարկավորության ամսաթիվը դեռ հայտնի չէ:

Իշխանություններն աղջկա մահը դեռ չեն հաստատել:

ՀՀ արտգործնախարարությունը ստուգում է Փարիզի ահաբեկչություններից հետո անհետ կորած հայուհու մասին տեղեկությունը>>

Նոյեմբերի 14–ի գիշերը Փարիզում և նրա արվարձաններից մեկում մի շարք ահաբեկություններ և կրակոցներ էին գրանցվել։ Վերջին տվյալներով` զոհվել է 129 մարդ, ավելի քան 350–ը վիրավոր է, որոնցից 100–ը ծայրահեղ ծանր վիճակում են։

Ահաբեկիչները գրոհներ են կազմակերպել Փարիզի տարբեր կետերում։ Մեծ թվով զոհեր են գրանցվել «Բատակլան» համերգասրահում, որտեղ ահաբեկիչները պատանդ են վերցրել հանդիսատեսին։ Այնտեղ սպանվել է մոտ հարյուր մարդ։ Բացի այդ, մահապարտները պայթյուններ են կազմակերպել «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտի մոտակայքում։ Զինված գրոհայինները գնդակահարել են մի քանի սրճարանների և ռեստորանների այցելուների։ –0–
Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:48
23 Հուլիսի 2017
Հուլիսյան ձմեռ Սանկտ Պետերբուրգում (ՎԻԴԵՈ)
Հուլիսի կեսին Սանկտ-Պետերբուրգի փողոցները ծածկվել են սպիտակ շղարշով:
16:40
22 Հուլիսի 2017
Հարրի Փոթերի տիեզերքի մասին նոր գրքերը լույս կտեսնեն այս տարվա աշնանը
Հարրի Փոթերի տիեզերքին նվիրված նոր գրքերը լույս կտեսնեն այս աշնանը:
12:48
22 Հուլիսի 2017
Սալվադոր Դալիի բեղերը պահպանել են ձևն ու տեսքը մահից 28 տարի անց
Սալվադոր Դալիի բեղերը պահպանել են ձևն ու տեսքը:
15:51
21 Հուլիսի 2017
Դալիին արտաշիրիմել են. «միանգամայն սյուրռեալիստական իրադարձություն»
Ուրբաթ գիշերը կայացել է գեղանկարիչ Սալվադոր Դալիի աճյունի արտաշիրիմումը։
11:05
21 Հուլիսի 2017
Հունաստանում գրանցված երկրաշարժից տուժածների թվում հայեր չկան. ԱԳՆ
Նախնական տվյալներով, հունական Կոս կղզու մոտակայքում գրանցված երկրաշարժի հետևանքով տուժածների թվում հայեր և Հայաստանի քաղաքացիներ չկան։
13:16
17 Հուլիսի 2017
Ժորժ Քեփենեքյանը, հնարավոր է, դառնա Լիոնի քաղաքապետ
Հայազգի Ժորժ Քեփենեքյանը, հնարավոր է, դառնա Ֆրանսիայի Լիոն քաղաքի քաղաքապետ։
20:51
12 Հուլիսի 2017
Սան Ֆրանցիսկոյում կանխվել է պատմության խոշորագույն ավիաաղետը (ՎԻԴԵՈ)
Սան Ֆրանցիսկոյում կանխվել է ժամանակակից ավիացիայի պատմության խոշորագույն ավիաաղետը։
16:43
12 Հուլիսի 2017
ԱՄՆ պետկառույցները սահմանափակվել են «Կասպերսկու լաբորատորիայի» արտադրանքի օգտագործման հարցում
ԱՄՆ նախագահի վարչակազմը հանել է «Կասպերսկու լաբորատորիան» այն մատակարարների ցուցակից, որոնց արտադրանքը գնում են պետական կառույցները։
14:19
12 Հուլիսի 2017
Հայուհին կարող է ԱՄՆ–ի առաջին տիկին դառնալ
ԱՄՆ-ում պաշտոնապես գրանցվել 2020 թ–ին երկրի  նախագահական ընտրություններում դերասան Դուեյն Ջոնսոնի նախընտրական արշավը։
14:36
11 Հուլիսի 2017
Բնության բացառիկ երևույթ` Հայաստանի եղանակային գուրուից (ՎԻԴԵՈ)
ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը Facebook-ի իր էջում տեսանյութ է հրապարակել։
18:20
09 Հուլիսի 2017
Ամերիկացին 10 րոպեում 72 հոթ դոգ է կերել (ՎԻԴԵՈ)
Nathan's Annual Famous International Hot Dog Eating Contest հոթ-դոգ ուտելու մրցույթն է անցկացվել Նյու Յորքում:
21:35
08 Հուլիսի 2017
Microsoft–ը 3000 աշխատատեղ կկրճատի
Microsoft Corp.–ը հայտարարել է 3 հազար աշխատատեղերի կրճատման մասին։