486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
-2
Եղանակը Երևանում
Հայ
Գլեբովա. ԶԼՄ–ներն այսօր առանձնահատուկ կերպով պատասխանատու են իրենց լսարանի առաջ
14:08
30 Նոյեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ԶԼՄ–ներն այսօր առանձնահատուկ պատասխանատվություն են կրում իրենց կողմից ներկայացրած տեղեկատվության համար, «Նովոստի–Արմենիա» գործակալությանն ասաց Ռոսսոտրուդնիչեստվոյի ղեկավար Լյուբով Գլեբովան` պատասխանելով այն հարցին, թե ի՞նչ դեր են խաղում ԶԼՄ–ները Ռուսաստանի մասին օբյեկտիվ տեղեկատվություն տարածելու գործում։

«Լրագրողի դերը հատկապես չափազանց սրված քաղաքական իրավիճակի պայմաններում շատ պատասխանատու է, քանի որ ոչ օբյեկտիվ լինելը լրագրողի համար ծանր բեռ է», – ասաց նա գործակալության ներկայացուցչին Մոսկվայում կազմակերպված «Ժողովրդական դիվանագիտության դերը հումանիտար համագործակցության զարգացման գործում» խորագրով համաժողովի շրջանակում։

Նրա խոսքով` լրագրողն այսօր հատուկ առաքելություն ունի` լինել ազնիվ ինչպես սեփական անձի, այնպես էլ իր ունկնդիրների և ընթերցողների առաջ։ Եվ այդ առաքելության իրականացման համար, ինչպես կարծում է Գլեբովան, մեդիա–հանրության ներկայացուցիչները պետք է օգտագործեն ցանկացած ձևաչափ և հաղորդակցական հարթակ։

«Այս ամենն, անկասկած, օգտակար է ներկա իրավիճակում։ Եվ թող, որ այսպիսի հաղորդակցական հարթակներ որքան հնարավոր է շատ լինեն», – հայտարարեց Ռոսսոտրուդնիչեստվոյի ղեկավարը։

«Ժողովրդական դիվանագիտության դերը հումանիտար համագործակցության զարգացման գործում» խորագրով համաժողովը նվիրված էր Ռոսզարուբեժցենտր–Ռոսսոտրուդնիչեստվո համակարգի 90–ամյակին, այն անցկացվեց նոյեմբերի 26–ին Մոսկվայում։

Համաժողովին մասնակցում էին աշխարհի 100 երկրներից ժամանած շուրջ 500 պատվիրակներ, որոնց թվում էին Ռուսաստանի հետ արտասահմանյան երկրների բարեկամության կազմակերպությունների, պետական իշխանության մարմինների, ԶԼՄ–ների ներկայացուցիչներ, պատգամավորներ, մշակութային գործիչներ, ռուսաց լեզվի և գրականության մասնագետներ։–0–


Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:35
04 Փետրվարի 2017
Ամերիկացի պլաստիկ վիրաբույժը ուղիղ եթերում առցանց ցուցադրում է իր վիրահատությունները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Պլաստիկ վիրաբույժ Մեթյու Շուլմանը Նյու Յորքից Snapchat հավելվածով առցանց ռեժիմով հեռարձակում է իր վիրահատությունները:
12:36
30 Հունվարի 2017
Աշխարհի ավիաընկերությունները փոփոխություններ են կատարում անձնակազմերի ցանկերում Թրամփի իմիգրացիոն հրամանի պատճառով
Համաշխարհային ավիաընկերությունները վերանայում են ԱՄՆ իրականացվող չվերթերի անձնակազմերի անդամների ցանկը Իրաքի, Իրանի, Եմենի, Լիբիայի, Սիրիայի, Սոմալիի, Սուդանի քաղաքացիների մուտքի արգելքի մասին հրամանի պատճառով։
18:51
23 Հունվարի 2017
Գամբիայի նախկին նախագահը փախել է երկրից` իր հետ վերցնելով ողջ բյուջեն
Գամբիայի նախկին նախագահ Յայա Ջամեն փախել է երկրից` իր հետ տանելով երկրի` 11.4 մլն դոլար կազմող բյուջեն։
12:44
23 Հունվարի 2017
Հայուհի Գլեդիս Բերեջիկլյանը դարձել է Ավստրալիայի նահանգներից մեկի վարչապետը
Ավստրալահայ քաղաքական գործիչ Գլեդիս Բերեջիկլյանը ընտրվել է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ (New South Wales):
20:55
20 Հունվարի 2017
Վաշինգտոնում անցկացվում է Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը (ՈւՂԻՂ)
Վաշինգտոնում այս րոպեներին անցկացվում է ԱՄՆ–ի 45–րդ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը։
13:06
12 Հունվարի 2017
Ծեծկռտուք Թուրքիայի խորհրդարանում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Թուրքական խորհրդարանի պատգամավորները կռվել են երկրի սահմանադրության մեջ նախատեսված լրացումների քննարկման ժամանակ:
18:25
24 Դեկտեմբերի 2016
Թրամփը պատմել է Պուտինի նամակի մասին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը «շատ հաճելի է» համարել ՌԴ նախագահի Վլադիմիր Պուտինի նամակն ու կոչ է արել հետևել այդ նամակում ներկայացված մտքերին։
20:45
20 Դեկտեմբերի 2016
Թուրքիայի ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանությունից հետո
Թուրքական ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանության փաստով։
17:06
20 Դեկտեմբերի 2016
AP-ի լուսանկարիչը` ՌԴ դեսպանի սպանության պահի մասին. «Կարծեցի, թե դա հնարք է»
Associated Press-ի լուսանկարիչ Բուրխան Օզբիլիջին, ով Անկարայում ականատես է եղել ՌԴ դեսպանի սպանությանը և լուսանկարել մարդասպանին հարձակումից անմիջապես հետո, ներկայացրել է տեղի ունեցածի մանրամասները:

15:41
19 Դեկտեմբերի 2016
Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից
Ամերիկացի հայտնի դերասան Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից։
16:48
16 Դեկտեմբերի 2016
ԱՄՆ–ում ներում է շնորհվել թուրք հյուպատոսին սպանած և ցմահ ազատազրկման դատապարտված Հարրի Սասունյանին
ԱՄՆ–ում ներում կշնորհվի Հարրի (Համփիգ) Սասունյանին, ով դատապարտված էր ցմահ ազատազրկման 1982 թ.–ին թուրք հյուպատոս Քեմալ Արիկանի սպանության համար:
14:08
14 Դեկտեմբերի 2016
ՌԴ դաշնային խորհուրդը Սահակ Կարապետյանին նշանակել է ՌԴ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնին
ՌԴ դաշնային  խորհուրդը նշանակել է Սահակ Կարապետյանին ՌԴ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնին թոշակի անցած Ալեքսանդր Զվյագինցևի փոխարեն: