486.36
+0.03
522.35
+0.57
8.22
+0.03
-7
Եղանակը Երևանում
Հայ
Ֆրանսիայի վարչապետը զգուշացնում է նոր ահաբեկությունների մասին
14:51
16 Նոյեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ֆրանսիայի մայրաքաղաքում ահաբեկությունները նախօրոք էին կազմակերպվել, պետք է ծայրահեղականների նոր հարձակումներ սպասել Եվրոպայի այլ պետություններում, հայտարարել է Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը:

«Ահաբեկությունը մտածվել, նախագծվել, կազմակերպվել են Սիրիայում»,-ասել է Վալսը, հաղորդում է ТАСС-ը` հուղմ անելով Reuters-ին:

Ինչպես ընդգծել է կառավարության ղեկավարը` Ֆրանսիան դեռևս 2014 թվականից անդամակցում է դաշինքին, որը  պայքարում է «Իսլամական պետություն» (ԻՊ) արմատական կազմակերպության դեմ, վերջինս էլ հենց այս ողբերգության հեղինակն է: «Սակայն, էպիկենտրոնը ոչ թե Սիրիայում է, այլ ավելի շուտ Իրաքում: Հենց այնտեղ է որոշվում  անելիքները: Հենց Իրաքում մենք` մյուսների հետ պայքարում ենք ԻՊ-ի դեմ: Եվ մենք որոշել էինք Սիրիայում գործարկել մեր «Միրաժ» և «Ռաֆայել» ինքնաթիռները:

Միաժամանակ, RTL ռադիոյի եթերում Վալսը նշել է, որ Ֆրանսիայում  նոր ահաբեկությունների վտանգը երկարաժամկետ է դառնում, և երկիրն աստիճանաբար պետք է սովորի ապրել այս պայմաններում:

«Կյանքը պետք է բնականոն հուն վերադառնա: Մենք պետք է լիարժեք կյանքով ապրենք, բայց գիտակցենք ահաբեկության վտանգը, որն երկարատև է այցելել: Նոր հարվածները կարող են լինել ցանկացած պահի»,-ասել է նա:

Ինչպես ընդծել է   վարչապետը Ֆրանսիան հարձակման է ենթարկվել նաև այն բանի համար, քանի որ այն ազատ պետություն է: «Ֆրանսիայի վրա հարձակվել են, քանի որ մենք ազատ ազգ ենք: Մենք  պատաերազմ ենք մղում ահաբեկության դեմ: Նրանք հարվածեցին և կարող են նորից հարվածել ցանկացած պահի: Ես սա ասում եմ ոչ թե վախացնելու համար, այլ որպեսզի ֆրանսիացիները պատրաստ լինեն»,-ասել է Վալսը:

Կառավարության ղեկավարը նաև ընդգծել է, անցած գիշեր ամբողջ երկրով մեկ  հակաահաբեկչական շրջայցեր են կազմակերպվել: –0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:51
23 Հունվարի 2017
Գամբիայի նախկին նախագահը փախել է երկրից` իր հետ վերցնելով ողջ բյուջեն
Գամբիայի նախկին նախագահ Յայա Ջամեն փախել է երկրից` իր հետ տանելով երկրի` 11.4 մլն դոլար կազմող բյուջեն։
12:44
23 Հունվարի 2017
Հայուհի Գլեդիս Բերեջիկլյանը դարձել է Ավստրալիայի նահանգներից մեկի վարչապետը
Ավստրալահայ քաղաքական գործիչ Գլեդիս Բերեջիկլյանը ընտրվել է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ (New South Wales):
20:55
20 Հունվարի 2017
Վաշինգտոնում անցկացվում է Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը (ՈւՂԻՂ)
Վաշինգտոնում այս րոպեներին անցկացվում է ԱՄՆ–ի 45–րդ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը։
13:06
12 Հունվարի 2017
Ծեծկռտուք Թուրքիայի խորհրդարանում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Թուրքական խորհրդարանի պատգամավորները կռվել են երկրի սահմանադրության մեջ նախատեսված լրացումների քննարկման ժամանակ:
18:25
24 Դեկտեմբերի 2016
Թրամփը պատմել է Պուտինի նամակի մասին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը «շատ հաճելի է» համարել ՌԴ նախագահի Վլադիմիր Պուտինի նամակն ու կոչ է արել հետևել այդ նամակում ներկայացված մտքերին։
20:45
20 Դեկտեմբերի 2016
Թուրքիայի ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանությունից հետո
Թուրքական ոստիկանությունը վեց մարդ է ձերբակալել ՌԴ դեսպանի սպանության փաստով։
17:06
20 Դեկտեմբերի 2016
AP-ի լուսանկարիչը` ՌԴ դեսպանի սպանության պահի մասին. «Կարծեցի, թե դա հնարք է»
Associated Press-ի լուսանկարիչ Բուրխան Օզբիլիջին, ով Անկարայում ականատես է եղել ՌԴ դեսպանի սպանությանը և լուսանկարել մարդասպանին հարձակումից անմիջապես հետո, ներկայացրել է տեղի ունեցածի մանրամասները:

15:41
19 Դեկտեմբերի 2016
Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից
Ամերիկացի հայտնի դերասան Սիլվեստեր Ստալոնեն հրաժարվել է Թրամփի առաջարկած պաշտոնից։
16:48
16 Դեկտեմբերի 2016
ԱՄՆ–ում ներում է շնորհվել թուրք հյուպատոսին սպանած և ցմահ ազատազրկման դատապարտված Հարրի Սասունյանին
ԱՄՆ–ում ներում կշնորհվի Հարրի (Համփիգ) Սասունյանին, ով դատապարտված էր ցմահ ազատազրկման 1982 թ.–ին թուրք հյուպատոս Քեմալ Արիկանի սպանության համար:
14:08
14 Դեկտեմբերի 2016
ՌԴ դաշնային խորհուրդը Սահակ Կարապետյանին նշանակել է ՌԴ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնին
ՌԴ դաշնային  խորհուրդը նշանակել է Սահակ Կարապետյանին ՌԴ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնին թոշակի անցած Ալեքսանդր Զվյագինցևի փոխարեն:
16:30
11 Դեկտեմբերի 2016
ԵՄ–ն ևս կես տարով կերկարացնի հակառուսական տնտեսական պատժամիջոցները
ԵՄ–ն պատրաստվում է կես տարով երկարացնել Ռուսաստանի նկատմամբ կիրառվող տնտեսական պատժամիջոցները ուկրաինական հակամարտության պատճառով։

17:10
10 Դեկտեմբերի 2016
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Reuters- ի օպերատորին ապուշ է անվանել (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Reuters-ի օպերատորին ապուշ է անվանել։ Դա տեղի է ունեցել Համբուրգում Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ–Վալտեր Շտայնմայերի հետ հանդիպման ժամանակ: