480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+24
Եղանակը Երևանում
Հայ
Խոցված կործանիչը խախտել է Թուրքիայի օդային տարածքը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
13:55
24 Նոյեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Սիրիայում` Թուրքիայի սահմանի մոտակայքում, նոյեմբերի 24–ին ռազմական ինքնաթիռ է կործանվել։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ–ը, NTV հեռուստաալիքը դեպքի վայրի տեսանյութ է հրապարակել։

Ինքնաթիռը կործանվել է Կիզիլդագ լեռան մոտ, որտեղ բնակվում են սիրիացի թուրքմենները։ Այդ վայրում մարտեր են ընթանում ընդդիմադիրների և Սիրիայի բանակի ուժերի միջև։ Հեռուստաալիքը հրապարակել է կադրեր, որտեղ երևում է, թե ինչպես է վառված ինքնաթիռը կտրուկ ցած իջնում և կործանվում։

Երկու օդաչուները հասցրել են կատապուլտով դուրս նետվել։

Ինքնաթիռի պատկանելիության մասին տվյալներ չկան։ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն միջադեպի կապակցությամբ հրավիրել է գլխավոր շտաբի ղեկավարության հրատապ խորհրդակցություն։

CNN Turk–ի տվյալներով` Թուրքիայի և Սիրիայի սահմանին կործանված ինքնաթիռը խախտել է թուրքական օդային տարածքն ու խոցվել թուրքական ռազմաօդային ուժերի կողմից։ Նշվում է, թե կործանիչն իբր խախտել է Թուրքիայի օդային տարածքը, և F-16 ինքնաթիռները, հանրապետությունում  ընդունված արձագանքման կանոնների համաձայն, խոցել են այն։

Դավութօղլուն հանձնարարել է Թուրքիայի արտգործնախարարությանը խորհրդակցել ՆԱՏՕ–ի և ՄԱԿ–ի հետ Սիրիայի սահմանին տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ։ –0–


Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:57
25 Հունիսի 2017
Թուրքիայի նախագահն ուշագնաց է եղել Ուրազա բայրամի աղոթքի ժամանակ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը թուլություն է  զգացել Ուրազա բայրամ տոնին նվիրված աղոթքի ժամանակ:
20:29
19 Հունիսի 2017
Ֆրանսիայում ցուլը պոզահարել է ցլամարտիկին
Իսպանացի ցլամարտիկ Իվան Ֆանդինոն Ֆրանսիայում կայացած ցլամարտի ժամանակ վնասվածք է ստացել ցլի պոզահարումից։
15:49
14 Հունիսի 2017
Համացանցում հայտնվել է Բրյուս Լիի իրական մենամարտի միակ պահպանված տեսանյութը (ՎԻԴԵՈ)
Համացանցում հայտնվել է արևելյան մարտարվեստների մեծագույն վարպետ, ամերիկյան և հոնկոնգյան կինոդերասան Բրյուս Լիի իրական մենամարտի միակ տեսանյութը:
18:53
06 Հունիսի 2017
Պուտինն առաջարկել է Պետդումային երդում սահմանել ՌԴ քաղաքացիություն ստացողների համար
Վլադիմիր Պուտինն առաջարկել է Պետդումային մտածել երդմնակալության արարողության ներդրման շուրջ այն մարդկանց համար, ովքեր ՌԴ քաղաքացիություն են ստանում
18:12
05 Հունիսի 2017
Քաթարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզել է ևս 2 հանրապետություն
Քաթարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզած երկրներին միացել է ևս երկուսը։
15:25
05 Հունիսի 2017
Բահրեյնը, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը և ԱՄԷ-ն խզել են դիվանագիտական կապերը Քաթարի հետ
Բահրեյնի Թագավորությունը, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը և Միացյալ Արաբական Էմիրությունները խզել են դիվանադիտական հարաբերությունները Քաթարի հետ:
14:33
05 Հունիսի 2017
Զգուշացում. Մոսկվայում տեղատարափ անձրև ու քամու ուժգնացում է կանխատեսվում
Օդերևութաբանները զգուշացնում են, որ Մոսկվայում կանխատեսվում է տեղատարափ անձրև ու քամու ուժգնացում։
12:02
05 Հունիսի 2017
ԻՊ–ն ստանձնել է շաբաթ գիշերը Լոնդոնում գրանցված ահաբեկչության պատասխանատվությունը
«Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումը ստանձնել է Լոնդոնում գրանցված ահաբեկչության պատասխանատվությունը։
14:30
02 Հունիսի 2017
Եղանակի քմահաճությունը կամ հունիսյան ձյուն Մոսկվայում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Թաց ձյուն է տեղացել Մոսկվայի կենտրոնում:
19:54
29 Մայիսի 2017
Մոսկվայում մրրիկը 11 մարդու կյանք է տարել (ԼՈՒՍԱՆԿԱՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մոսկվայում մրրիկի հետևանքով 11 մարդ է զոհվել:
12:36
29 Մայիսի 2017
ԱՄՆ նախագահը ստիպում է ամերիկացիներին անհանգստանալ ապագային համար
Դոնալդ Թրամփի վարչակազմի շուրջ սկանդալները բացասական ազդեցություն են ունենում ԱՄՆ քաղաքացիների հոգեբանական վիճակի վրա
11:42
29 Մայիսի 2017
Մոսկվայում վտանգի «դեղին» մակարդակ է հայտարարված
Մոսկվայի օդանավակայաններում ավելի քան 30 չվերթ է հետաձգվել։