534.43
7.58
476.45
+28
Եղանակը Երևանում
Հայ

Ջուլիան Ասանժը կալանավորվել է

14:00
11 Ապրիլի 2019

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. WikiLeaks–ի հիմնադիր Ջուլիան Ասանժը կալանավորվել է բրիտանական ոստիկանության կողմից։

Այս մասին հաղորդում է lenta.ru–ն` հղում անելով Reuters–ին։

«Այսօր` ապրիլի 11–ին, 47–ամյա Ջուլիան Ասանժը կալանավորվել է ոստիկանության աշխատակիցների կողմից Էկվադորի դեսպանատանը», – ասված է հայտարարության մեջ։

Նշվում է, որ ոստիկաններին դեսպանատուն է հրավիրել դեսպանը։ Դրանից առաջ Էկվադորը հրաժարվել է ապաստան տրամադրել Ասանժին։

Ինչպես հաղորդվում է, WikiLeaks–ի հիմնադիրը գտնվում է կալանքի տակ Լոնդոնի կենտրոնում։

Ասանժն ավելի քան 6 տարի բնակվում էր Լոնդոնում գտնվող Էկվադորի դեսպանատանը։ Այդ ընթացքում երկրի իշխանություններն Ասանժի անվտանգության համար ծախսել են առնվազն 5 մլն դոլար։

Ասանժն ապաստան էր խնդրել 2012թ.–ին` վախենալով, որ իրեն կհանձնեն Շվեդիայի իշխանություններին, որտեղ նրան բռնաբարության մեղադրանք են առաջադրել։ 2017թ.–ի մայիսին քննությունը դադարեցվել էր, սակայն Ասանժը շարունակում էր վախենալ, որ իրեն կհանձնեն Շվեդիայի իշխանություններին, քանի որ Ստոկհոլմը կփոխանցի նրան ԱՄՆ–ին, որտեղ նրան կարող է սպառնալ մահապատիժ Պենտագոնի գաղտնի փաստաթղթերը հրապարակելու համար։ –0–

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:40
16 Հուլիսի 2019
Հրապարակվել են աշխարհի ամենաթանկ ու էժան երկրները. Հայաստանը ևս ընդգրկված է
Հրապարակվել են աշխարհի ամենաթանկ ու էժան երկրները. Հայաստանը ևս ընդգրկված է:
15:15
10 Հուլիսի 2019
Երկիր մոլորակի վրա մագնիսական փոթորիկ է
Փոթորիկի գագաթնակետը գրանցվել է հուլիսի 9–ի լույս 10-ի գիշերը, սակայն մոլորակի մագնիսական մթնոլորտը շարունակում է ալեկոծված մնալ:
11:50
10 Հուլիսի 2019
Պոզները մեկնաբանել է վրացի լրագրողի սկանդալային պահվածքը
Պոզները մեկնաբանել է վրացի լրագրողի սկանդալային պահվածքը:
16:57
06 Հուլիսի 2019
Մարտիկ Կարեն Փաշիկյանը շշով օրիգինալ չելենջ է գործարկել (ՎԻԴԵՈ)
Ծանր քաշային կարգի մարտիկ Կարեն Փաշիկյանը ոտքի հարվածով շշի փականը բացելու չելենջ է գործարկել:
21:11
04 Հուլիսի 2019
Արամ Խաչատրյանի որդին ապացուցել է, որ իր հոր երաժշտությունն անօրինական են կատարել
Մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի որդին դատի է տվել այն թատրոնները, որոնք «Սպարտակ» բալետը ցույց են տվել առանց իր թույւլտվության։
20:35
02 Հուլիսի 2019
Բոլիվիայում անհայտ մահացու վիրուս է տարածվել
Բոլիվիայում անհայտ մահացու վիրուս է տարածվել:
15:02
02 Հուլիսի 2019
Վրաստանում ՀՀ դեսպանատունը հայտնել է Դավիթ Գրիգորյանի առողջական վիճակի մասին
Վրաստանում ՀՀ դեսպանատունը հայտնել է Դավիթ Գրիգորյանի առողջական վիճակի մասին:
11:45
02 Հուլիսի 2019
Լոնդոնում երկնքից բնակչի վրա դի է ընկել
Դին ընկել է արևային լոգանք ընդունող տղամարդուց մեկ մետր հեռավորության վրա։
12:51
01 Հուլիսի 2019
Տարվա սկզբից Ավստրալիայում գրիպից ավելի քան 200 մարդ է մահացել
Ավստրալիայում գրիպից մահացածների թիվն այս տարի գերազանցել է 200 մարդ:
10:25
21 Հունիսի 2019
Հրանտ Դինքի որդուն մեղադրանք են առաջադրել Թուրքիայում, նրան մինչև 5 տարի ազատազրկում է սպառնում
Թուրքիայում մեղադրանք է առաջադրվել «Ակօս» թերթի գլխավոր խմբագիր, 2007 թվականին սպանված Հրանտ Դինքի որդուն` Արատ Դինքին։  
10:16
21 Հունիսի 2019
Ոստիկանությունը ցրել է Թբիլիսիում հակառուսական ցույցը, կան տուժածներ
Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ բազմահազարանոց ակցիան ավարտվել է ցուցարարների ցրմամբ։
16:53
08 Հունիսի 2019
Նյու Յորքում կկառուցվի ֆուտուրիստական ոճի երկնաքեր, որտեղ կարող է տեղափոխվել Facebook-ը (ՖՈՏՈ)
Նյու-Յորքում կկառուցվի ամենաբարձր և ֆուտուրիստական երկնաքերերից մեկը: