ԵՐԵՎԱՆ, 20 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Ղազախստանի խորհրդարանի պատգամավորները երկու ընթերցմամբ ընդունել են սահմանադրական փոփոխությունները Աստանան Նուրսուլթան վերանվանելու վերաբերյալ, հատնում է lenta.ru-ն` հղում անելով «КазТАГ»–ին:
Պատգամավորների կողմից հավանություն ստացած փոփոխությունները պետք է ստորագրի երկրի ղեկավարը, ինչից հետո դրանք կմտնեն ուժի մեջ:
Մայրաքաղաքի վերանվանման նախաձեռնությամբ հանդես է եկել Ղազախստանի խորհրդարանի սենատի նախկին նախագահ
Քասիմ-Ժոմարթ Տոկաևը, ով մարտի 20-ին Նուրսուլթան Նազարբաևի հրաժարականից հետո դարձել է Ղազախստանի նախագահ:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Նազարբաևի դուստրը` Դարիգա Նազարբաևը, միաձայն ընտրվել է Ղազախստանի Սենատի նախագահ:-0-