544.32
7.6
477.81
+28
Եղանակը Երևանում
Հայ

Չինաստան մուտք գործելիս ստուգվելու է ռուս զբոսաշրջիկների WhatsApp–ի նամակագրությունը

14:47
28 Մայիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Չինաստանի Գուանչժոու քաղաքում գտնվող ՌԴ գլխավոր հյուպատոսությունը զգուշացրել է ռուս զբոսաշրջիկներին Չինաստան մուտք գործելիս հսկողության խստացման մասին։ Հյուպատոսությունը նաև նշել է, որ զբոսաշրջիկները ստիպված են լինելու Չինաստանի սահմանապահներին ցույց տալ բջջային հեռախոսների բովանդակությունը, հաղորդում է Ինտերֆաքսը։

Չինաստան մուտք գործելիս, ինչպես նաև այդ երկրի միջազգային օդանավակայաններում տարանցիկ ճամփորդություններ կատարելիս միգրացիոն իշխանությունները կարող են ստուգել արդյոք համապատասխանում են ձևակերպված վիզաների կատեգորիաներն ճամփորդության իրական նպատակներին։ Դրա համար ստուգվել է անձնական նամակագրությունը, ինչպես նաև կարող է ստուգվել զբոսաշրջիկների բջջային հեռախոսների բովանդակությունը, օրինակ` տեսանյութերն ու լուսանկարները, էլեկտրոնային փաստաթղթերը, Wechat–ի, WhatsApp–ի, Viber–ի և այլ հավելվածների նամակագրությունը։

Չինական կողմի կարծիքով վարկաբեկող տեղեկատվություն հայտնաբերելու դեպքում չինական կողմը կարող է թույլ չտալ, որպեսզի զբոսաշրջիկը մուտք գործի այդ երկիր։ 

Եթե միգրացիոն ծառայությունը գտնի, որ վիզան և երկիր մուտք գործելու իրական նպատակները չեն համապատասխանում, զբոսաշրջիկը կտեղափոխվի հատուկ վայր, որտեղ արգելված է հյուպատոսական պաշտոնատար անձանց կամ ավիաընկերությունների ներկայացուցիչների մուտքը։ Սնունդ տրամադրվում է մեկ անգամ։ Զբոսաշրջիկը կմնա այնտեղ մինչև ժամանման երկրի հետադարձ չվերթը։-0-

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
10:25
21 Հունիսի 2019
Հրանտ Դինքի որդուն մեղադրանք են առաջադրել Թուրքիայում, նրան մինչև 5 տարի ազատազրկում է սպառնում
Թուրքիայում մեղադրանք է առաջադրվել «Ակօս» թերթի գլխավոր խմբագիր, 2007 թվականին սպանված Հրանտ Դինքի որդուն` Արատ Դինքին։  
10:16
21 Հունիսի 2019
Ոստիկանությունը ցրել է Թբիլիսիում հակառուսական ցույցը, կան տուժածներ
Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ բազմահազարանոց ակցիան ավարտվել է ցուցարարների ցրմամբ։
16:53
08 Հունիսի 2019
Նյու Յորքում կկառուցվի ֆուտուրիստական ոճի երկնաքեր, որտեղ կարող է տեղափոխվել Facebook-ը (ՖՈՏՈ)
Նյու-Յորքում կկառուցվի ամենաբարձր և ֆուտուրիստական երկնաքերերից մեկը:
16:46
31 Մայիսի 2019
Սիմֆերոպոլի օդանավակայանը պաշտոնապես կկրի Այվազովսկու անունը
Սիմֆերոպոլի միջազգային օդանավակայանին պաշտոնապես տրվել է մեծանուն ծովանկարիչ Հովհաննես (Իվան) Այվազովսկու անունը:
20:54
29 Մայիսի 2019
Մոսկվան հայտնել է Անկարայի խնդրանքով Թուրքիային С-400–ի վաղաժամկետ մատակարարման մասին
Կրեմլի ներկայացուցիչն ասել է, որ Թուրքիային ՀՕՊ ռուսական համակարգերի մատակարարման հարցում «ամեն ինչ ընթանում է ըստ ծրագրվածի»
19:01
06 Մայիսի 2019
Ծնվել է արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի առաջնեկը
Ծնվել է արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի առաջնեկը:
17:46
23 Ապրիլի 2019
Գերմանիայում կինն արթնացել է 27 տարվա կոմայից հետո
Գերմանիայում հիվանդն արթնացել է 27 տարվա կոմայից հետո:
16:26
22 Ապրիլի 2019
Նոր պայթյուն է որոտացել Շրի Լանկայի եկեղեցիներից մեկի մոտ
Երկուշաբթի Շրի Լանկա կղզու Կոլոմբո քաղաքում նոր պայթյուն է որոտացել:
15:43
22 Ապրիլի 2019
Շրի Լանկայում տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ կամ ազգությամբ հայեր չկան. ԱԳՆ
Շրի Լանկայում տեղի ունեցած պայթյունների հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ կամ ազգությամբ հայեր չկան:
18:20
21 Ապրիլի 2019
Թուրքիայի մայրաքաղաքում թույլատրվել են գեյ-շքերթները
Թուրքիայում ԼԳԲՏ թեմային նվիրված հրապարակային միջոցառումների արգելքը գործել է 2017 թվականի աշնանից:
15:31
21 Ապրիլի 2019
Շրի Լանկայում ևս երկու պայթյուն է որոտացել. ԶԼՄ
Ըստ վերջին տվյալների, մահացածների թիվը հասնում է 185-ի: Եկեղեցիներում հավաքված մարդիկ նշում էին Սուրբ Զատիկը:
15:39
18 Ապրիլի 2019
Վեոլիա Ջուրը 10 հազար եվրո կհատկացնի Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնմանը
«Վեոլիա Ջուր» ընկերությունը 10 հազար եվրո կհատկացնի Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնմանը: