483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
-3
Եղանակը Երևանում
Հայ
404 սխալի պատմությունը
15:41
15 Հունվարի 2016
ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Մինչ ժամանակակից ինտերնետի` համաշխարհային դառնալն այն գլոբալ չի եղել։ Ժամանակակից պրոտոկոլները, որոնք կիրառվում են համաձանցում, հնարել են 80–ականներին և 90–ականներին CERN–ում (Միջուկային հետազոտությունների եվրոպական կազմակերպություն), arka.am-իփոխանցմամբ` գրում է javarush.ru-ն Facebook-ի իր էջում։

Դրանցից ամենահայտնի պրոտոկոլի` HTTP–ի հայտնագործող Թիմ Բերներս Լին այն ստեղծել է ֆայլի FTP պրոտոկոլի հիման վրա։ Բերներս Լին նաև ցանկացած ինտերնետ օգտատիրոջը հայտնի URI, URL, HTML և WWW հապավումների հեղինակն է։

1992 թվականին հայտնված HTTP 0.9 տարբերակն ընդգրկում էր երեք թվերից բաղկացած կոդեր։ Առաջինը նշանակում էր հաղորդման տեսակը` 1 – տեղեկատվական, 2 – հաջողություն, 3 – վերահասցեավորում, 4 – հաճախորդի սխալ, 5 – սերվերի սխալ։ Երկրորդ թիվը նշում էր հաղորդումների ենթախումբը, երրորդը` այդ խմբի կոնկրետ հաղորդագրությունը։

Օրինակ, 200 («լավ») և 304 («ոչինչ չի փոխվել») կոդերը մենք երբեք չենք տեսնում, որովհետև այդ թվերի փոխարեն բրաուզերներն արտաբերում են էջերի պարունակությունը։

Իսկ ահա 404 սխալը («չի գտնվել») բոլորին լավ հայտնի է։ Դրա հետ բախվել է յուրաքանչյուր օգտատեր, էջի հասցեն բրաուզերի տողում սխալ մուտքագրելիս կամ հղումով գոյություն չունեցող էջ անցնելու փորձի ժամանակ։

404 սխալի հետ կապված է քաղաքային մի լեգենդ։ Իբր մի ժամանակ CERN գրասենյակի չորրորդ հարկում եղել է 404 սենյակը, որտեղ գտնվում էր կենտրոնական սերվերը։ Այնտեղ նստում էր մի քանի մարդ, և նրանք ձեռքով էին մշակում բոլոր ստացվող հարցումները։ Եթե հարցումը սխալ էր, նույն պահին հայտնվում էր «Room 404: file not found» (Սենյակ 404։ ֆայլը չի գտնվել) հաղորդագրությունը։ Ու թեև դա լեգենդ է, այն արդեն վաղուց դարձել է ինտերնետային բանահյուսության անբաժան մասնիկը, իսկ 404 սխալը` մշակույթի և ինտերնետ–սլենգի մի մաս, հումորային արտահայտություն վեբ դիզայներների համար և բարեգործության խորհրդանիշ։

«Որպես մարդ, ով աշխատել է CERN–ում, ասում եմ ձեզ, որ 404–րդ սենյակ գրասենյակի չորրորդ հարկում չի եղել։ CERN–ում սենյակները համարակալում են այլ կերպ` առաջին թիվը շենքի համարն է, մյուս երկուսը` սենյակի համարը։ Բայց թիվ 4 շենքում 04 սենյակ չի եղել, հաշվարկն այնտեղ սկսվում է 410–ից և աճում է` մի հարցրեք, թե ինչու», – ասում է HTTP-ի հայտնագործող Թիմ Բերներս Լին։-0-
Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:32
08 Դեկտեմբերի 2016
Լոս Անջելեսում հայ երիտասարդն իր մեքենայով կանգնեցրել է փախուստի դիմող կասկածյալին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Սան Ֆերնանդո քաղաքում հայ երիտասարդը օգնել է ոստիկաններին բռնել մեքենայով փախուստի դիմող կասկածյալին:
16:49
07 Դեկտեմբերի 2016
The Washington Post. ՄԱԿ–ում ԱՄՆ դեսպանը «Ցեղասպանություն» է որակել 1915 թ.–ին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունները
ՄԱԿ–ում ԱՄՆ դեսպան Սամանտա Փաուերը խախտել է «ցեղասպանություն» բառի վրա դրված տաբուն, որը երկարատև ժամանակ գործում է ԱՄՆ–ի պաշտոնատար անձանց համար։
20:25
04 Դեկտեմբերի 2016
Պուտինը հանձնարարել է դյուրացնել ՌԴ անձնագրերի ստացման ընթացակարգը նախկին ԽՍՀՄ քաղաքացիների համար
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է ՌԴ կառավարությանը դյուրացնել Ռուսաստանում գրանցման կամ ՌԴ քաղաքացիություն ստանալու ընթացակարգը հատկապես նախկին ԽՍՀՄ պետությունների քաղաքացիների համար։
18:30
04 Դեկտեմբերի 2016
Բաքվում մահապարտ ահաբեկիչ է ոչնչացվել
Ադրբեջանի հատուկ ծառայությունները ոչնչացրել են ահաբեկչի, ով փորձել է մահապարտի գոտի պայթեցնել Բաքվի առևտրի կենտրոններից մեկի մոտակայքում։
17:25
03 Դեկտեմբերի 2016
Երկրագնդի բնակչության թիվը գերազանցել է 7,4 միլիարդը
Երկրագնդի բնակչության թիվը 2016 թ.–ին հասել է մոտ 7, 433 միլիարդի։
22:10
01 Դեկտեմբերի 2016
Instagram-ը հեռացրել է Կադիրովի կողմից հրապարակված ՈՒՀԱ-ի երկու տեսանյութերը
Instagram սոցիալական ցանցը Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովի էջից հեռացրել է ՈՒՀԱ-ի հոբելյանական երեկոյի ժամանակ Միխայիլ Գալուսյտյանի ելույթի երկու տեսանյութերը:
12:33
30 Նոյեմբերի 2016
Եվրոպայի բնակիչների մեկ քառորդը պատրաստ է արդարացնել բռնաբարությունը. հարցում
Եվրոպայում բնակվող մարդկանց մեկ քառորդը կարծում է, որ բռնաբարությունը կարող է արդարացվել որոշ հանգամանքների դեպքում:
23:16
29 Նոյեմբերի 2016
Էրդողան. թուրքական բանակը ներխուժել է Սիրիա Ասադին գահընկեց անելու համար
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը հայտարարել է, որ թուրքական զորքը ներխուժել է Սիրիա «Ասադի բռնապետական և սարսափելի իշխանությանը վերջ դնելու համար»։
19:09
29 Նոյեմբերի 2016
Ազատազրկում` Ադրբեջանի նախագահին վիրավորելու համար
Ադրբեջանի Միլլի Մեջլիսն ընդունել է Ադրբեջանի քրեական օրենսգրքում կատարված փոփոխությունները, որոնք նախատեսում են քրեական պատասխանատվություն համացանցում Ադրբեջանի նախագահի պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու համար։
16:02
29 Նոյեմբերի 2016
«Քարդաշյանների ընտանիքը» ռեալիթի շոուն եթեր չի հեռարձակվի Քանյե Ուեսթի հոգեկան խանգարման պատճառով
Աստղային ընտանիքին և մասնավորապես Քիմ Քարդաշյանին մեծ համբավ բերած «Քարդաշյանների ընտանիքը» ("Keeping Up with the Kardashians") ռեալիթի շոուն այլև չի ցուցադրվի։
12:00
28 Նոյեմբերի 2016
Երիտասարդը 12 հազար եվրո կվճարի հեռուստասերիալի մեկ սերիայի ներբեռնման համար
Սերիալի իրավունքները պատկանում են HBO ամերիկյան հեռուստաընկերությանը։
20:34
22 Նոյեմբերի 2016
Կալիֆոռնիան պատրաստվում է անկախության հանրաքվեի
Կալիֆոռնիայի անկախացման կողմնակիցները նահանգի դատախազություն են փոխանցել հայտ` ԱՄՆ–ի կազմից դուրս գալու մասին հանրաքվե անցկացնելու առաջարկով։