ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Երկրագնդի բնակչության թիվը 2016 թ.–ին հասել է մոտ 7, 433 միլիարդի։
Ինտերֆաքսի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է AP–ն` հղում անելով ՄԱԿ–ի ազգաբնակչության հիմնադրամի ամենամյա զեկույցին, որը հրապարակվել է դեկտեմբերի 1–ին Ամմանում։
Ըստ զեկույցի, բնակչության թվի աճն ընթացիկ տարում կազմել է 1,1 տոկոս` շուրջ 80,8 մլն մարդ։ Միաժամանակ, 2015 թ.–ին Երկրագնդի բնակչության թիվը կազմել է 7,349 միլիարդ։
Բացի այդ, զեկույցում նշվում է, որ Երկրագնդի` մինչև 24 տարեկան բնակչության մոտ կեսը ենթարկվում է գենդերային խտրականության` հօգուտ տղամարդկանց։
Զեկույցի հեղինակների պնդմամբ, աշխարհի զարգացող երկրները կարող են կորցնել կամ ստանալ շուրջ 21 մլրդ դոլարի շահույթ` կախված այն փաստից, թե այդ երկրների կառավարությունները ներդրում կկատարեն առողջապահության կամ կրթության ոլորտում մոտ 10 տարեկան աղջիկների համար։–0–