477.88
-0.42
573.6
-0.5
8.31
+0.05
+20
Եղանակը Երևանում
Հայ
Միրոնյուկ. Ես հստակ գիտեմ, որ այևս երբեք չեմ աշխատի պետական համակարգում
16:00
02 Նոյեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 2  նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՌԻԱ Նովոստի գործակալության նախկին գլխավոր խմբագիր Սվետլանա Միրոնյուկը Forbes-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ինքն ալևս երբեք չի աշխատի պետական համակարգում:

Միոնյուկը գրեթե 11 տարի ղեկավարել է ՌԻԱ Նովոստի պետական գործակալությունը: Այդ ընթացքում գործակալությունը վերածվել էր ժամանակակից մուլտիմեդիոն հզոր հոլդինգի` բազմաթիվ նախագծերով: 2013 թվականի դեկտեմբերին ՌԴ նախագահի հրամանով ՌԻԱ Նովոստին լուծարվեց, իսկ դրա հիմքի վրա ստեղծվեց «Ռոսիա սեգոդնյա» գործակալությունը` Դիմիտրի Կիսիլյովի և Մարգարիտա Սիմոնյանի գլխավորությամբ: ՌԻԱ Նովոստիի վերակազմավորման հիմնական պատճառների թվում նշվում էր բյուջետային միջոցների առավել արդյունավետ օգտագործումը և պետական ԶԼՄ-ների  արդյունավետության բարձրացումը:

«Ես հստակ գիտեմ, որ այլևս երբեք չեմ աշխատի պետական մարմիներում` հոգում մնալով պետականամետ և շարունակելով մտածել, թե ինչպես կարելի է այդ ամենը ճիշտ կազմակերպել: Ես դադարել եմ նրան հավատալ, ինձ նրան այլևս չեմ վստահում»,-հայտարարել է Միրոնյուկը:

Նախկին գլխավոր խմբագիրն ասել է, որ այլևս չի հետաքրքրվում թե, ՌԻԱ Նովոստիի լուծարելուց հետո ինչ է կատարվում «Ռոսիա սեգոդնյայի» հետ:

«Ընդհանրապես դա մազոխիզմ է` հետևել, թե ինչպես են  քայլ առ քայլ, կաթիլ առ կաթիլ, գծիկ առ գծիկ փակվում քո ստեղծած նախագծերը. «Մոսկովսկիյե նովոստի», «Պոտմոսկովսկիյե նովոստի» և այլն: Նախագծերը կամ փակվում են, կամ վերափոխում են ներքին էությունը` թողնելով արտաքին պատյան: Դրա համար ես ամենահասարակ և թեթև ձևով վարվեցի` ես պարզապես դրանց բացառեցի նորությունների իմ ժապավենից»,-հայտնել է Միրոնյուկը:

Միաժամանակ, նա կողմնակից է, որ պետական բոլոր ԶԼՄ-ները միավորվեն:

«Ես ընդհանրապես մնացած բոլոր պետական ԶԼՄ-ները կմիավորեի մեկ հոլդինգի մեջ` ստեղծելով այսպես ասած ռուսական հզոր Բի-Բի-Սի` միաժամանակ և կխնայեի պետական միջոցները: Կառավարման ապարատի, բեք-օֆիսի, ավտոմեքենաների, շենքերի և մնացածի օպտիմալացում: Պետական ԶԼՄ-ների ընդհանուր ֆինանսավորման նվազագույնը մեկ երրորդ մասը կօպտիմալացվի բեք-օֆիսի ծախսերից, այսինքն այն հոդվածից, որ պահում է այդ դինոզավրներին: Կթողնեի կոմպակտ ստեղծագործական մասը, որը ևս ավելի տեխնոլոգիական և ժամանակակից կդարձնեի: Ես կարծում եմ, որ ճգնաժամն այնուամենայնիվ կստիպի գնալ դրան: Այլևս այդքան փող չի լինի, որքան կար յուղոտ նավթային տարիներին»,-կարծում է  Միրոնյուկը:–0-
Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:59
22 Սեպտեմբերի 2017
Արևադարձային ապոկալիպսիս. «Մարիա» փոթորիկը Պուերտո Ռիկոյում հանգեցրել է բլեքաութի (ՎԻԴԵՈ)
Հզորագույն «Մարիա» արևադարձային փոթորիկն ամբողջությամբ հոսանքազրկել է Պուերտո Ռիկոն։
11:33
21 Սեպտեմբերի 2017
Միջազգային հանրությունը քննարկում է Ալիևի դստեր սկանդալային պահվածքը ՄԱԿ–ում Ալիևի ելույթի ժամանակ (ՎԻԴԵՈ)
Միջազգային բազմաթիվ ԶԼՄ–ների ուշադրությունից չի վրիպել Ալիևի դստեր պահվածքը հոր ելույթի ժամանակ։
14:31
20 Սեպտեմբերի 2017
Ժնևի դատախազությունը գտել է 500 եվրո թղթադրամներով զուգարանները խցանած անձանց
Ժնևի դատախազությունը գտել է այն անձանց, ովքեր բանկերից մեկի ու երեք ռեստորանների զուգարանները խցանել են 500 եվրո արժողությամբ թղթադրամներով:
01:05
20 Սեպտեմբերի 2017
Երկրաշարժ է գրանցվել Մեքսիկայում. զոհերի թիվը հասնում է 42-ի (ՎԻԴԵՈ)
Երկրաշարժ է գրանցվել Մեքսիկայի Մորելոս նահանգում:
17:55
19 Սեպտեմբերի 2017
Ժնևում բանկի և ռեստորանների զուգարանները խցանվել են 500 եվրո արժողությամբ թղթադրամներով
Ժնևի բանկերից մեկի և երեք ռեստորանների զուգարանները խցանվել են 500 եվրո արժողությամբ թղթադրամներով` 100 հազար դոլար ընդհանուր արժեքով:
19:01
15 Սեպտեմբերի 2017
Որմզդեղնն իսկական իրարանցում է առաջացրել Մոսկվայում (ՎԻԴԵՈ)
Սկզբում կենդանուն նկատել են Մոսկվայի կենտրոնական փողոցներում։
20:05
09 Սեպտեմբերի 2017
Չինաստանում կինը ծննդաբերել է փողոցում և շարունակել ճանապարհը նորածնին գրկած (ՎԻԴԵՈ)
Չինաստանի Յունֆու քաղաքում կինը ծննդաբերել է հենց փողոցում և շարունակել ճանապարհը։
15:29
07 Սեպտեմբերի 2017
Հայտնի են Սալվադոր Դալիի հայրության ԴՆԹ թեստի արդյունքները
Իսպանացի նկարիչ Սալվադոր Դալիի ԴՆԹ թեստի արդյունքներն արդեն հայտնի են։
14:10
06 Սեպտեմբերի 2017
Սուրենյանը հրապարակել է ԱՄՆ–ին մոտեցող «Իրմա» թայֆունի տեսանյութը (ՎԻԴԵՈ)
Քամու արագությունը թայֆունում հասնում է 300կմ/ժ-ի։
13:56
04 Սեպտեմբերի 2017
Թրամփը պատրաստ է միջուկային զենք կիրառել Հյուսիսային Կորեայի դեմ
Թրամփի խոսքով, Հյուսիսային Կորեայի ղեկավարությունը շարունակում է ապակայունացնող և սադրիչ գործողությունները։
11:55
04 Սեպտեմբերի 2017
Մերկել. Թուրքիան տեղ չունի ԵՄ–ի կազմում
ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը կարծում է, որ Թուրքիան տեղ չունի ԵՄ–ի կազմում։
14:48
02 Սեպտեմբերի 2017
Սերենա Ուիլյամսն ու Ալեքսիս Օհանյանը ծնողներ են դարձել
Ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը մայր է դարձել: