ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՄԱԿ–ի Գլխավոր ասամբլեայի 72–րդ նստաշրջանի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթի ժամանակ դահլիճում էին գտնվում նրա կինն ու դուստրը` Մեհրիբան և Լեյլա Ալիևները։
Միջազգային բազմաթիվ ԶԼՄ–ների ուշադրությունից չի վրիպել Ալիևի դստեր պահվածքը հոր ելույթի ժամանակ։
Մասնավորապես, BBC–ի ռուսական ծառայությունը Facebook–յան իր էջում հրապարակել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է Լեյլա Ալիևան սելֆի անում հոր ելույթի ժամանակ։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում