481.93
+0.2
569.16
+0.19
8.37
-0.02
+7
Եղանակը Երևանում
Հայ
Մահացել է ռոք–երաժիշտ Դևիդ Բոուին
13:24
11 Հունվարի 2016

ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Երկուշաբթի կյանքից հեռացել է աշխարհահռչակ բրիտանացի ռոք–երաժիշտ, երգերի հեղինակ, պրոդյուսեր, ձայնային ռեժիսոր, նկարիչ և դերասան Դևիդ Բոուին։ Օրեր առաջ նա դարձել էր 69 տարեկան։

Երգչի Facebook–յան պաշտոնական էջում հաղորդվում է, որ Բոուին մահացել է քաղցկեղից, որի դեմ պայքարել է շուրջ մեկուկես տարի։

Դևիդ Ռոբերտ Ջոնսը (David Robert Jones) ծնվել է 1947 թ.–ի հունվարի 8–ին Լոնդոնում։ 50 տարվա ընթացքում զբաղվել է երաժշտությամբ և հաճախ փոխել է իմիջը, այդ պատճառով նրան կոչել են «ռոք–երաժշտության քամելեոն»։ Բոուիին հաջողվում էր պահպանել սեփական ոճը, նա կարողանում էր հաջողությամբ համադրել այն ակտուալ երաժշտական ուղղությունների հետ։

Հունվարի 8–ին` իր ծննդյան օրը, Բոուին թողարկեց իր հերթական ալբոմը` «Blackstar»–ը։ Նրա նախորդ ալբոմը` «The Next Day»–ը, լույս էր տեսել 2013 թ.–ին 10 տարվա ընդմիջումից հետո։ Իր կարիերայի ընթացքում Բոուին ձայնագրել է գրեթե  երեք տասնյակ ալբոմ։

1969 թ.–ին Բոուիի առաջին հիթը դարձավ «Space Oddity»–ին։ Նա հատկապես ճանաչված դարձավ 1970–ականներին, երբ թողարկվեցին «The Rise and Fall of Ziggy Stardust and the Spiders from Mars» (1972 թ.), «Pin Ups» (1973 թ.), «Low, Heroes» (1977թ. ) ալբոմները։–0– 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:24
02 Հոկտեմբերի 2017
Կատալոնացիների 90%–ն «այո» է ասել Իսպանիայից անկանխանալուն
Կատալոնիան անկախ հանրապետություն դառնալու իրավունք է նվաճել հանրաքվեի արդյունքում։
15:49
01 Հոկտեմբերի 2017
Ամերիկացի լրագրողը սկսել է ծննդաբերել ուղիղ եթերում (ՎԻԴԵՈ)
Ամերիկյան NBC հեռուստաալիքի հաղորդավարուհին սկսել է ծննդաբերել ուղիղ եթերում:
19:49
29 Սեպտեմբերի 2017
Վարկով գնված iPhone 8 Plus-ը պայթել է լիցքավորման ժամանակ (ՖՈՏՈ)
Թայվանում նոր վաճառքի հանված iPhone 8 Plus-ը պայթել է լիցքավորման ժամանակ։
21:09
28 Սեպտեմբերի 2017
Անհամբեր հնդիկը ծեծել է ապագա զոքանչին և փախցրել նրա աղջկան (ՎԻԴԵՈ)
Հնդկաստանի հարավային Ռաջասթխան նահանգի գյուղերից մեկում անչափահաս աղջկան փախցրել են նրա մոր և եղբոր աչքի առաջ։
12:40
28 Սեպտեմբերի 2017
ՌԴ–ն ՀՀ–ից օրինակ է վերցնում. ցանկանում են շախմատի առարկան ներդնել դպրոցներում
ՌԴ–ն ԿԳ նախարարն աջակցել է շախմատը դպրոցական ծրագրում ներառելու գաղափարին։
20:50
24 Սեպտեմբերի 2017
Գյուտարարը մեքենան ձևափոխել է ջակուզիի (ՎԻԴԵՈ)
Գյուտարար և ինժեներ Քոլին Ֆերզը (Colin Furze) ձևափոխել է հին BMW-ն շարժական ջակուզիի:
17:57
24 Սեպտեմբերի 2017
«Միսս Թուրքիա 2017»–ը զրկվել է տիտղոսից դաշտանի մասին Twitter–ում արված գրառման պատճառով
«Միսս Թուրքիա 2017» Իտիր Էսենը զրկվել է տիտղոսից դաշտանի մասին Twitter–ում արված գրառման պատճառով։
13:59
24 Սեպտեմբերի 2017
Պրահայում պարաշյուտիստն անհաջող վայրէջք է կատարել. տուժածների թվում երեխա կա (ՎԻԴԵՈ)
Պրահայում անցկացվող ռազմական ավիաշոուի ժամանակ պարաշյուտիստ-դեսանտայինը մխրճվել է ավիաշոուի հանդիսականների բազմության մեջ:
12:59
22 Սեպտեմբերի 2017
Արևադարձային ապոկալիպսիս. «Մարիա» փոթորիկը Պուերտո Ռիկոյում հանգեցրել է բլեքաութի (ՎԻԴԵՈ)
Հզորագույն «Մարիա» արևադարձային փոթորիկն ամբողջությամբ հոսանքազրկել է Պուերտո Ռիկոն։
11:33
21 Սեպտեմբերի 2017
Միջազգային հանրությունը քննարկում է Ալիևի դստեր սկանդալային պահվածքը ՄԱԿ–ում Ալիևի ելույթի ժամանակ (ՎԻԴԵՈ)
Միջազգային բազմաթիվ ԶԼՄ–ների ուշադրությունից չի վրիպել Ալիևի դստեր պահվածքը հոր ելույթի ժամանակ։
14:31
20 Սեպտեմբերի 2017
Ժնևի դատախազությունը գտել է 500 եվրո թղթադրամներով զուգարանները խցանած անձանց
Ժնևի դատախազությունը գտել է այն անձանց, ովքեր բանկերից մեկի ու երեք ռեստորանների զուգարանները խցանել են 500 եվրո արժողությամբ թղթադրամներով: