ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Կենտրոնական Մեքսիկայում «արթնացել է» Պոպոկատեպետել հրաբուխը։
Ինչպես գրում է vesti.ru–ն, հրաբուխը գտնվում է երկրի մայրաքաղաքից 90 կմ հեռավորության վրա և համարվում է երկրի ամենաակտիվ հրաբուխներից մեկը։
Հրաբխի ժայթքման հետևանքով խառնարանից օդ բարձրացած մոխրի սյունը հասել է 2 կմ–ի։
Հոկտեմբերին Պոպոկատեպետլի ժայթքման հետևանքով խառնարանից օդ բարձրացած մոխրի սյունը հասնում էր 3 կմ–ի։–0–