ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում Հանրապետական կուսակցությունն ապահովել է մեծամասնություն Սենատում` անհրաժեշտ 100 տեղից ստանալով 51–ը, հաղորդում է Ինտերֆաքսը։
Դեմոկրատական կուսակցությունը Մոսկվայի ժամանակով ժամը 08։00–ի դրությամբ ստացել է 41 տեղ։ Մեկ տեղ ստացել է անկախ թեկնածու։
Միաժամանակ, Ներկայացուցիչների պալատի ընտրություններում դեմոկրատներն առաջ են անցել։ Մոսկվայի ժամանակով ժամը 08։00–ին նրանք արդեն ապահովել են 171 տեղ, հանրապետականների մոտ 166 տեղ է։ Կոնգրեսի ստորին պալատում մեծամասնություն ապահովելու համար կուսակցություններից մեկը պետք է զբաղեցնի 435 տեղերից 218–ը։–0–