424.11
4.26
393.28
+4
Եղանակը Երևանում
Հայ

Համաշխարհային հարստության մոտ 82%-ը երկրագնդի բնակչության 1%-ի ձեռքում է

14:04
22 Հունվարի 2018

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի. /Նովոստի Արմենիա/. Շվեյցարական Դավոսում միջազգային տնտեսական ֆորումին նվիրված` Oxfam կազմակերպության ավանդական զեկույցում նշվում է, որ մոլորակի ամենահարուստ մարդկանց կարողությունը մեկ տարվա ընթացքում ավելացել է, ու հիմա մոլորակի բնակչության ընդամենը 1 տոկոսի ձեռքում է ամբողջ կարողության 82 տոկոսը: Միաժամանակ մոլորակի մնացած 3,7 մլրդ բնակչության վիճակը մնացել է անփոփոխ:

Oxfam–ում նշում են, որ միլիարդատերերի ընդհանուր կարողությունը 2010 թվականից ավելացել է 13 տոկոսով: Նրանց կարողությունն աճել է 6 անգամ ավելի արագ, քան հասարակ աշխատող մարդկանց աշխատավարձերը, հայտնում է arka.am–ը` հղում անելով banki.ru–ին։

Զեկույցի հեղինակները նշում են, որ մոլորակի ամենաունևոր բնակիչները հարստացել են այդ թվում հասարակ աշխատողների և ծառայողների աշխատանքային պայմանների վատացման հաշվին: Աշխատողների իրավունքների կրճատման հետ մեկտեղ աճում է խոշոր բիզնեսի ազդեցությունը պետական  որոշումների ընդունման վրա, ինչպես նաև ավելանում են հիմնական բաժնետերերին հատկացվող վճարումները:

«Միլիարդատերերի թվի ավելացումը նշանակում է ոչ թե տնտեսության աճ, այլ, հակառակը, համակարգի ձախողում։ Հագուստ կարողները, հեռախոսներ մշակողները, միրգ և բանջարեղեն աճեցողները շահագործվում են էժան ապրանքների անդադար հոսքի ապահովման ու խոշոր կորպորացիաների շահույթի աճի համար», - հայտարարել է Oxfam կազմակերպության գործադիր տնօրեն Վինի Բիանիման:

Նա նաև նշել է, որ շահագործվում են ինչպես զարգացող երկրների բնակիչները, այնպես էլ ԱՄՆ-ի աշխատակիցները: Օրինակ, Վիետնամի կարի ֆաբրիկաներում աշխատող կանայք ամիսներ շարունակ չեն տեսնում իրենց երեխաներին, իսկ ԱՄՆ–ի  թռչնաֆաբրիկաներում աշխատող կանայք ստիպված են աշխատել տակդիրներով, քանի որ նրանք իրավունք չուեն գնալ զուգարան գործի ժամին:

2017 թվականի հունվարի կեսերին Oxfam ընկերությունը զեկույց էր հրապարակել, որտեղ նշվում է, որ երկրագնդի 8 ամենահարուստ բնակիչների ու մարդկության 50 տոկոսի կապիտալը հավասարվել է:

Oxfam-ի փորձագետների հաշվարկներով, աշխարհի 3,6 մլրդ ամենաաղքատ մարդկանց ընդհանուր «ունեցվածքը» կազմել է մոտ 426 մլրդ դոլար (միջինը 118-ական դոլար յուրաքանչյուրի համար): Նույն 426 մլրդ դոլարը եղել է աշխարհի ամենահարուստ մարդկանց մոտ (Բիլ Գեյթս (75 մլրդ), Ամանսիո Օրտեգա (67 մլրդ), Ուորեն Բաֆեթ (60,8 մլրդ), Կառլոս Սլիմ (50 մլրդ), Ջեֆ Բեզոս (45,2 մլրդ), Մարկ Ցուկերբեր (44,6 մլրդ), Լարի Էլիսոն (43,6 մլրդ) ու Մայքլ Բլումբերգ (40 մլրդ)):–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:41
29 Մարտի 2024
Վարսեն Աղաբեկյանը նշանակվել է Պաղեստինի ԱԳ նախարար
Հայուհի Վարսեն Աղաբեկյանը նշանակվել է Պաղեստինի ԱԳ նախարար
12:54
26 Մարտի 2024
ԱՄՆ-ում 3 կիլոմետրանոց կամուրջ է փլուզվել (ՎԻԴԵՈ)
Հրապարակվել են 3 կիլոմետրանոց կամրջի փլուզման կադրերը․ ՎԻԴԵՈ
12:19
25 Մարտի 2024
Crocus City Hall–ի ահաբեկչության գործով չորս մեղադրյալները կալանավորվել են
Crocus City Hall–ի ահաբեկչության գործով չորս մեղադրյալները կալանավորվել են
12:22
22 Մարտի 2024
Տեխասի և Մեքսիկայի սահմանին հարյուրավոր միգրանտներ ճեղքել են սահմանային պատն ու փորձել մուտք գործել ԱՄՆ (ՎԻԴԵՈ)
Տեսանյութում երևում է, թե ինչպես են միգրանտներն օգնություն կանչում և վազում դեպի սահմանային դարպասը․ ՎԻԴԵՈ
10:35
18 Մարտի 2024
Պուտինը հաղթում է ՌԴ նախագահական ընտրություններում՝ ձայների 87,34%–ով
Վլադիմիր Պուտինը հաղթում է ՌԴ նախագահական ընտրություններում՝ հավաքելով ձայների 87,34%-ը քվեաթերթիկների 98%-ի մշակման արդյունքներով
15:10
27 Փետրվարի 2024
Չի կարելի բացառել արևմտյան երկրների զորքերի ուղարկումը Ուկրաինա․ Ֆրանիայի վարչապետ
Ֆրանսիայի վարչապետը հայտարարել է, որ չի կարելի բացառել արևմտյան երկրների զորքերի ուղարկումը Ուկրաինա
15:33
16 Փետրվարի 2024
Մահացել է Ալեքսեյ Նավալնին
Այսօր մահացել է Ալեքսեյ Նավալնին
22:00
30 Հունվարի 2024
Իլոն Մասկի ընկերությունը պատմության մեջ առաջին անգամ մարդու ուղեղում անլար չիպ է տեղադրել
Իլոն Մասկի ընկերությունը պատմության մեջ առաջին անգամ մարդու ուղեղում անլար չիպ է տեղադրել
16:23
22 Հունվարի 2024
Մագնիսական փոթորիկը կծածկի Երկիրը
Մագնիսական փոթորիկ է սպասվում
11:50
12 Հունվարի 2024
ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան հարվածներ են հասցրել Եմենին
Հութիների դիրքերի ուղղությամբ հարվածներն իրականացվել են ինքնաթիռներից, նավերից և սուզանավերից
09:32
11 Հունվարի 2024
Հայուհի Թենի Մելիդոնյանը նշանակվել է «Օսկար»-ի գլխավոր տնօրեն
Հայուհի Թենի Մելիդոնյանը նշանակվել է «Օսկար»-ի գլխավոր տնօրեն
15:32
10 Հունվարի 2024
Սանկտ Պետերբուրգի նավահանգստում 11մլրդ ռուբլու 1 տոննա կոկաին է հայտնաբերվել
11մլրդ ռուբլու 1 տոննա կոկաին է հայտնաբերվել