526.4
7.25
475.99
+27
Եղանակը Երևանում
Հայ

Անգամ Ferrari–ն և Lamborghini–ն են կեղծում. հայտնաբերվել է կեղծ մեքենաների գործարան

20:21
20 Հուլիսի 2019
© Լուսանկարը՝ ndmais.com.br–ի

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Բրազիլիայի Սանտա Կատարինա նահանգի ոստիկանությունը կեղծ Ferrari–ների և Lamborghini–ների գործարան է հայտնաբերել։ 

Ինչպես գրում է motor.ru–ն, կեղծ մեքենաները հնարավոր էր գնել համացանցի միջոցով իրական մոդելի արժեքի 8 տոկոսով։

Իրավապահների տվյալներով, կեղծ մեքենաներն արտադրվում էին Իտաժայի քաղաքում, մեքենաները մատակարարվում էին ողջ երկրի տարածքում սոցցանցում ձևակերպված նախնական պատվերի միջոցով։ Ապօրինի բիզնեսով զբաղվում էին հայր և որդի, ում անունները չեն հրապարակվում։ Նրանք ձերբակալվել են, այնուհետև ազատ արձակվել երկրից չբացակայելու ստորագրությամբ։

Գաղտնի գործարանում կատարված խուզարկությունների ընթացքում հայտնաբերվել են ութ գրեթե պատրաստ սուպերքարեր, ինչպես նաև ձուլման համար նախատեսված դետալներ և պահեստամասեր։

Ferrari–ի և Lamborghini–ի ներկայացուցիչներն իրենց հերթին արդեն հայց են ներկայացրել իրենց արտադրանքն ապօրինի նմանակելու համար։–0–


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:28
31 Հուլիսի 2019
Մեքսիկայի և ԱՄՆ–ի սահմանին յուրօրինակ ճոճանակներ են հայտնվել (ՎԻԴԵՈ)
Մեքսիկայի և ԱՄՆ–ի սահմանին յուրօրինակ ճոճանակներ են հայտնվել։
16:47
30 Հուլիսի 2019
Իրանի նախագահի խորհրդականը դատապարտվել է մահապատժի կնոջը սպանելու համար
Նաջաֆին ինքնակամ ներկայացել է ոստիկանություն ու պատմել, որ սպանել է կնոջն ընտանեկան խնդիրների պատճառով։
16:30
30 Հուլիսի 2019
+9,5 աստիճան. Մոսկվայում գրանցվել է հուլիսի ամենացուրտ գիշերը
+9,5 աստիճան. Մոսկվայում գրանցվել է հուլիսի ամենացուրտ գիշերը:
12:22
29 Հուլիսի 2019
ՀՀ–ում ՌԴ նախկին դեսպանը, հնարավոր է, զբաղեցնի ՌԴ ԱԳ նախարարի տեղակալի պաշտոնը
ՀՀ–ում ՌԴ նախկին դեսպան Իվան Վոլինկինը, հնարավոր է, զբաղեցնի ՌԴ ԱԳ նախարարի տեղակալի պաշտոնը։
15:59
23 Հուլիսի 2019
Բորիս Ջոնսոնը կզբաղեցնի Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը
Բորիս Ջոնսոնը կզբաղեցնի Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը:
19:40
16 Հուլիսի 2019
Հրապարակվել են աշխարհի ամենաթանկ ու էժան երկրները. Հայաստանը ևս ընդգրկված է
Հրապարակվել են աշխարհի ամենաթանկ ու էժան երկրները. Հայաստանը ևս ընդգրկված է:
15:15
10 Հուլիսի 2019
Երկիր մոլորակի վրա մագնիսական փոթորիկ է
Փոթորիկի գագաթնակետը գրանցվել է հուլիսի 9–ի լույս 10-ի գիշերը, սակայն մոլորակի մագնիսական մթնոլորտը շարունակում է ալեկոծված մնալ:
11:50
10 Հուլիսի 2019
Պոզները մեկնաբանել է վրացի լրագրողի սկանդալային պահվածքը
Պոզները մեկնաբանել է վրացի լրագրողի սկանդալային պահվածքը:
16:57
06 Հուլիսի 2019
Մարտիկ Կարեն Փաշիկյանը շշով օրիգինալ չելենջ է գործարկել (ՎԻԴԵՈ)
Ծանր քաշային կարգի մարտիկ Կարեն Փաշիկյանը ոտքի հարվածով շշի փականը բացելու չելենջ է գործարկել:
21:11
04 Հուլիսի 2019
Արամ Խաչատրյանի որդին ապացուցել է, որ իր հոր երաժշտությունն անօրինական են կատարել
Մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի որդին դատի է տվել այն թատրոնները, որոնք «Սպարտակ» բալետը ցույց են տվել առանց իր թույւլտվության։
20:35
02 Հուլիսի 2019
Բոլիվիայում անհայտ մահացու վիրուս է տարածվել
Բոլիվիայում անհայտ մահացու վիրուս է տարածվել:
15:02
02 Հուլիսի 2019
Վրաստանում ՀՀ դեսպանատունը հայտնել է Դավիթ Գրիգորյանի առողջական վիճակի մասին
Վրաստանում ՀՀ դեսպանատունը հայտնել է Դավիթ Գրիգորյանի առողջական վիճակի մասին: