484.11
-0.64
570.43
-1.33
8.23
+0.04
-2
Եղանակը Երևանում
Հայ
Աշխարհի հինգ բացառիկ հետիոտնային կամուրջները (ՖՈՏՈ)
20:15
18 Նոյեմբերի 2017

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի. /Նովոստի Արմենիա/. Ճարտարագիտական և ճարտարապետական երևակայությունը սահմաններ չի ճանաչում։ Հրաշալի է, որ մեր օրերին դիզայներները նախագծում են ոչ միան շքեղ և արտառոց շենքեր, այլ նաև յուրօրինակ կամուրջներ, գրում է bigpicture.ru–ն։

«Վիշապի» կամուրջ (Dragon King Kong Bridge)

 мост

Dragon King Kong Bridge չինական Չանշա (Changsha) քաղաքում գտնվող հետիոտնային կամուրջ է, որի կորությունները շատ նման են Մյոբիուսի ժապավենին` համատեղված տարածությունների խորհրդանիշը, որը փիլիսոփայական նշանակություն ունի չինացիների համար։ Dragon King Kong Bridge–ի երկարությունը 185 մետր է, բարձրությունը` 22 մետր։

Ոլորվող կամուրջ (Rolling Bridge, տրանսֆորմեր կամուրջ)

мост

Լոնդոնում գտնվող Rolling Bridge–ը յուրօրինակ կառույց է։ Այն իսկական տրանսֆորմեր է։ Երբ Գրանդ Յունիոն ջրանցքով պետք է նավ անցնի, կամուրջի մի մասը  բարձրանում և վերածվում է շրջանակի։

Moses Bridge  (Մովսեսի կամուրջ)

мост

Ենթադրվում է, որ կամուրջները կառուցվում են օբյեկտների կամ ջրի վերևում։ Սակայն հոլանդացի ճարտարապետները ցանկանում էին ինչ–որ յուրօրինակ բան ստեղծել և կառուցեցին ջրամբարի մակարդակից ցածր գտնվող կամուրջ։ Այն կոչվում է «Մովսեսի կամուրջ» (Moses Bridge), որը լավագույնս է համապատասխանում փոքրիկ փայտյա կամուրջին, քանի որ ըստ Աստվածաշնչի` մարգարեն հրամայել է, որ Կարմիր ծովի ջրերը բաժանվեն։ Կոնստրուկցիայի երկարակեցության համար օգտագործվել է հատուկ մշակված փայտ, որը չի փտում մոտ 50 տարի։

 Պարուրաձև «ԴՆԹ կամուրջ» (Helix, հետիոտնային կամուրջ Սինգապուրում)

мост

Սինգապուրի ամենակենտրոնում գտնվում է 280 մետրանոց Helix հետիոտնային կամուրջը։ Այն միացնում է քաղաքի ամենամեծ շրջանները` Marina Bay–ն ու Marina Center–ը։ Այս յուրօրինակ պարուրաձև կամրջի կառուցման համար ճարտարապետներին ոգեշնչել է  մարդու ԴՆԹ–ն։ Կամրջի վրա կա չորս դիտահարթակ, որտեղից բնակիչները և քաղաքի հյուրերը հիանում են ժամանակակից ճարտարապետության բացառիկ հուշարձաններով։

Sky Bridge Langwaki (հետիոտնային կամուրջ Մալայզիայում)

мост

Սուր զգացողությունների սիրահարները պետք է այցելեն հենց Լանգվաքի կամուրջ (Sky Bridge Langwaki), որը գտնվում է Մալայզիայում։ Այն գտնվում է 700 մետր բարձրության վրա։ Զբոսաշրջիկները հիանում են գեղատեսիլ բնապատկերներով` շրջելով 125 մետրանոց կոր կառույցով։ Կամուրջն ունի ընդամենը մեկ հենասյուն և ութ ճոպան։ –0– 

Լուսանկարները` novate.ru–ի

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:19
07 Դեկտեմբերի 2017
Գվատեմալայում Սուրբ ծննդյան եղևնին «սպանել է» հինգ մարդու
Միջադեպը տեղի է ունեցել արհեստական ծառի և բարձրավոլտ էլեկտրահաղորդման լարերի հպման հետևանքով։
17:10
06 Դեկտեմբերի 2017
ԵԽ նախարարների կոմիտեն աննախադեպ դատավարություն է սկսել Ադրբեջանի նկատմամբ
Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեն աննախադեպ դատաքննություն է սկսել Ադրբեջանի հանդեպ:
16:55
04 Դեկտեմբերի 2017
Շվեյցարական գյուղերից մեկը 25 հազարական ֆրանկ է առաջարկում յուրաքանչյուր նորաբնակի
Ալպիական Ալբինեն գյուղը, որտեղից բնակչության կանոնավոր արտահոսք է դիտվում, որոշել է գումարով պոտեցիալ նորաբնակների ներգրավել։
17:59
03 Դեկտեմբերի 2017
Նոր գերձայնային ինքնաթիռը Լոնդոնից Նյու Յորք կհասնի 3 ժամում (ՎԻԴԵՈ)
Գերձայնային ուղևորատար ինքնաթիռը կարող է Լոնդոնից Նյու Յորք հասնել 3 ժամում։
13:45
22 Նոյեմբերի 2017
Մահացել է հայտնի օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին
56 տարեկանում կյանքից հեռացել է հռչակավոր օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին։
20:26
21 Նոյեմբերի 2017
Անցորդը բռնել է իններորդ հարկից ընկնող կնոջը (ՎԻԴԵՈ)
Չիլիում Հաիթիի ներգաղթյալը փորձել է փրկել բազմահարկ շենքից ընկնող կնոջը։
15:07
20 Նոյեմբերի 2017
Կոտրելով կարծրատիպերը. առաջին անգամ կինը երգել է Սիքստինյան կապելայում (ՎԻԴԵՈ)
Երգչուհի Չեչիլիա Բարտոլին դարձել է առաջին կինը, ով պատվի է արժանացել երգելու Վատիկանի Սիքստինյան կապելայում։
13:13
13 Նոյեմբերի 2017
Կենտրոնական Մեքսիկայում «արթնացել է» Պոպոկատեպետլ հրաբուխը (ՎԻԴԵՈ)
Հրաբխի ժայթքման հետևանքով խառնարանից օդ բարձրացած մոխրի սյունը հասել է 2 կմ–ի։
15:48
04 Նոյեմբերի 2017
Թրամփի Twitter–ի էջը ջնջվել է
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Twitter–ի  էջը ջնջվել է:
13:59
29 Հոկտեմբերի 2017
Forbes–ը հրապարակել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկը
Հայտնի են աշխարհի ամենահարուստ մարդիկ։
19:27
28 Հոկտեմբերի 2017
Չինաստանում բորտուղեկցորդուհին ընկել է ինքնաթիռից, երբ վերջինս պատրաստվել է թռիչքի (ՎԻԴԵՈ)
Չինաստանում բորտուղեկցորդուհին ընկել է ինքնաթիռից, երբ վերջինս պատրաստվում էր օդ բարձրանալ:
18:02
28 Հոկտեմբերի 2017
Ամենամատչելի ավտոմեքենաների լավագույն հնգյակը
Ավտոմոբիլային շուկայի մասնագետները կազմել են ամենամատչելի մեքենաների վարկանիշը` ավտոնոմ  ֆունկցիայով: