438.37
4.44
404.03
+6
Եղանակը Երևանում
Հայ

Ապրելուն 10 րոպե է մնացել. Հավայան կղզիներում սխալմամբ հրթիռակոծման տագնապ է հայտարարվել

11:41
15 Հունվարի 2018

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. ԱՄՆ Հավայի նահանգում հրթիռակոծման տագնապ է հայտարարվել։ Բնակիչներին խորհուրդ են տվել որքան հնարավոր է շուտ ապաստան գտնել կղզու կողմը թռչող բալիստիկ հրթիռի պատճառով։ Տագնապի ժամանակ հայտարարվել է նաև, որ այն ուսումնական չէ։

Ավելի ուշ պարզվել է, որ հրթիռակոծման տագնապը սխալմամբ է հայտարարվել, գրում է tvzvezda.ru–ն` հղում անելով CNN-ին։ Նահանգապետ Դևիդ Այժին հայտարարել է, որ տագնապը կեղծ է։

«Սխալ է տեղի ունեցել հերթափոխի հանձնման ժամանակ, աշխատակիցը սխալ կոճակ է սեղմել», – նշել է Այջին։

Նա Twitter–ի իր միկրոբլոգում նշել է նաև, որ հանդիպում կկազմակերպի նահանգի ղեկավարության հետ նման միջադեպերը կանխելու համար։

Տեղի ունեցածի մասին զեկուցվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։ Ընթանում է քննություն։

Նշենք, որ տագնապի ժամանակ Հավայան կղզիներում է եղել նաև հոլիվուդյան դերասան Ջիմ Քերին, ով մեկնաբանել է տեղի ունեցածը Twitter–ի միկրոբլոգում։

«Այսօր առավոտյան արթնացա Հավայան կղզիներում և հասկացա, որ ապրելու համար 10 րոպե է մնացել։ Դա կեղծ տագնապ էր, սակայն իրական հոգեկան նախազգուշացում», – գրել է դերասանը։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:10
27 Փետրվարի 2024
Չի կարելի բացառել արևմտյան երկրների զորքերի ուղարկումը Ուկրաինա․ Ֆրանիայի վարչապետ
Ֆրանսիայի վարչապետը հայտարարել է, որ չի կարելի բացառել արևմտյան երկրների զորքերի ուղարկումը Ուկրաինա
15:33
16 Փետրվարի 2024
Մահացել է Ալեքսեյ Նավալնին
Այսօր մահացել է Ալեքսեյ Նավալնին
22:00
30 Հունվարի 2024
Իլոն Մասկի ընկերությունը պատմության մեջ առաջին անգամ մարդու ուղեղում անլար չիպ է տեղադրել
Իլոն Մասկի ընկերությունը պատմության մեջ առաջին անգամ մարդու ուղեղում անլար չիպ է տեղադրել
16:23
22 Հունվարի 2024
Մագնիսական փոթորիկը կծածկի Երկիրը
Մագնիսական փոթորիկ է սպասվում
11:50
12 Հունվարի 2024
ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան հարվածներ են հասցրել Եմենին
Հութիների դիրքերի ուղղությամբ հարվածներն իրականացվել են ինքնաթիռներից, նավերից և սուզանավերից
09:32
11 Հունվարի 2024
Հայուհի Թենի Մելիդոնյանը նշանակվել է «Օսկար»-ի գլխավոր տնօրեն
Հայուհի Թենի Մելիդոնյանը նշանակվել է «Օսկար»-ի գլխավոր տնօրեն
15:32
10 Հունվարի 2024
Սանկտ Պետերբուրգի նավահանգստում 11մլրդ ռուբլու 1 տոննա կոկաին է հայտնաբերվել
11մլրդ ռուբլու 1 տոննա կոկաին է հայտնաբերվել
19:37
27 Դեկտեմբերի 2023
ԱՄՆ–ում 6–ամյա տղան կրկնել է «Տանը մենակ» ֆիլմի սյուժեն․ ի՞նչ է տեղի ունեցել նրա հետ
ԱՄՆ–ում 6–ամյա տղան կրկնել է «Տանը մենակ» ֆիլմի սյուժեն
14:29
26 Դեկտեմբերի 2023
«Слово пацана» սերիալի դերասանը կալանավորվել է սպանության կասկածանքով
«Слово пацана» սերիալի դերասանը կալանավորվել է սպանության կասկածանքով
14:40
19 Դեկտեմբերի 2023
Ելիսեյան այգու մի մասը կանվանվի Շառլ Ազնավուրի անունով (ՖՈՏՈ)
Ելիսեյան այգու մի մասը կանվանվի Շառլ Ազնավուրի անունով․ ՖՈՏՈ
10:36
30 Նոյեմբերի 2023
Մահացել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը․ նա 100 տարեկան էր
100 տարեկանում մահացել է ԱՄՆ պետքարտուղար Հենրի Քիսինջերը
19:37
20 Նոյեմբերի 2023
Sunexpress–ի օդանավը Փարիզում «մոռացել է» 30 ուղևորի և օդաչուին
Արտակարգ միջադեպ է տեղի ունեցել Փարիզի Շառլ դը Գոլ օդանավակայանում