ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ռուսական Սու-24–ը խոցած Անկարայի դիրքորոշումը չի նպաստում ահաբեկության դեմ պայքարին և Սիրիայում իրավիճակի կարգավորմանը, հայտնեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։
«Մենք քննարկել ենք Սիրիայում հակահաբեկչական գործողությանը մասնակցած և թուրքական զինված ուժերի կողմից խոցված Սու-24 ռուսական ինքնաթիռի միջադեպը։ Թուրքիայի այս քայլը որևէ կերպ չի նպաստում ահաբեկության դեմ պայքարում միջազգային ջանքերի միավորմանը, Սիրրիայի իրավիճակի կարգավորմանը, տարածաշրջանում խաղաղության վերականգնմանը»,– ասաց Սարգսյանը երկուշաբթի ՀԱՊԿ գաագթնաժողովի արդյունքներով, հաղորդում է
ՌԻԱ Նովոստին։
Թուրքական F-16 կործանիչը նոյեմբերի 24–ին Սիրիայում խոցել է ռուսական Սու-24 ռմբակոծիչը։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դա անվանել է «թիկունքին հարված» ահաբեկիչների համախոհների կողմից։ Անկարան պնդում է, թե Սու–24–ը մտել է իր օդային տարածք։ ՌԴ Գլխավոր շտաբը հայտնել է, որ ինքնաթիռը չւ հատել սահմանը, դա հաստատում են նաև սիրիական ՀՕՊ տվյալները։ -0-