ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. ԱՄՆ ոստիկանության լեյտենանտ Լյուդմիլա Աբրահամյանը որպես փոխհատուցում Գլենդեյլ քաղաքից կստանա 550 հազար դոլար սեռական հատկանիշներով խտրականության հայցով, հաղորդում է
Los Angeles Times–ը։
Загружается новость ... "Лево"
Հրատարակության տվյալներով, Աբրահամյանը 2016 թ.–ի մայիսին դիմել էր դատարան, քանի որ, նրա պնդմամբ, նա դարձել է Գլենդեյլի ոստիկանության բաժանմունքի նախկին պետ Ռոբերտ Կաստրոյի կանխակալ վերաբերմունքի զոհը։ Այսպես, 2015 թ.–ի դեկտեմբերին նրան կոչումով չեն բարձրացրել (կապիտան) հենց սեռական հատկանիշի պատճառով։ Միաժամանակ, հայցվորը նշել է, որ նա եղել է լավագույններից մեկը, ով ներկայացվել է որակավորման և կոչման բարձրացման։
Քաղաքի դատարանի կողմից հաստատված փոխհատուցման գումարի մեջ ներառված է 66 հազար դոլարի չափով աշխատավարձը, 264 հազար դոլար գնահատվել են կնոջը պատճառած էմոցիոնալ հույզերը, և ևս 220 հազար դոլար են կազմել փաստաբանի ծառայությունները։
Նշվում է նաև, որ Աբրահամյանը դատարանի վճռից հետո հեռացել է ԱՄՆ–ի ոստիկանությունից։–0–